ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր պարտադիր հարկ ներմուծելու փոխարեն, պետք է մտածել կամավորության սկզբունքի և բյուջետային միջոցների խելամիտ վերաբաշխման մասին. Չալաբյան 11/28/2019 16:03 | Մեկնաբանություն
Նոյեմբերի 22-ին Առողջապահության նախարարությունը հանրության քննարկմանն է դրել «Առողջության համապարփակ ապահովագրման» հայեցակարգը, որը խիստ հավակնոտ, մասշտաբային փաստաթուղթ է, և արտահայտում է առողջապահության ոլորտում գործող իշխանության բարեփոխումների հիմնական մոտեցումները։ Այս փաստաթուղթը անմիջապես լայն հանրային արձագանք է ստացել, ուստի կուզենայի մի քանի նախնական մոտեցումներ արտահայտել նրա վերաբերյալ, ենթադրելով, որ նրա շուրջ հանրային քննարկումները դեռ երկար պետք է շարունակվեն;
ա) Նախ, դրական փաստ է բուն հայեցակարգի գոյությունը, այն բավական հանգամանալից և որակով է մշակված, և հասցեագրում է իրական և սուր խնդիր՝ Հայաստանում պետական բյուջեի միջոցով ծածկվում է բնակչության ընդհանուր առողջապահական ծախսերի միայն ոչ մեծ մասը, և պետության կողմից երաշխավորված առողջապահական ծառայությունները և սահմանափակ են տեսականիով, և ոչ որակյալ։ Արդյունքում, բնակչության մեծ մասը ստիպված է ծառայությունների մեծ մասի համար վճարել անմիջականորեն սեփական միջոցներից, իսկ մի մասի համար էլ դրանք ընդհանրապես մատչելի չեն։
բ) Առաջարկվող լուծումը ևս հասկանալի է՝ ներդնել առանձին Առողջության հարկ՝ աշխատողների և ինքնազբաղվածների եկամուտների մոտ 6%-ի չափով, դա հնարավորություն կտա ավելի քան կրկնպատկել բյուջետային հատկացումները առողջապահությանը, ընդարձակել մատուցվող առողջապահական ծառայությունների փաթեթը, և դարձնել այն հասանելի բոլոր (ներառյալ խոցելի) սոցիալական խմբերի համար՝ ապահովելով նաև սոցիալական համերաշխություն և ներառականություն։
գ) Վերը նշվածը հրաշալի նպատակ է, բայց դրա իրագործումը խնդրահարույց է մեր պայմաններում, մի քանի պատճառներով։ Նախ, բոլորովին փաստ չի, որ պետությունը հավաքագրելով լրացուցիչ հսկայական միջոցներ (մոտ 120 մլրդ դրամ 2021 թ․), կարողանալու է դրանք արդյունավետ, առանց կոռուպցիայի և վատնումների ծախսել։ Այսօր այդ միջոցները ծախսում ենք մենք ինքներս, և դա անում ենք շուկայական տրամաբանությամբ՝ գնում ենք այն հիվանդանոցը, և այն բժշկի մոտ, որին վստահում ենք, նրանք էլ մրցակցելով մեր միջոցների համար, փորձում են ծառայությունների որակը բարելավել։ Վաղը, երբ մեր փոխարեն իրենց վճարի պետությունը, այդ որակը կարող է դառնալ այնպիսին, ինչպիսին այսօր առկա պետական ծառայություններն են, և մենք նույն միջոցների դիմաց շատ ավելի վատ ծառայություններ կստանանք։
դ) Երկրորդը, լրացուցիչ հարկ մտցնելը ինքնին խնդրահարույց է, քանի որ մեր երկրում եկամտահարկ վճարողների և ինքնազբաղվածների մեծ մասը իրականում միջինից ցածր եկամուտ են ստանում, և նրանց համար սա լրացուցիչ ծանր բեռ է։ Իսկ այն փոքրամասնությունը, որը միջինից բարձր, և չափազանց բարձր եկամուտ է ստանում, ընդհակառակը, համարելու է, որ ինքը ստիպված է իր գրպանից հոգալ մնացածների ծախսերը, և ճանապարհներ փնտրի եկամուտները թաքցնելու։ Մենք մի քանի տարի պայքարել ենք եկամտահարկը նվազեցնելու և պարզեցնելու համար, այս տարի Ազգային Ժողովը վերջապես ընդունեց այդ օրենքը, և հիմա դրա դրական հետևանքները կրկին հոդս կցընդեն, եթե եկամուտների վրա նոր մեծ հարկ մտցվի։
ե) երրորդն էլ, առողջապահական ծառայությունները բարդ, բազմաշերտ, տեխնոլոգիական ոլորտ են, յուրաքանչյուր հաճախորդ իր ձևի մեջ ունիկալ սպասարկում է պահանջում։ Այսօր արդեն պետության կարողությունները դրանք կառավարել կենտրոնացված ձևով՝ խիստ սահմանափակ են, և բերում են հսկայական ադմինիստրատիվ բեռի։ Վաղը, երբ պետությունը հավակնի կառավարել ավելի քան երկու անգամ ավելի մեծ ծառայությունների փաթեթ, որում բացի բազայինից, ներառվելու են նաև բազմաթիվ բարդ ծառայություններ, այդ կառավարման բարդությունը կարող է անտանելի դառնալ, մենք ստիպված կլինենք ամիսներով սպասել, որ մեր հայտերը դիտարկվեն և բավարարվեն, պաշտոնյանների դռները կծեծենք, կփորձենք նրանց շահագռգռել, և այլն՝ պարզապես բժշկին անմիջականորեն վճարելու փոխարեն։
Ամփոփելով, նշեմ, որ չնայած հայեցակարգի նպատակները դրվատելի են, և պետք է իսկապես ուղիներ գտնել՝ հանրային առողջության շարունակական բարելավման համար, առաջարկվող միջոցները վիճահարույց են, և կարող են բերել անկանխատեսելի հետևանքների։ Հաշվի առնելով բուռն հանրային արձագանքը, խորհուրդ կտայի Առողջապահության նախարարությանը՝ չշտապել այս հայեցակարգի հետ, լայն հանրային քննարկումների ճանապարհով գտնել լուծումներ, որոնք հասցեագրում են վերը բարձրացված խնդիրները։
Մասնավորապես, Հիմնական ծառայությունների փաթեթը կարելի է ընդլայնել փուլային ճանապարհով, ամեն փուլում հավաստիանալով, որ ծառայությունների որակը չի տուժում, համակարգը ընդունակ է այն կառավարել, և նոր անցնել հաջորդ փուլին։ Նոր պարտադիր հարկ ներմուծելու փոխարեն, պետք է մտածել կամավորության սկզբունքի և բյուջետային միջոցների խելամիտ վերաբաշխման մասին։ Նաև, եթե խնդիրը սոցիալապես անապահով խավերին աջակցելն է, գուցե պետք է մտածել թիրախային առողջապահական նպաստների մասին՝ հենց այդ խավերի համար, ոչ թե ամբողջ համակարգը պետականացնելու։ Այս ոլորտում լուծումների դաշտը շատ լայն է, աշխարհում էլ չկա մեկ միասնական մոդել, ուստի պետք է աշխատել՝ մեր պայմանների համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։
Հուսով եմ, գործող Կառավարությունը սա կգիտակցի, և չի կրկնի Տիգրան Սարգսյանի կառավարության սխալները, երբ համանման պայմաններում Կուտակային կենսաթոշակների համակարգի հապշտապ ներդրումը բերեց սոցիալական հուժկու բողոքի ալիքի, և արդյունքնում նպաստեց այդ Կառավարության հեռանալուն։
Նոր պարտադիր հարկ ներմուծելու փոխարեն, պետք է մտածել կամավորության սկզբունքի և բյուջետային միջոցների խելամիտ վերաբաշխման մասին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից