ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավտոներկրողների բողոքի ակցիան ՊԵԿ շենքի առջեւ լարված մթնոլորտում անցավ. Ոստիկանության ու ցուցարարների միջեւ հրմշտոց սկսվեց 11/27/2019 16:27 | ԼՐԱՀՈՍ
Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացրել ՊԵԿ-ի շենքի առջեւ, որն անցել է լարված մթնոլորտում։ Բողոքի ակցիայի մասնակիցները մի շարք հարցեր են բարձրացնում ՝ Գյումրու ավտոմաքսատան աշխատանքի անարդյունավետությունից մինչեւ աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը։
Ակցիայի սկզբում ցուցարարներին մոտեցավ ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանը՝ հասկանալու նրանց պահանջները։ «Մաքսատունը արդյունավետ չի աշխատում, ինչի հետեւանքով ներկրված մեքենաները բեռնաթափելիս վնասվածքներ են ստանում։ Կարո՞ղ եք հրապարակել՝ ով է այդ ընկերության սեփականատերը։ Իմ՝ ոչ պաշտոնական տվյալներով, Գյումրու մաքսատան պետն է»,-նրան դիմելով, հայտարարեց Գեւորգ Հովհաննիսյանը, ով ներկայացնում էր ավտոներկրողների խնդիրները ։ ՊԵԿ խոսնակն առաջարկեց գրավոր ներկայացնել պահանջները, որոնց համապատասխան մասնագետները կպատասխանեն։ Խոսակցությունը չստացվեց , ՊԵԿ խոսնակը հեռացավ,իսկ ակցիայի մասնակիցները շարունակեցին մնալ ՊԵԿ շենքի առջեւ։
«Այսօր ՊԵԿ-ի քաղաքականության եւ վարչարարության հետեւանքով ադրբեջանական գործարար հատվածը ֆինանսավորում է ստանում, սա ուղղակի մեղադրանք եմ հնչեցնում, թող մեկը կանգնի, ինձ ասի՝ նման բան չկա»,- Գեւորգ Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքից հետո Հայաստան բերվող մեքենաները Վրաստանում են վերասարքավորվում, ինչի արդյունքում եկամուտը տեղի ադրբեջանցի գործարարներն են ստանում, որոնք իրականացնում են այդ ծառայությունը։ Բացի այս, ըստ Հովհաննիսյանի, Գյումրու ավտոմաքսատունը ոչ արդյունավետ է աշխատում։ «Նախ՝ մեքենաները ինչո՞ւ պետք է հասնեն Գյումրի, եթե ՀՀ-ում կա մեքենա ներկրող կազմակերպություն՝ «Ապավեն»-ը, որի մեքենաները չեն տանում Գյումրի, ինչու պետք է մասնավոր ձեռնարկատերերինը գնա հասնի Գյումրի»,-նշեց նա՝ հավելելով, որ ավտոներկրողները ֆինանսական ծախսեր ու անհարմարություններ են կրում։
Նա հայտարարեց, որ կառավարությունն իր որդեգրած քաղաքականությամբ խախտել է ՀՀ Սահմանադրությունը՝ գործարար միջավայրի բարելավումից մինչեւ բնակչության զբաղվածության համար պայմանների ստեղծման պարտավորություն։ «Մեր պետության սահմանած կարգերի հետեւանքով զբաղվածներն իրենց զբաղմունքը կորցնում են։ Մինչեւ տարեվերջ 10 միլիոն դոլար գումար ենք ուղարկելու Վրաստան, որն անցնում է ադրբեջանցիներին, որոնք զբաղվում են այդ գործով»,-հայտարարեց Գեւորգ Հովհաննիսյանը։
Այնուհետեւ Գեւորգ Հովհաննիսյանը զանգեց ՀՀ ոստիկանապետի ԺՊ-ին եւ հեռախոսազրույցի ընթացքում ասաց, որ ակցիայի մասնակիցները ցանկանում են հանդիպել վերջինիս, ինչպես նաեւ ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հետ՝ ՀՀ վարչապետի ներկայությամբ։ «Մեզ ուրիշ բան են ասում, գնում են Փաշինյանին այլ բան են ասում»,-նշեց նա։
Ակցիայի ընթացքում ոստիկանության ներկայացուցիչների եւ ավտոներկրողների միջեւ հրմշտոց սկսվեց ։ Ոստիկանությունը պահանջել է ազատել փողոցը եւ հեռացնել այնտեղ կայանած մեքենաները, որոնք խոչընդոտել են երթեւեկությանը, ինչից հետո բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, թե վերեւից հրահանգ է իջեցվել՝ ցրել ակցիան։
Ի վերջո, հաջողվեց համաձայնության հասնել, որոշվեց՝ ՊԵԿ ներկայացուցիչների հետ ակցիայի մասնակիցներից կազմված 10 հոգանոց պատվիրակությունը կհանդիպի երեկոյան՝ ժամը 19։00-ին եւ կքննարկի բարձրաձայնվող խնդիրները։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից