ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու գործով դատական նիստը հետաձգվեց. Այն կշարունակվի դեկտեմբերի 6-ին 11/26/2019 15:31 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու գործով դատական նիստը վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց։
Նշենք, որ դատական նիստին ծանուցվել և ներկայացել էր տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը, իսկ տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով դատարանին հետաձգել դատական նիստը։ Տուժող կողմին ներգրավվելուն դեմ էին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացուցիչները։ Հայկ Ալումյանը նշեց, որ սույն գործի անջատված մասով որևէ անձ ճանաչված չէ տուժող կամ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ և, որ բացի պաշտպանական և մեղադրող կողմերից որևէ մեկը չունի իրավաչափ շահ և չի կարող որևէ մեկը բացի այս կողմերից մասնակցել դատական նիստին։
Արամ Վարդևանյանը միացավ Հայկ Ալումյանի դիրքորոշմանը և նշեց, որ հանրային շահը ներկայացնում է մեղադրող կողմը՝ հանձինս դատախազների և Ռոբերտ Քոչարյանի։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն, ի պատասխան պաշտպանական կողմի, ասաց, որ այս գործով որպես տուժող կողմ ճանաչված անձինք կան և, որ տուժող կողմը պետք է նաև պատշաճ կերպով ծանուցվի։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի՝ նիստերի մասնակցությանը, Հայկ Ալումյանը նշեց, որ հաջորդ դատական նիստից մեկ-երկու օր առաջ պարոն Քոչարյանի դիրքորոշումը կներկայացվի գրավոր։
Դատաքննությանը մասնակից կողմերի մասնակցության մասին նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը նշեց, որ պետք է ներկայանան բոլոր կողմերը՝ բացի վկաներից։ Մխիթար Պապոյանի խոսքով՝ բողոքարկվող դատական ակտը ներկայացվել է գործի քննության ընթացքում և այդ ընթացքում տուժողները, իրավահաջորդների ներկայացուցիչները և ամբաստանյալները ներկա են եղել։
«Այդ անձինք, ցանկացած միջնորդության վերաբերյալ ունեն կարծիք հայտնելու իրավունք և, այդ իրավունքից ելնելով, դատարանը գտնում է, որ նրանք ունեն դիրքորոշումը ներկայացնելու իրավունք »,- ասաց Պապոյանը։
Խնդրի լուծման համար Վերաքննիչ դատարանը կդիմի առաջին ատյանի դատարանին՝ խնդրելով ստանալ դատակոչի ցուցակը և ծանուցել այդ անձանց՝ըստ ցուցակի։
Անդրադառնալով ներկայացված նյութերին՝ նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը նշեց, որ դատարանը կպահանջի դատակոչի ցուցակը, մեղադրական եզրակացությունը, պաշտպանական կողմի միջնորդությունը՝ գրավ կիրառելու վերաբերյալ և Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բոլոր որոշումները։
Նշենք, որ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը պահանջել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանն ուսումնասիրի ամբողջ քրեական գործը, ինչը դատարանի կողմից մերժվեց։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին։
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, 2019 թվականի նոյեմբերի 7-ին մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելու մասին՝ անփոփոխ թողնելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը։
Դատարանի այս որոշման դեմ փաստաբան Հայկ Ալումյանը բողոք է ներկայացրել, ինչը վերաքննիչ քրեական դատարանում ստացվել է նոյեմբերի 12-ին, իսկ քրեական գործ՝ նոյեմբերի 20-ին եւ նույն օրը այն մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին։
Նշենք, որ դատավոր Մխիթար Պապոյանը մեծ հարգանք ունի փաստաբանների շրջանում՝ որպես պրոֆեսիոնալ դատավոր, սակայն նրա անունը ամիսներ առաջ շահարկվեց որպես իրավապաշտպան հանդես եկող Արտակ Գալստյանի կողմից, ով հայտնի է որպես «Վանոյի Արտակ»։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ անձնական երաշխավորություն կիրառելու մասին դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18-ի որոշումից հետո Արտակ Գալստյանը, գրառում էր կատարել, թե այդ որոշումը Դավիթ Գրիգորյանի փոխարեն գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Արշակ Վարդանյանի կողմից:
Մխիթար Պապոյանը հաղորդում էր ներկայացրել իրեն զրպարտելու վերաբերյալ, որի հիման վրա ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 344-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` դատավորին զրպարտելը, սակայն դատավորները չեն հրավիրվել հարցաքննության։
Նշենք, որ փաստաբան Հայկ Ալումյանը մեկ այլ բողոք էլ ներկայացրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 20.09.2019թ. կայացված որոշման դեմ՝ պահանջելով բեկանել այն, փոփոխել` Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել և նրան ազատ արձակել կալանքից , հակառակ դեպքում գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և որոշում կայացնել Ռոբերտ
Քոչարյանին կալանքից գրավով ազատ արձակելու մասին , սահմանելով գրավի ողջամիտ չափ։ Այս բողոքը մակագրվել է դատավոր Տիգրան Սահակյանին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից