Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com

Վահե Հովհաննիսյան. «Կենցաղային պետության» հաղթահարման մեր քայլը 11/26/2019   11:47  |  Վերլուծություններ

Այսօրվա պետական կառավարման որակի, պատկերացումների, դրանց հակադիր միտումների և ընդհանուր հանրային բանավեճի որակը շատերին ստիպում է հետ քաշվել, հեռու մնալ և չպատկերացնել սեփական անելիքը։

Խնդիրը պետք է դնել շատ հստակ՝ հաղթահարել «կենցաղային պետության» փուլը։ Հայրենասիրությունը և ինտելեկտը չափվելու են հենց դրանով՝ անո՞ւմ ենք արդյոք ամենքս մեր քայլը՝ կենցաղային պետության հաղթահարման ուղղությամբ։ Այդ ընթացքն ունենալու է երեք հանգրվանային կետ։

Քայլ առաջին. մեծ ներհայաստանյան հաշտեցում

Եթե խնդիր դնենք՝ պառակտել ու թշնամացնել հասարակությունը, պիտի գիտակցենք, որ դա վերջ չունեցող պրոցես է։ Չի լինելու մի կարմիր գիծ, որը կհամարվի պառակտման վերջը։ Եթե հակառակ խնդիրը դնենք՝ հաշտեցման և համերաշխության, կհայտնաբերենք, որ դրան հասնելու ձևերը չգիտենք, ու դա բավականին դժվար գործ է։

Կան հեշտ իրագործելի քայլեր, որոնցից կարելի է սկսել։ Որպես սկիզբ՝ պետք է դադարեցնել միտումնավոր պառակտումը՝ սկսելով ավելի զգույշ լինել հռետորաբանության մեջ։ Կրկին որպես սկիզբ՝ դադարեցնել դատաիրավական համակարգը որպես խաղալիք քաղաքական հարցերի լուծման մեջ օգտագործելը։ Սրանց կարելի է կարճ ժամանակում հասնել, և կունենանք մթնոլորտի տեսանելի լիցքաթափում։ Իհարկե, դեռևս շատ հեռու կլինենք ներհասարակական իրական հաշտեցումից։

Հաջորդ փուլում պետք է բոլոր կողմերին՝ ինքներս մեզ, պատրաստել ներհասարակական բաց ու դժվար խոսակցության։ Կազմել թեմաների ցանկ ու սկսել բաց խոսել։ Բոլոր այն հանրային նշանակության թեմաներով, որոնք կան, որոնցից հնարավոր չէ փախչել, մանիպուլացնել, շահարկել։ Խոսել է պետք՝ բաց խոսակցության ճանապարհով գնալ դեպի բաց հասարակություն։ Պետք է դուրս գալ 28 և ավել տարիների՝ ինքներս մեր մասին հորինած կեղծիքի սարդոստայնից։ Ձգտել դառնալ ավելի անսուտ հասարակութուն։ Պետք է խոսել ընտրակեղծիքների համակարգի մասին և ընդունել, որ 500-600 հազար մարդով ամեն անգամ մեր հասարակությունը մասնակից է եղել դրանց, պետական համակարգը մասնակից է եղել, գողական, թաղի տղա ու հոգևորական մասնակից են եղել, համատիրությունից մինչև ուսուցիչ, տնօրեն, մանկապարտեզ, մտավորական սոցիալական խավեր մասնակից ենք եղել, ընդդիմությունից մինչև իշխող ուժ մասնակից ենք եղել։ Շատ հեշտ է ամեն ինչը գցել երեք նախագահների վրա և դրանով իսկ հանգիստ՝ 4-րդ և հաջորդ ղեկավարներին տալ գրեթե նույնը անելու լիազորություն։ Շատ ավելի բարդ է բաց խոսելը, որպեսզի ամեն մեկը զգա և գնահատի իր մասնակցությունը՝ հաջորդ անգամ երբեք չմասնակցելու համար։

Մենք մի օր պետք է խոսենք մարտի 1-ի թեմայով։ Ոչ թե դատախազի, ՀՔԾ-ի աչքերով, այլ՝ մեր։ Ոչ թե բարիկադի կողմերի, այլ՝ մեր՝ հասարակության հայացքով։ Ու կտեսնենք, որ թեմայի շերտերն ավելի խորն են, իսկ ընթացող դատավարությունը որևէ երաշխիք չի տալիս դրա կրկնության բացառման համար և չի բերում հաշտեցման։

Մենք մի օր պետք է խոսենք թալանի, արագ հարստացման, մեր ընդհանուր կյանքի մի փուլում ծաղկած թայֆայականության, ամենաթողության մասին։ Խոսենք ու հասկանանք, թե ինչո՞ւ  դիմադրության և զսպման պետական ինտիտուտները չաշխատեցին։ Միայն դրանք հասկանալով՝ մենք կկարողանանք ներկայի և ապագայի համար երաշխիքներ ստեղծել։ Ի դեպ, դրանք այսօր էլ չեն աշխատում, և առիթ-անառիթ թալանի մասին բարձր խոսելը ոչ մի լուծում չի տալիս։

Մենք մի օր պետք է խոսենք մեր մշակութային դաշտի մասին։ Պետք է արձանագրենք խնդիրները, որ կարողանանք լուծել դրանք, ոչ թե անվերջ հետաձգենք կամ քողարկենք դրանք՝ հերթական խոշոր «մշակութային իվենթով» կամ արտամշակութային սկանդալով։ 

Մենք պետք է խոսենք այն մասին, որ հետադիմական արժեհամակարգը հարաճուն կերպով արմատակալում է՝ դպրոցում, բուհում, պետական համակարգում, քաղաքական համակարգում, միջսեռային, միջանձնային հարաբերություններում, ամենուր։ Չե՞նք տեսնում սա, թե՞ վախենում ենք այս մասին խոսել։

Մենք պետք է խոսենք մեր քաղաքական համակարգի մասին՝ մեծ մասամբ գաղափարազուրկ, պատեհապաշտ, մեկ անձից կախված՝ անցյալում և ներկայում։ Մենք պետք է բաց խոսենք արտագաղթի մասին ու հասնենք այն կետին, թե ինչո՛ւ են ռուսական անձնագիրը և գրին քարտը ազգային պաշտամունքի առարկա։ Շատ թեմաների շուրջ է պետք բաց խոսել։

Մեր հասարակությունն ունի փայլուն շրջանակներ (անկախ՝ սերնդային պատկանելությունից), մարդկային լուրջ ու չիրացված պոտենցիալ։ Որպեսզի այդ պոտենցիալն իրացվի, զարգանա, որպեսզի այդ դրականը չխեղդվի մոլախոտի պես աճող ու մեզ խեղդող թեմաների ու իրականության մեջ, մենք պարտավոր ենք գնալ բաց, հանգիստ ներհասարակական խոսակցության։ Մենք այդ ճանապարհով պետք է լուծենք սեփական ինդենտիֆիկացիայի խնդիրը։ Ընտանիք, արժեքներ՝ ազգային, համամարդկային. այս հարցերը հենց այդ խոսակցության ժամանակ պետք է քննարկվեն, որ հասկանանք՝ որտե՞ղ ենք կեղծում և որտե՛ղ ենք իրական։ Այո, մենք խնդիր ունենք՝ դառնալու իրական հասարակություն։

Այդ մեծ խոսակցության ընթացքում մենք կսկսենք ունենալ առողջացման գնացող հասարակություն, որն օր օրի  կդառնա ավելի հանդուրժող, ավելի համերաշխ, ու հետևաբար՝ ավելի արդյունավետ։

Քայլ երկրորդ.  խաղի կամ համակեցության կանոններ

Ներհասարակական բաց խոսակցության ամենակարևոր հանգրվանը, կարևոր արդյունքը պետք է դառնա պետության ներսում, հասարակության մեջ խաղի նոր կանոնների, համակեցության նոր օրենքների ձևավորումը։ Նոր Հայաստանը սա է։ Հայաստանի նոր էջը սա էր։ Հանրային կյանքում, քաղաքական կյանքում, բիզնեսում, պետական կառավարման համակարգում խաղի նոր կանոններ են պետք։ Այդ կանոնները պետք է ներդրվեն մի կողմից կոշտ՝ իշխանության կողմից, մյուս կողմից՝ սահուն, ներհանրային բնական քննարկումներից ու ապրումներից հետո։ Ահա թե ինչու է կարևոր բաց ու դժվար խոսակցությունը։

Հայաստանում ընտրություններն այլևս չպետք է կեղծվեն։ Կեղծում թույլ չտվող օրենքը քիչ է, մենք դա միշտ ունեցել ենք. կեղծում թույլ չտվող հասարակություն է պետք ունենալ։

Քաղաքական համակարգում խաղի կանոնը պետք է շատ հստակ լինի՝ չի կարելի խաբել մարդկանց։ Չի՛ կարելի մինչև իշխանության գալը պետության կարևորագույն հարցերի շուրջ ունենալ այլ կարծիք, իսկ իշխանության գալուց հետո՝ լրիվ այլ։ Հարցնում ենք՝ որտե՞ղ է դեգրադացիայի աղբյուրը. խնդրեմ, սա պատասխաններից մեկն է։ Սա արժեզրկում է խոսքը, սա նշանակում է հանրային ստի ինդուլգենցիա։ Սա բերում է հանրային դեմքերի օրինականացված անպատասխանատվության։ Սա բերում  է անիրազեկության հաղթարշավին, գրագիտության և զսպվածության պարտությանը։

Հայաստանում պաշտոնյան մի քանի տարում չպետք է դառնա խոշոր փողատեր՝ սեփականության ահռելի դիզմամբ ու կենցաղային սրընթաց ճոխությամբ։ Սա սոցիալական շերտերի համակեցության կարևոր պայման է։

 Հայաստանում բիզնեսը պետք է մուծի բոլոր հարկերը։ Խոշոր բիզնեսը չպետք է ունենա որևէ լծակ՝ կոռուպցիոն, բարեկամական և այլն, հարկեր չմուծելու։ Նման բան անող բիզնեսմենը չպետք է ունենա հնարավորություն՝ փողոց դուրս գալու։

 Հայաստանում պետական բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ապրեն զուսպ և ասկետիկ կյանքով։ Բացատրությունը, թե «վայելքները» նախատեսված են օրենքով, իրականում խոսում է այս շատ կարևոր գաղափարը չգիտակցելու մասին։ Քանի դեռ Հայաստանում բարձրաստիճաններն «օգտվում են» օրենքով նախատեսված՝ նոր տուն, նոր մեքենա, նոր ինքնաթիռ համակարգից, նոր Հայաստան չի լինելու։ Որովհետև չի գործելու սոցիալական համերաշխության գաղափարը։ Խզվածությունը շատ մեծ է լինելու, նստվածքը՝ անդուր․ Հայաստանը փոքր, ոչ հարուստ պետություն է,  մարտական դիրքում զինվոր ունեցող պետություն է, հետևաբար՝ իշխանական էլիտան պետք է ապրի ընդգծված, եթե կուզեք՝  ցուցադրական կերպով համեստ և զուսպ։

Չեմ ուզում ծանրանալ համակեցության և խաղի կանոնների բոլոր  ուղղությունների վրա։ Հիմնականները շատ չեն, և եթե դրանց հասնենք, ապա մյուս բոլոր կյանքի ոլորտներում կգործեն նույն սկզբունքները՝ օրենք, բարոյական նորմեր, հարգանք։ Այն ամենը, ինչը միասին վերցրած կոչվում է պետական մտածողություն։

Քայլ երրորդ. անվտանգություն և զարգացում

Մենք և օտարները հաճախ մեր խնդիրները դիտարկում ու բացատրում են՝ օգտագործելով «անցումային պետություն» ձևակերպումը։

Իրականում «անցումային պետության» փուլը մենք հաղթահարել ենք։ Այսօր մենք նոր փուլում ենք՝ «կենցաղային պետության» փոսում։ Սա լրիվ այլ առանձնահատկություններով փուլ է, սրա ռիսկերը և ժամկետային սահմանափակումներն այլ են, ինչպես և այլ են դրա հաղթահարման ճանապարհները։ Շատ ու շատ պետությունների այդպես էլ չի հաջողվել դուրս գալ այդ փուլից։

«Կենցաղային պետության» հաղթահարման համար պետք են միասնական գաղափարներ։ Գաղափարներ, որոնք կլինեն պետության շարժիչը, որոնք կլինեն յուրաքանչյուրինս, և ամեն մեկը իր տեղում կնպաստի դրան։ Անվտանգությունը և զարգացումը համակարգաստեղծ գաղափարներ են, որոնք պարտադիր ենթադրում են ենթագաղափարներ և ենթաանելիք։ Սրանք գաղափարներ են, որոնք հստակ սահմանում են ընթացիկ և հետագա անելիքի ու Չանելիքի քայլերը։ Մեր քայլերը՝ ընդհանուր հաջողության մեջ։

 Հակառակ դեպքում մենք հայտնվելու ենք «բարեփոխումներ՝ բարեփոխումների համար» ծուղակում։ Սա որևէ կապ չի ունենա զարգացման հետ։ Կա հավանականություն՝ հաջորդաբար փոխվող իշխանությունների պարագայում կորցնել շարունակականությունը և բարեփոխումների տրամաբանական, էվոլյուցիոն ընթացքը (մենք հիմա կարծես թե արդեն գտնվում ենք այդ ծուղակային ճանապարհի սկզբում)։

Վերջին շրջանի ցածրորակ բանավեճերի, ճամբարների բաժանված տեսակետների փուլում մի դրական բան, այնուհանդերձ, կար. շատ ու շատ մարդիկ չմասնակցեցին, մի կողմ քաշվեցին՝ հասկանալով, գիտակցելով, զգալով, որ սա իրենց փուլը չէ։  Սա ցույց է տալիս, որ կա պոտենցիալ, որը մոլորված է, բաց որն ուզում է զարգացում, որն ուզում է վերջապես հայտնվել 21-րդ դարում, առաջընթաց է ուզում։

Հետադիմական տեսակետների բախումից առաջադիմական գաղափարներ չեն ծնվում։ Հետադիմական պատկերացումների բանավեճից զարգացման ծրագրեր չեն ծնվում։

Անվտանգությունը և զարգացումը այն «գերգաղափարներն» են, որոնք պետք է դրվեն պետության հիմքում և որոնք մագնիսի պես դեպի իրենց են քաշելու առաջադիմական մարդկանց ու գաղափարները։ Դրանք այն գերգաղափարներն են, որոնց տակ պետք է կատարվեն կառուցվածքային և համակարգային բարեփոխումները։ Հայաստանում իշխանությունները կարող է և պետք է փոխվեն, բայց պետությունը պետք է ունենա կայուն գերնպատակներ, որոնք առաջիկա երկար ժամանակներում  անձեռնմխելի են։ Այդ դեպքում փոփոխվող իշխանությունները կբերեն  թարմություն և նոր լիցքեր, բայց չեն բերի իրենց հետ պետությունը վտանգելու կենսական ռիսկեր։ 

«Իմ քայլի» շնորհիվ մենք ունեինք լավ հնարավորություն՝ 2018-ից ստեղծելու նոր էլիտա, բայց փոխարենն ընտրվեց նոր կլան ստեղծելու ուղին։ Սրան պետք է հաջորդի «մեր քայլը»։ Երկրում ազգային-առաջադիմական գաղափարների հաղթանակը՝ իր երեք քայլով. ներհայաստանյան հաշտեցում, խաղի և համակեցության նոր կանոններ, անվտանգության և զարգացման միասնական աշխատանքային  օրակարգ։

 

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]