ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հետո կտեսնենք` այդ «Ալեքս ընդ հոլդինգ»-ը ինչ-որ տենդեր շահե՞լ է, թե ոչ կամ հարկային պարտավորություններն ինչպե՞ս է կատարել .Վարուժան Հոկտանյան 11/28/2019 23:49 | ԼՐԱՀՈՍ
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը տարբեր ընկերություններից, մասնավորապես «նախկին ռեժիմի օլիգարխներից», որոնց հիմա ընդունված է գործարար անվանել, որպես նվիրատվություն «Կամազ»-ներն ընդունելու Երեւանի քաղաքապետարանի քայլը հնարավոր կոռուպցիոն ռիսկերից զերծ չի համարում։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Վարուժան Հոկտանյանն ասաց՝ թեեւ սա չի նշանակում, որ անպայման կոռուպցիոն երեւույթի հետ գործ ունենք, բայց ցանկացած դեպքում, երբ հայտնաբերվում է մի բան, որի մասին իշխանությունները լռում են, կասկածներ են առաջանում, մանավանդ, երբ գործ ունենք խոշոր ընկերությունների հետ։
«Երբ դու խոշոր տնտեսվարողներից, նախորդ ռեժմի օլիգարխներից, որոնց հիմա ընդունված չէ օլիգարխ ասել, ստանում ես այդպիսի բան, չի բացառվում, որ դա կարող է լինել ինչ-որ ծառայության դիմաց կամ ինչ - որ ընկերական խորհրդի արդյունքում։ Սա ամբողջ աշխարհում է այդպես։ Կամ ընկերությունները հետագայում , ասենք, քաղաքապետարանից կարող են ստանալ մեկ անձից գնումներ կամ շահել լավ տենդերներ»,-կարծում է Հոկտանյանը։
Հիշեցնենք այսօր հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանն, այդուհանդերձ, Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող ընկերությունից «նվեր» է ստացել։ Երեւանի Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը օրեր առաջ հայտարարել էր, որ աղբահանության ճգնաժամի հանգուցալուծման հարցում քաղաքապետին ձեռք են մեկնել խոշոր սեփականատերերն ու «Կամազ»-ներ են «նվիրել»: Այս հայտարարությունից հետո մամուլը գրեց, որ «նվերը» ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է մատուցել քաղաքապետարանին, որին թավշյա հեղափոխությունից հետո գործող իշխանությունն այլեւս ոչ թե օլիգարխ, այլ գործարար է համարում։ Իսկ այսօր արդեն Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը, որը մինչ այդ հերքել էր տեղեկությունը՝ հայտարարելով, թե Սամվել Ալեքսանյանը քաղաքին որևէ նվեր չի արել եւ նրա հետ կապակցված ընկերություններընույնպես չեն նվիրել, Ֆեյսբուքում հրապարակեց նվիրատու կազմակերպությունների անունները, որոնց թվում էր նաեւ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն։ Ըստ տեղեկատվության, այս ընկերությունը 3 հատ բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69 է նվիրել քաղաքապետարանին։
«Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը պետռեգիստրում գրանցված է որպես հիմնադիր-սեփականատեր միանձ, որի անունը Սամվել Ալեքսանյան չէ։ Տնօրենը, որը ստորագրել է քաղաքապետարանի հետպայմանագիրը Հայկ Իսրայելյանն է, ինչպես տեսնում ենք կրկին Սամվել Ալեքսանյանը չէ։Քաղաքապետարանը չունի այն գործիքակազմը և ընդհանրապես չունի այն խնդիրը՝ պարզելու, արդյոք այսկամ այն կազմակերպության հետևում կանգնած է այս կամ այն գործարարը, թե ոչ»,-Սամվել Ալեքսանյանի առնչությունը Հակոբ Կարախետյանն այսօր այսպես մեկնաբանեց։
Վարուժան Հոկտանյանը մի մտահոգություն էլ ունի՝ չստացվի այնպես, որ այդ նվիրատուները հետո որոշակի հարկեր չվճարեն, ինչը նրա խոսքով, լրջագույն խնդիր կլինի։ «Եկեք հավատանք, որ Երեւանի քաղաքապետարանում չեն իմացել «Ալեքս ընդ հոլդինգ»-ի եւ Սամվել Ալեքսանյանի կապի մասին. «Եթե իրենք չգիտեն՝ չգիտեն, ի՞նչ ասենք, ես գիտեմ, Դուք գիտեք... Հետո կտեսնենք, այդ «Ալեքս ընդ հոլդինգ»-ը ինչ-որ տենդեր շահե՞լ է, թե ոչ կամ հարկային պարտավորություններն ինչպե՞ս է կատարել»։
Ուշագրավ է, որ սա կոռուպցիայի դեմ աննահանջ պայքարի ու թափանցիկության մասին թմբկահարող իշխանության հերթական գաղտնի գործողությունն է, որի մասին հանրությունը նախ մամուլից է տեղեկանում։ Բոլորովին վերջերս հանրային քննարկման ու քննադատությունների առիթ դարձավ նախարարների աշխատավարձերը հանրությունից գաղտնի վարչապետ Փաշինյանի հանձնարարականով կրկնապատկելու որոշումը, որն իրականացվել էր պարգեւավճարների միջոցով։ Այս մասին եւս առաջինը մամուլը գրեց։ Իսկ այս սկանդալից առաջ, կառավարությունը չզեկուցվող հարցերի թվում ընդունեց որոշում, որով վարչապետի աշխատակազմին հատկացվեց 48 միլիոն 900 հազար դրամ` մեկ անձից գնմանտարբերակով գովազդային ծառայություններ պատվիրելու համար:
«Փաստինֆո»-ն, հիշեցնենք, պարզել էր, որ միջոցները տրամադրվել էին «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականիուղերձները հանրությանը ներկայացնելու եւ ցուցապաստառների տպագրության ու գովազդայինծառայությունների ձեռքբերման նպատակով։ Իսկ ուղերձը վարչապետ Փաշինյանի հայտարարությունն էր, թե «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընթանիքն է»։
Ներկայացվածը հետհեղափոխական Հայաստանում մեկ անձից գնման ընթացակարգով իրականացվող ծախսերի ու գաղտնի որոշումների սպառիչ ցանկը չէ, այն կարելի է եկար շարունակել՝ շուրջ 150 հազար դոլարանոց շքեղ տոնածառի ու ձնամաքրող 9 կամազների ձեռք բերումը նույն ընթացակարգով, պարգեւավճարների հայտնի սկանդալը , վարչապետի առանձնատան նորոգման ծախսերը, թանկարժեք ամերիկյան ուղեւորությունն ու դրանից հետո նոր ինքնաթիռ գնելու ցանկությունը...
Վարուժան Հոկտանյանն ասում է, եթե որեւէ իշխանության գործունեություն ուղղված է կոռուպցիայի նվազմանը, նախ հենց ինքը՝ իշխանությունը պետք է թափանցիկ գործի, մինչդեռ հերթական անգամ կասկածներ է առաջացնում։ «Ես չեմ ասում, որ եթե գաղտնի է եղել, ուրեմն կոռուպցիա կա, բայց դա արդեն ռիսկ է։ Շատ տհաճ է, որ որոշումները այս կերպ են կայացվում, չի կարելի, սա անընդունելի է»,-կարծում է մեր զրուցակիցը։
Ի դեպ հակակոռուպցիոն հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանը խորհրդարանի ամբիոնից օրեր առաջ հայտարարել էր, որ անգամ պաշտոնատար անձանց ուղղված տարբեր հրավերներ կարող են կարող են կոռուպցիոն ռիսկերպարունակել։ Տվյալ դպքում, փաստորեն, ունենք թանկարժեք տեխնիկական միջոցի նվիրատվություն։ Այս կապակցությամբ Վարուժան Հոկտանյանն ասաց. «Տեսականորեն նա ճիշտ է, տեսությունը լավ ըմբռնել է, մնում է գործնականում անի: Տեսնենք»։
Հեղինակ` Մ.Ղ.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ