ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանվել Գրիգորյանը դատարանի կամ դատարանին հանձնարարություն տվողի կողմից դիտարկվում է որպես նախկին օլիգարխ . փաստաբան 11/26/2019 16:04 | Դատական ռեպորտաժներ
«Ինչպես հասկանում եմ մեզ դատարանից մղում են դեպի դուրս, բառի բուն իմաստով մեր նկատմամբ բիրտ ուժ է կիրառվում»,-Մանվել Գրիգորյանի գործով հերթական դատական նիստից հետո հայտարարեց նրա պաշտպան, փաստաբան Արսեն Մկրտչյանը։
Փաստաբանը բացատրեց՝ նկատի չունի ֆիզիկական ուժի կիրառումը .«Մեզ ցույց են տալիս, որ երկրում իրավական լուծումները այլեւս փակված են եւ դրանք պետք է ման գալ կամ փողոցում կամ քաղաքական հարթակներում»,-հայտարարեց փաստաբանը։
Հիշեցնենք, այսօրվա դատական նիստին դատարանը, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշեց Մանվել Գրիգորյանի գործից առանձնացնել նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործը, իսկ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու պաշտպանական կողմի միջնորդությունը թողեց առանց քննության ՝հայտարարելով, որ իրավունքի չարաշահում է տեսնում։
«Մանվել Գրիգորյանի կալանքի 1/7-ը կամավոր կրում եմ իր հետ՝ համոզված լինելով, որ մեղադրանքի՝ առնվազն 90 տոկոսը հերյուրանք է , առայժմ դեռ կյանք ունեմ, ժամանակ ունեմ, ունեմ կեցվածք, որ նահանջելու տեղ չկա, մենք կընդունենք այս մարտահրավերը եւ կձեռնարկենք բոլոր քայլերը, որոնք հնարավոր է այս պարագայում քննարկել»,-ասաց փաստաբանը։ Նրա խոսքով, նորմալ պայմաններում միջնորդությունները քննվում են կողմերի կարծիքները հաշվի առնելով, իսկ տվյալ դեպքում, ըստ փաստաբանի, միջնորդությունը ընթերցվեց՝ ներկայացրած կողմի կարծիքը չհայտնած եւ դատարանը պաշտպանական կողմի միայն մեկ պաշտպանին լսելով, ասաց, որ միջնորդությունը ներկայացվել է նույն հիմքերով եւ որ պաշտպանական կողմը իրավունքի չարաշահում է թույլ տալիս։
«Գործ ունենք ծանր հիվանդ պաշտպանյալի հետ, եթե նախորդ անգամ մենք ասում էինք, որ նա 11 նիստի չի մասնակցել, հաջորդ անգամ ասում ենք՝ 12, հենց սա արդեն նոր հանգամանք է, որը դատարանն իրավունք չունի անտեսելու»։
Արսեն Մկրտչյանի խոսքով, պարզ ուրվագծվեց դատարանի միտումը. «Խնդիրը ոչ միայն իրավական է, գործը տանում է դեպի արագ հանգուցալուծում։ Մանվել Գրիգորյանը դատարանի կամ դատարանին հանձնարարություն տվողի, տվողների կողմից դիտարկվում է որպես նախկին օլիգարխ եւ սխալմամբ է դիտարկվում»։
Փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալը ընկալվում է որպես նախկինների ներկայացուցիչ եւ ոչ Մանվել Գրիգորյանի համարձակությունն ու խիզախությունը խառնել են ունեցվածքի հետ։ «Մտածել են, որ եթե նախկինները համարձակ են իրենց պահում, ուրեմն շատ փող ունեն, բայց միայն փողը չէ ազատ խոսելու պատճառը»,եզրափակեց փաստաբանը։ Իսկ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը հայտարարեց. «Ֆեմիդան աչքերը կապած ավելի արդարադատ էր քան այս դատավորը, որը բաց աչքերով ոչ թե արդարադատություն է իրականացնում, այլ կամայական, ինքնանպատակ ինչ- որ գործողություններ »։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից