ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը չէր ուզում տուժող կողմի դժգոհության թիրախում հայտնվել. Հայկ Ալումյան 11/26/2019 17:40 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Տուժողները որևէ խափնման միջոց ընտրելու առումով շահագրգիռ կողմ չեն, քանի որ իրենք դատավարության ընթացքում ներկայացնում են մասնավոր շահը։ Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ դատական նիստը հետաձգելու մասին դատարանի որոշման հիմքերն իրենց չի բավարարում։ «Երբ խոսք է գնում որևէ մեկի խափանման միջոցի մասին, այստեղ չկա տուժողի մասնավոր շահ, այստեղ կա մի կողմից տվյալ անձի շահը՝ լինել ազատության մեջ և մյուս կողմից՝ հանրային շահ»,- ասաց Ալումյանը՝ հավելելով, որ հանրային շահը ներկայացնում է դատախազը։ Ըստ Ալումյանի՝ դատական նիստը հետաձգելու դատարանի որոշման մեջ հատուկ հետաձգման նպատակ չի եղել, սակայն վերջինս նշեց, որ կա դատարանի կաշկանդվածության նախանշան։
Ալումյանի խոսքով՝ դատարանը կաշկանդված է նրանով, որ կան անձինք, ովքեր իրենց համարում են տուժող և քննիչի կողմից ներառված են դատակոչի ցուցակում՝ իբրև տուժողներ։ «Դատարանը չէր ուզում այդ կողմի դժգոհության թիրախում հայտնվել։ Ինքներդ գիտեք, թե այդ կողմն ինչ ձևով է երբեմն իր դժգոհությունն արտահայտում»,- ասաց պաշտպանը։ Նա նաև նշեց, որ երբևէ չի փորձի նախապես գուշակել և հրապարակայնացնել, թե ինչ կանի Վերաքննիչ դատարանը՝ հաշվի առնելով այն ճնշումները, որը դատարանների վրա գոյություն ունի այսօր։ «Աննախադեպ, երևի 100-ամյակներով այսպիսի բան ոչ միայն Հայաստանում , այլ՝ գոնե այս մայրցամաքում չի եղել, գուցե Աֆրիկայում ինչ-որ դարաշրջանում եղել է »,-ասաց Ալումյանը։
Ինչ վերաբերում է քրեական գործով տուժող ճանաչելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի որոշումները տրամադրելու մասին դատական նիստում իր հնչեցրած առաջարկին՝ Հայկ Ալումյանը նշեց. «Ես հո գիտեմ, որ նման որոշումներ չկան։ Դրա համար հետո դատախազները մի փոքր ուղղեցին իրենց՝ ասելով, որ այդ գործով չեն ճանաչվել, բայց սկզբնական գործով ճանաչված են »։ Ալումյանն ընդգծեց, որ սկզբնական գործում տուժողների թիվը եղել է ոչ թե 102, այլ՝ 200-ից ավել և այդ զտումը տեղի է ունեցել շատ տգեղ՝ ենթատեքստեր հաշվի առնելով։ Ալումյանի խոսքով՝ տուժողներին ներգրավվելը ոչ թե խոչընդոտման խնդիր կառաջացնի, այլ՝ ձգձգման։ «Պատկերացրեք՝ 102 մարդ գա այստեղ և ամեն մեկն իր կարծիքն ասի՝ պարոն Քոչարյանի նկատմամբ պետք է գրավ կիրառվի, թե ոչ այն դեպքում, երբ խափանման միջոցի առումով տուժող կողմը որևէ շահ ունենալ չի կարող »,- շեշտեց Ալումյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու գործով դատական նիստը. Նման գրավոր միջնորդությամբ հանդես էր եկել տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը՝ նշելով, որ այլ դատական նիստի է մասնակցում։
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, 2019 թվականի նոյեմբերի 7-ին մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելու մասին՝ անփոփոխ թողնելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը։ Դատարանի այս որոշման դեմ փաստաբան Հայկ Ալումյանը բողոք է ներկայացրել, ինչը վերաքննիչ քրեական դատարանում ստացվել է նոյեմբերի 12-ին, իսկ քրեական գործ՝ նոյեմբերի 20-ին եւ նույն օրը այն մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ անձնական երաշխավորություն կիրառելու մասին դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18-ի որոշումից հետո Արտակ Գալստյանը, գրառում էր կատարել, թե այդ որոշումը Դավիթ Գրիգորյանի փոխարեն գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Արշակ Վարդանյանի կողմից: Մխիթար Պապոյանը հաղորդում էր ներկայացրել իրեն զրպարտելու վերաբերյալ, որի հիման վրա ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 344-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` դատավորին զրպարտելը, սակայն դատավորները չեն հրավիրվել հարցաքննության։ Նշենք, որ փաստաբան Հայկ Ալումյանը մեկ այլ բողոք էլ ներկայացրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 20.09.2019թ. կայացված որոշման դեմ՝ պահանջելով բեկանել այն, փոփոխել` Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել և նրան ազատ արձակել կալանքից , հակառակ դեպքում գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանին կալանքից գրավով ազատ արձակելու մասին , սահմանելով գրավի ողջամիտ չափ։ Այս բողոքը մակագրվել է դատավոր Տիգրան Սահակյանին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից