ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
48 ժամում հարցաքննվելը Կոստանյանի իրավունքն է, եթե նա չի ցանկանում դրանից օգտվել՝ այլ խնդիր է. Նիկոլայ Բաղդասարյան 11/27/2019 16:54 | ԼՐԱՀՈՍ
«Եթե Արթուր Վանեցյանը փաստեր և ասելիք ուներ, ապա պետք է պաշտոն զբաղեցրած ժամանակ ասեր։ Եթե ես դժգոհ եմ որևէ ընթացակարգից, ապա այսօր պետք է ասեմ, նորմալ չէ, որ, լինելով ԱԺ պատգամավոր լռեմ ու դուրս գալուց հետո ասեմ ինչ սխալ օրենքներ եք ընդունել»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազորւյցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլ Բաղդասարյանը։
Դիտարկմանը, թե Վանեցյանն ասում է՝ Սորոսի գրասենյակը վտանգներ է ներկայացնում, «Իմ քայլը» պատգամավորը պատասխանեց. «Սորոսի գրասենյակի վտանգ ներկայացնելն ինձ համար ծիծաղելի է, որովհետև գիտեմ՝ այն գործում է տարիներ շարունակ։ Բա ինչու՞ իրենց իշխանության ժամանակ, երբ պետական հիմնարկները Սորոսի հիմնարկից ֆոնդեր էին ստանում, ձայն չէին հանում»։
Նա նշեց՝ տպավորություն է, որ Վանեցյանը նեղացած տղայի դերն է ստանձնել։
Անդրադառնալով Գևորգ Կոստանյանին Հայաստան կանչելուն և մարտի 1-ի գործում նրա ներգրավվածությանը՝ Բաղդասարյանն ասաց. «Եթե որպես իրավաբան եք հարցնում, ապա այն ինչ ասվում է մեր պետության քննիչի կողմից, գրված է քրեական դատավարության օրենսգրքի մեջ՝ երբ որոշում են կայացնում անձին որպես մեղադրյալ ներգրավվել, ապա նա 48 ժամվա ընթացքում պետք է հարցաքննվի։ Կարծում եմ, Կոստանյանը պետք է լավ տիրապետեր օրենսգրքին։ Ինչ վերաբերում է պնդումներին, թե ինչու առերեսումներ չեն կատարվել, ապա կասեմ, որ պարտադիր չէ քրեական գործով անձին մեղադրյալ ներգրավվելուց առաջ անպայման առերեսում կատարել... 48 ժամում հարցաքննվելը Կոստանյանի իրավունքն է, եթե նա չի ցանկանում դրանից օգտվել՝ այլ խնդիր է։ Եթե Կոստանյանը չներկայանա վարույթն իրականացնող մարմնին, ապա այս մարմինը կարող է կիրառել խափանման միջոց, դիցուք՝ մինչև խափանման միջոցը կալանքն ընտրելը, դիմի դատարան, որպեսզի ընտրվի խափանման միջոց կալանքը, հետախուզում հայտարարվի և միջոցներ ձեռնարկի օրենքի ուժով անձը բերման ենթարկվի Հայաստան»։
Խոսելով Կոստանյանի հայտարարության մասին, թե իրեն Հայաստան կանչելն ամանորյա շոու է՝ Բաղդասարյանն ասաց, որ, հավանաբար, Կոստանյանը նման կերպ է որոշել կազմակերպել իր պաշտպանությունը։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ