ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որ աշխատողն ավելի շատ «ճռռա». Արսեն Թորոսյանի նախաձեռնությունը հակասում է Փաշինյանի հայտարարությանը 11/27/2019 21:14 | ԼՐԱՀՈՍ
«Ես այստեղ հերթական պոպուլիզմն եմ տեսնում, որովհետեւ չեմ հասկանում՝ ինչո՞ւ բարձր վաստակ ունեցող քաղաքացին պետք է նույն հիվանդությունների, նույն ծառայությունների համար ավելի շատ վճարի։ Նույն փաթեթը չի կարող լինել։ Եթե այդպես է, կներեք, եկամտահարկն այդպիսին էր, ինչո՞ւ փոխեցիք, եկեք վերադառնանք եկամտահարկի դիֆերենցված տարբերակին, չէ՞ որ հիմա դա են անում իրենք»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագծին։
Հիշեցնենք, նախագիծը քննարկման է դրվել իրավական ակտերի միասնական e-draft.am կայքում, որով նախատեսվում է նոր, այսպես կոչված՝ առողջության հարկ սահմանել՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով։ Կարճ ասած՝ առողջապահության համապարփակ ապահովագրման ներդրումը ենթադրում է առողջության հարկից լրացուցիչ գումարների ներգրավում, որի հաշվին պետությունը, այսպես ասած, սոցիալական համերաշխության սկզբունքով, մտադիր է միեւնույն անվճար ապահովագրական ծածկույթն ապահովել բոլոր խավերի, այդ թվում՝ չաշխատող քաղաքացիների համար։ Ըստ նախագծի, անկախ սոցիալական կարգավիճակից, բնակչության բոլոր խմբերը կունենան առողջության ապահովագրական միևնույն փաթեթը, որը 1 շահառուի հաշվարկով կկազմի մոտ 77 274 դրամ։ Նախագիծը սոցցանցերում բուռն քննարկման առիթ է դարձել։ Օգտատերերը նշում են, որ հերթական անգամ պետությունը որոշել է աշխատող քաղաքացու գրպանը մտնել։
Ըստ Խոսրով Հարությունյանի, այս նախաձեռնությունը լայն ու մանրամասն քննարկում է պահանջում, ինչպես ասում են՝ հաճախ բարի ցանկություններով սալապատված է դժոխքի ճանապարհը։ Նրա կարծիքով, արդյունավետ կլիներ, եթե նվազագույն շեմ ֆիքսվեր, որի շրջանակում կմատուցվեր համապատասխան ծառայությունների փաթեթը, իսկ սոցիալական համերաշխության լավագույն ճանապարհը բյուջեի միջոցների արդյունավետ բաշխումն է՝ սոցիալական ծրագրերի միջոցով։
«Ինձ համար ակնհայտ է մի բան՝ նշվում է, որ շատ եկամուտ ունեցողը նույն փաթեթի համար պետք է ավելի շատ վճարի եւ դա սոցիալական համերաշխության գաղափարի մեջ է տեղավորում, բայց կենսաթոշակային համակարգն այդպիսին էր, այդ դեպքում մենք ինչո՞ւ անցանք պարտադիր կուտակային համակարգին։ Այսօրվա դրությամբ, աշխատողը դեռեւս պահում է թոշակառուներին, բայց ոմանք դրան զուգահեռ, կուտակում են նաեւ իրենց ապագա կենսաթոշակը։ Մենք ինչու՞ դրան անցանք, որովհետեւ ասում ենք՝ յուրաքանչյուրն իր վաստակի համեմատ պետք է ծառայություններից օգտվի։ Ես հասկանում եմ՝ կա ինչ-որ խավ, որը ինչ-ինչ պատճառներով ունակ չէ շատ վաստակել, բայց դրա համար կա սոցիալական ապահովման խնդիրը, վերցրեք եկամտահարկը եւ վերաբաշխեք, սա ամենաարդյունավետ ճանապարհն է»,-նշում է Խոսրով Հարությունյանը։
Նախագծում նշվում է, որ Հայաստանի աշխատող բնակչության 41%-ից ավելիի համար (ամսական 150 հազար դրամ և ավել եկամուտ ունեցողներ) նախատեսվող առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ։ Ըստ նախագծի, մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը կմեղմվի եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով: Չնայած նախագծի այս պնդմանը ու այն հանգամանքին, որ 2020 թվականից եկամտային հարկը համահարթեցվում է ՝ դառնալով 23% բոլորի համար, որը աստիճանաբար նախատեսվում է հասցնել 20 %-ի, զուգահեռաբար պարտադիր կուտակային կենսաթոշակի վճարը 2.5%-ից 5% է դառնում։
Խոսրով Հարությունյանը կարծում է՝ առաջին հայացքից հումանիտար թվացող գաղափարը, թե հարուստները պետք է պահեն աղքատներին, իրականում ապագա չունի. «Դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, 1 տարի, 2 տարի, 3 տարի, լավ՝ 10 տարի...բայց հետո մենք հայտնվելու ենք այնպիսի փոսի մեջ, որից չենք կարողանալու դուրս գալ, մենք այդպես չենք խրախուսում աշխատանքը, չենք խրախուսում գիտելիքը, սա շատ կարեւոր խնդիր է։ Ես այստեղ պոպուլիզմ եմ զգում՝ ցանկացած գնով հանրությանը դուր գալու խնդիր»։
Ինչ վերաբերում է առհասարակ, համընդհանուր առողջապահական ապահովագրության գաղափարն, այն, Հարությունյանի խոսքով, նոր չէ եւ տարբեր ժամանակներում քննարկվել է։ «Եթե դուք հիշում եք, այդպիսի մի փորձ կատարվեց, իբրեւ թե հնարավորություն տրվեց հիվանդներին՝ ընտրել իրենց ապահովագրական ընկերությունները եւ այդ ապահովագրական ընկերությունների միջոցով ապահովել բուժումը, բայց ժամանակը ցույց տվեց, որ դա ուղղակի այլասերվեց, դեֆորմացվեց։ Հիվանդանոցները կապվում էին ապահովագրական ընկերությունների հետ եւ ըստ էության, գործում էր ատկատների մի ամբողջ համակարգ, դա իրեն չարդարացրեց»,-հիշեց Հարությունյանը՝ կարեւորելով մխանիզմը, որով կառավարությունը ցանկանում է համակարգը ներդնել։
Մյուս էական խնդիրը պետպատվերի միջոցների ճակատագիրն է, արդյո՞ք այդ գումարները փոխանցվելու են ապահովագրական ընկերություններին. «Ես ուզում եմ հասկանալ՝ կոնցեպտուալ առումով, ի՞նչ են ուզում անել, իրենք պետական բյուջեով նախատեսված պետպատվերի գումարները ու՞ր են ուղղելու, եթե ուզում են բարձր վարձատրություն ստացողի հաշվին բոլորին ծառայություն մատուցել, ես այդպես եմ հասկանում, այդ դեպքում հարց է առաջանում՝ մենք միլիարդավոր գումարներ ունենք պետպատվերով, դա ի՞նչ ենք անելու»,-հարցնում է Խոսրով Հարությունյանը։
Հ.Գ. Նախագծի փիլիսոփայությունը, որի հիմքում ընկած է բարձր եկամուտ ունեցողների հաշվին ցածր եկամուտ ունեցող կամ առհասարակ չզբաղված քաղաքացիների համար հավասար ծառայությունների ապահովման գաղափարը, ըստ էության, հակասության մեջ է վարչապետ Փաշինյանի՝ նախկինում արված հայտարարությունների հետ։ Փաշինյանը, հիշեցնենք, 2018 թվականի նոյեմբերի 11-ին Ղազախստանի հայ համայնքի հետ հանդիպմանը հարցուպատասխանի ժամանակ, երբ փորձում էր խրախուսել աշխատանքն ու խոսում էր «ճռռացողների» ու «պարապ մնացողների» մասին, հայտարարեց.«Մենք այսօր մեր երկրում հասել ենք մի իրավիճակի, երբ 350 հազար մարդ աշխատում է, և այս 350 հազարի աշխատանքի արդյունքը բաժանվում է 800 հազար
մարդու մեջ։
Պատկերացնու՞մ եք մեր երկիրն ինչ վիճակում է, որ 350 հազար մարդ աշխատում է, և 800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց, ասում է՝ մեր նպաստը լավացրու, մեր առողջապահությունը անվճար դարձրու, մեր ճանապարհները կառուցիր, մեր թոշակները, աշխատավարձերը բարձրացրու։ Ոչ ոք չի ասում՝ այս 350 հազար մարդիկ ճռռում են, մնացած 800 հազարն ուզում են, որ նրանք ավելի շատ ճռռան»։
Փաշինյանն այդ օրը նաեւ հայտարարեց, թե իր խնդիրն այն չէ, որ «այս 350 հազար մարդուն բռնենք քամենք այնքան, որ ասեն՝ չենք
ուզում, էս էլ ձեզ, էս պեչատն էլ ձեզ, մենք կգնանք Ղազախստանում կաշխատենք, որտեղ մեզ վրա բեռը այդքան շատ չի»։
Կառավարությունը, փաստորեն, այս հայտարարությունից մեկ տարի անց հենց այդ՝ աշխատող քաղաքացիներին «բռնել քամելու» ճանապարհով է փորձում առողջապահության ոլորտում եղած խնդիրները լուծել։
Հեղինակ՝ Մ.Ղ.
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ