ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քոչարյանի պաշտպանական խումբը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազ Կարեն Բիշարյանին. ուղիղ միացում 11/26/2019 13:40 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Ռ.Քոչարյանի փաստաբան Հ.Խուդոյանն բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազ Կարեն Բիշարյանին։
Հովհաննես Խուդոյանը նկատեց, որ դեռևս 2018 թվականի փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ում հրավիրված քննարկումների ընթացքում, որը վերաբերում էր Մարտի 1-ի իրադարձություններին, դատախազ Բիշարյանն ԱԺ ամբիոնից, պատասխանելով հարցին՝ արդյոք վարույթում հիմքեր առկա չեն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին գեներալներ, գնդապետ և ավելի բարձր կոչում ունեցող անձանց վերաբերյալ քրեական գործով ընթացք տալու և այդ անձանց պատասխանատվության հարցը քննարկելու, Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Կարեն Բիշարյանը դիրքորոշում է հայտնել, որ նման հիմքեր առկա չեն և նույնիսկ որպես վկա հրավիրելու անհրաժեշտություն չկա.
«Այստեղ խնդիրն այն է, որ հետագայում որոշակի քաղաքական փոփոխությունների արդյունքում սկսվել է մի պրոցես, որի պարագայում արդեն գլխավոր դատախազությունը, այդ թվում պարոն Բիշարյանը տեսել է հիմքեր՝ քրեական հետապնդում իրականացնելու համար։
Մինչդեռ այդպիսի հիմքեր առկա են եղել դեռևս պարոն Բիշարյանի հիշյալ հայտարարության ընթացքում։ Այսինքն` հայտնի է եղել և՛ նախագահի հրամանագիրը, որի մեջ նշված է ուղղակի արտակարգ դրության միջոցառումների իրականացման վերապահումը զինված ուժերի ստորաբաժանումներին։ Հայտնի է եղել, որ արդեն իսկ բարձրացվել է Մարտի 1-ին զինված ուժերի ստորաբաժանումների Երևանում գտնվելու մասին հարցը»,-նշեց Հովհաննես Խուդոյանը։
Նա ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի հիմքում դրված բոլոր փաստական հանգամանքներն առկա են եղել դեռևս 2018 թվականի փետրվարի 23-ին և փաստաբանի վստահեցմամբ Կարեն Բիշարյանը դրանց մասին տեղյակ է եղել, ինչն իրենց համար վկայում է այն մասին, որ քաղաքական որոշակի փոփոխությունների արդյունքում Կարեն Բիշարյանը կանխակալ վերաբերմունք ունի և այդ վերաբերմունքը դրսևորում է քրեական գործով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդում նախաձեռնելու համար. «Գտնում ենք, որ պարոն Բիշարյանը կանխակալ վերաբերմունք ունի պարոն Քոչարյանի նկատմամբ և չի կարող սույն գործով մասնակցել որպես մեղադրող»,-հավելեց Հովհաննես Խուդոյանը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստում պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրին դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի մասին։ Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց միջնորդությունը։
«Յուրաքանչյուր նման որոշումից հետո ամրապնդվում է այն կարծիքը, որ այս դատավարությունը կապ չունի արդարադատության հետ, եւ դատավորը կանխակալ վերաբերմունք է դրսեւորում»,- ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով դատավորի որոշումը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ