ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գերակա հանրային շահ ճանաչված տարածքների բնակիչների փոխհատուցումը չի ավելանա» ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյան 11/27/2019 17:42 | ԼՐԱՀՈՍ
Ամենայն հավանականությամբ հենց այսպես էլ կլինի, քանի որ այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, երկու ժամից ավել տևած քննարկումների ժամանակ, մերժվեց ներկայացված օրենսդրական նախագիծը:
Օրինագծով առաջարկվում էր հանրային գերակա շահ ճանաչված տարածքներն իրացնելիս բնակիչներին վճարել շուկայական արժեք + 25 % ավել փոխհատուցում, ներկայումս գործող 15 %-ի փոխարեն:
Նախագծով կկանոնակարգվեր կառուցապատող-բնակիչ իրավահարաբերությունները, որտեղ պետության կողմից համաչափության և արդարության դրսևորմներն առավել ընդգծված կլինեին:
Քանի որ 10 տարուց ավել է խորհրդարանում և ոչ միայն բարձրաձայնում եմ առկա խնդիրները, բնական է, որ լավ պատկերացնում եմ իրավական նման փոփոխության անհրաժեշտությունը:
Նախագծի մասին հագեցած քննարկումներ եմ ունեցել ինչպես բնակիչների հետ, այնպես էլ կառուցապատող ընկերությունների հետ (այդ թվում արտերկրի), և բոլոր կողմերի համար 25% ֆիքսելն ընկալելի շեմ է:
Ցավոք, հանձնաժողովն այսօր առանց խորքային ու առարկայական ուսումնասիրության, բացասական եզրակացություն տվեց նախագծին:
Եվ չնայած, որ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն խորհրդարանական հաջորդ չորսօրյա նիստերին 3 րոպեի սահմաններում հնարավորություն կունենամ կրկին նախագիծը ներկայացնելու, այնուամենայնիվ լիահույս չեմ, թե հանրային գերակա շահ ճանաչված գոտիների բնակիչների համար այսքան կարևոր նշանակություն ունեցող օրինագիծը կընդունվի:
Խնդրին անդրադառնում եմ 10 տարուց ավել:
Խորհրդարանական լսումների գաղափարը, որն իրականացվեց ս/թ հոկտեմբերի 7-ին, դեռևս նախաձեռնվել էր ամռանն ընդառաջ իմ և իմ քաղաքական թիմի կողմից, սակայն քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն ու ոլորտի առանցքային որոշ պատասխանատուների չներկայանալու հիմքով, ստիպված լսումները հետաձգեցինք, սակայն հետագայում իրականացվեց հոկտեմբերյան հայտնի լսումները: Google որոնողական համակարգով ժամանակագրությանն առնչվող բոլոր փաստերն առկա են, թե ով և ինչպես է նախաձեռնել քննարկումներն ու որ տարածքների բնակիչների խնդիրներին էր այն վերաբերելու:
Թե որքանով էր արդյունավետ համարվում հոկտեմբերի 7-ի լսումները և ի վերջո ինչ տվեց կողմերին, թող փաստեն ներկաներն ու տարածքների բնակիչները:
Վստահ եմ, որ այսօրվա նախաձեռնությունը կարող էր ևս մեկ քայլ դառնար իրավական դաշտն ավելի բարենպաստ դարձնելու, քաղաքաշինական ծրագրերին նոր թափ հաղորդելու և իհարկե վերոնշյալ տարածքների բնակիչների կենցաղային, իսկ որոշ դեպքերում նաև անմարդկային գոյատևման պայմանները բարելավելու համար:
Վերահաստատում եմ՝ որ Տերյան, Լալայանց, Պուշկին, Բելյակով, Բուզանդ, Արամի փողոցներ, Պռոշյանի 1-ին նրբանցք, Սարի Թաղ, Ֆիրդուսի 33-րդ, Կոնդ, Եկմալյան, Նորագյուղ թաղամասերի, իրացված և հանրային գերակա շահ ճանաչված այլ տարածքների խնիրներին շարունակելու եմ լինել հետևողական:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ