ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պրոֆեսորադասախոսական անձնակազմից շատերն ավելի երկար գիտական կյանքի պատմություն ունեն, քան Արայիկ Հարությունյանի՝ կյանքի տևողությունը. Ակցիայի մասնակիցները զրուցեցին ռեկտորի ԺՊ-ի հետ 11/27/2019 15:58 | ԼՐԱՀՈՍ
Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպեց նստացույց իրականացնող ուսանողների հետ։ Նա նախ հիշեցրեց, որ ուսանողները խոստացել էին ակցիաներ չիրականացնել համալսարանի ներսում, ապա նշեց, որ պահանջը քաղաքական է և ուղղված է Ազգային ժողովին։
«Ձեր խնդիրը ԱԺ-ի հետ է։ Օրենքն ընդունող-չընդունողն ԱԺ-ն է, համալսարանում օրենքի աշխատանքային տարբերակի քննարկում եղել է, և բազմաթիվ առաջարկություններ, դժգոհություններ են եղել։ Երբ գործը հասավ այդ երկու առարկաները պարտադիր ամրագրելուն, կամ ոչ, գիտական խորհրդի կողմից առաջարկ եղավ, որ եկեք այդ հարցը չքննարկենք, քանի որ համաձայնության չենք գա և կշեղվենք մյուս հարցերի քննարկումից։ Այնուհետև հնարավորություն է տրվել, այդ թվում նաև ուսանողներին, դասախոսներին, հանրության անդամներին, արտահայտել իրենց կարծիքը։ Հիմա մի խումբ մարդկանցով ասում եք՝ հրավիրեք գիտական խորհրդի նիստ, քննարկեք այսինչ հարցը, վաղը գալիս է մեկ այլ խումբ, ասում է քննարկեք այսինչ հարցը, մյուսն ասում է՝ այն հարցը, որ քննարկեցիք մեր սրտով չէ, եկեք քննարկեք այս հարցը...Գիտական խորհուրդն ունի իր աշխատակարգը։ Շարժվեք դրանով»,-ասաց ռեկտորի ԺՊ-ն։
Գևորգյանի կարծիք հայտնեց, որ բուհում չի կարելի որևէ առարկա օրենքի ուժով պարտադրել որևէ մեկին։ «Երբ օրենքի ուժով ինչ-որ բան պարտադրում ես, այդտեղ արդեն թմրած վիճակ է լինում, որ մեկ է այդ ժամերը պետք է լինեն կատարելագործելու, մարդկանց համոզելու կարիք չի լինում։ Այս երկու առարկաների հետ կապված կարծում եմ՝ ԵՊՀ-ում դրանք կանցնեն անգամ օրենքի ներկայիս վիճակով ընդունումից հետո, վստահ եմ՝ ֆակուլտետների մեծամասնությունը այս առարկաները կդասավանդվի»։
Ուսանողների հետ կլոր սեղանի շուրջ կնստե՞ք՝ հարցին ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն պատասխանեց. «Քանի՞ անգամ քննարկենք»։
Ռեկտորի այս հարցին հաջորդեց ուսանողների դիտարկումը, թե պատասխան նամակում իրենց հուզող հարցին անդրադարձ չի եղել. «Ուզում էինք իմանալ՝ ինչպես եք վերաբերվում Ձեր ղեկավարած համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ քննարկման ժամանակ Արայիկ Հարությունյանի կեցվածքին։ Հարությունյանը կյանքում ընդամենը 6 հոդված է գրել, ես չեմ վիրավորում, բայց պրոֆեսորադասախոսական անձնակազմից շատերն ավելի երկար գիտական կյանքի պատմություն ունեն, քան Արայիկ Հարությունյանի՝կյանքի տևողությունը»։
Դիտարկմանը ռեկտորի ԺՊ-ն պատասխանեց հարցով. «Դուք ինչպե՞ս եք զգում, որ Ձեր առաջ կանգնած է ակադեմիկոս, որն ունի տասնապատիկ ավելի գրված հոդված, քանի բոլորդ միասին վերցրած։ Հիմա ժամերով քննարկում եք մի բան, որից, կներեք, ես գուցե ավելի տեղյակ եմ, քան դուք»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից