ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանն առայժմ հասարակությանը խաղաղության պատրաստելու հրահանգ չի տվել 11/27/2019 22:36 | ԼՐԱՀՈՍ
Ինքս իմ նկատմամբ ատելություն չեմ զգացել, բայց զգացել եմ թշնամանք ։ Այս մասին «Հայաստան-Արցախ-Ադրբեջան. վատ խաղաղությո՞ւն, թե՞ լավ պատերազմ» թեմայով քննարկմանն ասել է վերջերս Բաքու այցելած լրագրող, «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը։
Նրա խոսքերով՝ «Շատերը հայ առաջին անգամ էին իրենց մոտ տեսնում։ Հենց այդպես էլ ասում են՝ առաջին անգամ ենք տեսնում ողջ հայի։ Ենթադրում եմ, որ մահացած էլ չեն տեսել։ Համենայն դեպս դա որպես կոմպլիմենտ էր հնչում։ 18 տարի հայ լրագրողները չեն մեկնել Ադրբեջան։ Եղել է մեկ դեպք 2009թ.-ին՝ հայտնի այցելությունն է Բուլբուլօղլիի, Սմբատյանի և Շվիդկոյի, բայց դա եղել է մեկ օրվա ընթացքում շատ արագ մտավորականների խումբ է մեկնել երեք հասցեներով, աշխատելու և շփվելու հնարավորություն չի եղել և դա կարելի է չհամարել։
Հենց այն հանգամանքը, որ սառույցը տեղից կոտրվեց, կարելի է նվաճում համարել։ Երկրորդ դրական հանգամանքը, որ կարելի է նվաճում համարել, այն է, որ արցախցի լրագրողը կարողացավ Արցախի անունից մեկնել Բաքու և որքան էլ զարմանալի է, ողջ, առողջ վերադառնալ: Նախկինում ադրբեջանցի լրագրողները միշտ հրաժարվում էին գնալ Արցախ. սա բացառիկ դեպք է: Երեկվա հրապարակումներից հասկացա, որ իրենք լուծումը գտել են և արդարանում են՝չէ՞ որ Արցախն էլ է մեր հողը, ինչո՞ւ պիտի ադրբեջանցի լրագրողը ոտք չդնի ադրբեջանական հող»։ Դավիթ Ալավերդյանը տեղեկացրեց, որ ադրբեջանցի լրագրողները եղել են Դիլիջանում և հավանել են կրթական համակարգը։
Ըստ Ալավերդյանի՝ տպավորություն ստեղծվեց, որ բոլոր այն անձինք, ում հետ Ադրբեջանում հանդիպել են այդ 4 օրվա ընթացքում, նախապես պատրաստված էին նաև քարոզչական տեսանկյունից և լիովին տիրապետում էին բոլոր այն պատասխաններին, որոնք պետք է տային։ Նա նաև նշեց, որ ադրբեջանական կողմը առայժմ որևէ հրահանգ չի ստացել՝ հասարակությանը խաղաղության պատրաստելու, բայց, եթե նման առաջադրանք լինի, ապա իրենք դա կանեն։ Ալավերդյանի կարծիքով՝ Բաքուն արևելյան, բայց շատ զարգացող, տպավորիչ քաղաք է, իսկ Ղուբա քաղաքի հարևանությամբ գտնվող կիսահրեական գյուղից տպավորիչ էր այն, որ դարպասների վրա եղել են վարդագույն քողեր, ինչը նշանակում է, որ այդ տներում ապրում են հարսնացուներ։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից զիջումների գաղափարին, Ալավերդյանն ասաց, որ պատրաստ են, բայց նրանք պատրաստ չեն խոսել և իրենց նույնիսկ ֆիզիկական ցավ է պատճառում Արցախի անկախության մասին ցանկացած հիշատակում։ «Իրենց պատկերացմամբ՝ ամենալայն ինքնավարությունն այն է, որ ասում են՝ մենք թույլ կտանք Արցախին ունենալ անվտանգության սեփական ուժեր, ներդրումներ կկատարենք, դպրոցներ և գործարաններ կկառուցենք և զարմանում էին, թե ինչու ենք ժպտում։ Մենք ժպտում էինք, որովհետև այդ ամենն այնտեղ արդեն արվում է՝ գումարած բանակը»,- ասաց Դավիթ Ալավերդյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ