ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սիլվա Համբարձումյանը կաշառքը տվել է Արամ Հարությունյանին. ինչ ցուցմունք է տվել գործարարը կալանավորված Ալիկ Պետրոսյանի որդու հետ առերեսվելիս 11/25/2019 18:19 | Քրեական խրոնիկոն
Գործարար Սիլվա Համբարձումյանը ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի գործով առերեսվել է վերջինիս որդու հետ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Սիլվա Համբարձումյանն ասաց, որ Ալեքսան Պետրոսյանի որդու՝ Մակար Պետրոսյանի հետ առերեսվել է մինչեւ Ալեքսան Պետրոսյանին մեղադրանք առաջադրելը։
«Ալիկ Պետրոսյանի հետ առերեսում չեմ ունեցել, ունեցել եմ Մակար Պետրոսյանի հետ։ Քանի որ «Լուլիար» ՍՊԸ-ն ձեռք է բերվել իրենցից։ Գուցե գործի շրջանակներում է դա, քանի որ Արամ Հարությունյանը փոխառության պայմանագիր ունի իրենց հետ, որ 14 միլիոն դոլարի փոխառություն է տրվել։ Մակարի հետ առերեսումը ունեցել եմ ավելի շուտ՝ մինչեւ մեղադրականը»,-ասաց Սիլվա Համբարձումյանը։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ ՀՔԾ-ն ձերբակալել, ապա ազատ էր արձակել ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին՝ ՄԱՊ-ի Ալիկին, և նրա որդուն, որոնք կասկածվում են փողերի լվացման գործում։ ՀՔԾ-տեղեկությունը չի մեկնաբանում։ Դատարանը ձերբակալությունը ոչ իրավաչափ էր համարել ու նրան ազատել արգելանքից, սակայն նույն օրը՝ ժամեր անց, մեկ այլ դատարան բավարարել էր նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու քննիչի միջնորդությունը ու նա կալանավորվել էր։
Մեր տեղեկություններով՝ Ալեքսան Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը կապ ունի բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործի հետ, որտեղ առանցքային դերակատարը Սիլվա Համբարձումյանն է, նույն ինքը՝ «Շաքար Սիլվին»։
Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:
Ըստ մեղադրանքի` Արամ Հարությունյանը, 2007թ. հունիսի 8-ից զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ հանդիսանալով ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, գործարար Սիլվա Համբարձումյանին հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար գործարարից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք
«Ինձ Արամ Հարությունյանը Սուրեն Ավագյանի միջոցով ուղարկել է ռեգիստր, ռեգիստրում հանդիպել եմ Մակար Պետրոսյանին։ «Լուլիար» ՍՊԸ-ն անցել է ինձ։ Բնական է, որ Արամ Հարությունյանի ու Մակարենց մեջ ինչ-որ կապ է չէ՞ եղել։ Եթե ես Մակարին չեմ ճանաչել, ծանոթացել եմ ռեգիստրում, տենց քննիչները երեւի եկել են գտել են էլի էդ հարցերը»։
Սիլվա Համբարձումյանն ասաց, որ Մակար Պետրոսյանի հետ ֆինանսական հարցեր չի լուծել. «Ես լուծել եմ Արամ Հարությունյանի հետ։ 14 միլիոն դոլար կաշառքը ես Արամին են տվել, թե Արամը ինչ է արել...որովհետեւ դրա վրա հանք է եղել՝ «Լուլիար»-ի վրա, Սառնաղբյուր հանքը»։
Սիլվա Համբարձումյանն ասաց, որ բնապահպանական լիցենզինաերի հետ կապված կաշառքն Արամ Հարությունյանին է փոխանցել 2008 թվականին. «Ես չգիտեմ, ինքը ինձանից ա ուզել, իրա խոսքերով վերեւներին էլ պտի տար էդ ժամանակ։ Օրենքը հետադարձ ուժ չունի, ես երբ ուզենայի կարող էի հայտարարություն տալ, իսկ հիմա օրենքը ասում է 2016 թվից, 3 օրվա մեջ»։
«Փաստինֆո»-ի դիտարկմանը, թե Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներին շատերը ոչ միանշանակ են վերաբերվում, կասկածի տակ են դնում դրանց արժանահավատությունը՝ գործարարն արձագանքեց. «Է թող չվերաբերվեն, ինչ՞, որ 14 միլիոն որտեղի՞ց։ Ես 90 թվականից բիզնեսի մեջ եմ, երբ որ Սիլվան բիզնես էր անում, Հայաստանում չկար բիզնեսմեն։ Գալիս էին Սիլվայի շաքարն ու ալյուրն էին տանում ծախում 90-ականներին։ Բոլոր տղամարդիկ նախանձել են միշտ ինձ, ո՞ւր էին նրանք, իմ անցյալը նայեք, իրենց անցյալը նայեք։ Սիլվան դրսում էլ է գործ անում, հիմա էլ է անում, Սիլվան էնքան ունի, ինչքան իրեն պետք է, Սիլվան ագահ չի, Սիլվան ոչ մեկին չի գցել, ոչ մեկի ունեցվածքը չի խլել։ 40 միլիոն դոլար իմ հաշվին փող է եղել, բանկով էլ եկել է, օրինական փողեր են»։
Գործարարն ասաց, թե Հայաստանում առանց կաշառքի հնարավոր չէր գործ սկսել, հայտարարեց, որ հալածանքների է ենթարկվել եւ դժվարությամբ է հասել այն ամենին, ինչ ունի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ