ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարգելի՛ Նիկոլ մտածե՞լ եք, որ գուցե ենթագիտակցորեն սկսել եք սիրել նրանց, ում դեմ պայքարում եք. Արփինե Հովհաննիսյան 11/27/2019 12:27 | Մեկնաբանություն
Հարգելի՛ Նիկոլ, ներողություն չե՞ք ուզում խնդրել այն անձանցից, ում խանութները եւ արտադրանքը Դուք կոչ էիք անում բոյկոտել «Հին Հայաստանում»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հույսի վաճառականը. Մաս 1-ին Սեր եւ համերաշխություն… Ինչպես տեր Հիսուս Քրիստոսը սեր քարոզողը….
Նիկոլ Փաշինյանը (հույսի վաճառականը) հենց ամենասկզբում իր գործունեության հիմք հռչակել էր սերը եւ հանդուրժողականությունը, իսկ վերջերս էլ հայտարարեց, որ ինքը, ինչպես տեր Հիսուս Քրիստոսը, սեր է քարոզում:
Բացելով տուփը, որի վրա «ՍԵՐ» էր գրված ՀՀ քաղաքացին գտավ… «ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ձեռնարկը, որտեղ մանրամասն նկարագրված էին անսահման «սիրո» բոլոր դրսեւորումները բոլոր այլախոհների հանդեպ` «ժողովրդի» տարբեր ներկայացուցիչների կատարմամբ` «sev hovaz» անունով օգտատիրոջից, մինչեւ «matnahardarman paraganer» օգտատեր:
Փաշինյանն էլ այդ ընթացքում անխնա, աջ ու ձախ սեր էր քարոզում ու քարոզում` էլ ասֆալտին է փռում, էլ պատերին է տալիս, էլ ծեփում է պատերին, հայտնաբերում է վնգստացողների եւ սիրո այլ դրսեւորումներ:
Այս համատեքստում երկու խումբ հարցադրումներ կան, որոնց պիտի պատասխանի Ն. Փաշինյանը:
1. խումբ հարցեր
Հարգելի՛ Նիկոլ
Եթե անգամ մի պահ ընդունենք, որ ինչպես դուք եք պնդում` սիրո քարոզիչ եք, մեզ ինչ-որ կերպ կհուշեք, թե որտեղ որոնել եւ գտնել Ձեր քարոզած սերը։ Կասեք՝ դա որտե՞ղ է երեւում: Առհասարակ, ընտանիքի ավագը, որեւէ հաստատության ղեկավարը, թիմի լիդերը, էլ չեմ ասում երկրի ղեկավարը իր իրավասության, գործունեության, եւ սոցիալական պատասխանատվության տիրույթներում համերաշխություն ու ներդաշնակություն հաստատելու առաքելություն ու ֆունկցիա ունի:
Կասեք՝ ի՞նչ եք Դուք՝ որպես երկրի ղեկավար, արել, որ կանխեք կույր ու անբռնազբոս ատելության տարածումը կամ հանրային համերաշխություն հաստատեք: Ի՞նչ եք արել, որ բանավեճը քաղաքական ընդդիմախոսների հետ լինի կիրթ, կառուցողական ու բովանդակային, որ էժանագին շոուի չվերածվի: Ո՞րն է եղել Ձեր ՔԱՅԼԸ: Իսկ ձեզ պատկանող ընտանեկան թերթում տպագրված հոդվածը համարո՞ւմ եք սիրո քարոզ թե ասենք ձեր քարոզած ու սերմանած ատելության արդարացու՞մ:
Դուք հավանաբար կասեք, որ նախկիններն են իրենց վարքագծով նպաստել այդ ատելության տարածմանը: Գուցե որոշ դեպքերում ձեզ հետ համաձայնվեմ: Բայց մինչ այդ թերեւս արժե, որ պատասխանեք որոշ հարցերի.
Դուք իրոք մտածում եք, որ այնքան անսխալական եք, /Հիսուս Քրիստոսի պես/ որ ձեզ քննադատում են միայն նախկիննե՞րը, իսկ դիտարկե՞լ եք տարբերակ որ գուցե Ձեզ քննադատում են մարդիկ, որոնք սկզբունքներ ունեն, ինքնասիրության ու պատվի կորստի գնով պաշտոն չեն ուզում եւ որովհետեւ ուղղակի Ձեր քաղաքականության մեջ տեսլական չեն տեսնում։
Բացի այդ դուք իրոք համարում եք, որ ձեր ցանկացած քննադատ «թալանչի» ու կոռումպացվա՞ծ է, կամ էլ արդարացնո՞ւմ է նախկին իշխանության թերությունները կամ հանցագործներին: Իսկ գուցե Ձեր քննադատներից շատերը դեմ չեն, որ հանցագործները պատժվեն, միայն թե չեն ընդունում, որ դուք Ռոբին Հուդն եք կամ Հիսուս Քրիստոսը: Նրանք հիմնավոր կասկածներ ունեն, որ դուք երկրի վարչապետ եք, ու պիտի զբաղվեք տնտեսությամբ, իսկ ԳՐԱԳԵՏ իրավապահները ու ԱՆԿԱԽ դատարանները այդ «չարաբաստիկ» հանցագործներով:
2-րդ խումբ հարցեր
Հարգելի՛ Նիկոլ
Ներողություն չե՞ք ուզում խնդրել այն անձանցից ում խանութները եւ արտադրանքը Դուք կոչ էիք անում բոյկոտել «Հին Հայաստանում»։ Գիտե՞ք ինչու եմ հարցնում: Դուք նրանց նկատմամբ ատելություն էիք սերմանում, ասում էիք ժողովրդից գողանում են, մենաշնորհներ ունեն, բայց պարզվեց նրանք այնքան էլ վատը չեն, նույնիսկ այնքան վատը չեն, որ այդ նույն մարդկանց գործարանների բացմանն եք մասնակցում, գովաբանում եք նրանց, սելֆի եք անում եւ այլն:
Եթե դժվար չէ, կբացատրեք ի՞նչ քավարանի միջով են անցել բազմաթիվ նախկիններ, որ ատելության խորհրդանիշից արդեն «Նոր Հայաստանում» վերածնվել են որպես սիրո առաքյալներ: Ըստ ձեր թերթի` ատելության մեղմման համար նվազագույնը անհրաժեշտ է զղջում. խնդրում եմ կասե՞ք, իրենք ե՞րբ են զղջացել, ո՞ր պահն է եղել այդ պատմական պահը՝ Սերժից բամբասելու, Նիկոլին գովաբանելու թե հայտնի հիմնադրամին գումար տալու պահը: Իսկ Ձեր բացառիկությունն ընդունելը զղջո՞ւմ է թե մեղքերի թողություն:
Մեկ առիթով ձեզ ասել եմ, հիմա էլ հարց եմ տալիս հպանցիկ հայացք գցե՞լ եք ձեր ԱԺ եւ կառավարության վրա, տեսե՞լ եք քանի նախկին պաշտոնյա կա այնտեղ: Նրանք ատելի չեն, որովհետեւ ձեզ են սիրում, թե՞ որովհետեւ զղջացել են:
Եվ վերջում, հարգելի՛ Նիկոլ մտածե՞լ եք երբեւէ, որ գուցե ենթագիտակցորեն դուք սկսել եք ՍԻՐԵԼ բոլոր նրանց, ում դեմ պայքարում եք ու ատելի դարձնում, որովհետեւ քանի դեռ կան նրանք, Դուք կարող եք գոյություն ունենալ, քանի դեռ կան նրանք ձեզնից ոչ ոք բարեփոխում չի ակնկալելու, իսկ դուք էլ դրանով կառավարելու եւ ուղղորդելու եք հանրային գիտակցությունը:
Բարին ընդ ձեզ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ