ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դեռ «կվայելենք» նվազագույն աշխատավարձի բարձրացման արդյունքները 11/25/2019 18:23 | Տնտեսություն
Հաջորդ տարի նվազագույն աշխատավարձը Հայաստանում կբարձրանա` 55 հազարից դառնալով 68 հազար դրամ։ Դրա արդյունքում ցածր աշխատավարձ ստացողները հունվարի 1-ից մի քանի հազարով ավել եկամուտ կստանա։ Բայց այն սոցիալական առումով մեծ բան չի փոխի։ Հատկապես, որ միանշանակ չի արտահայտվի այն ավելի քան 180 հազար աշխատող քաղաքացիների վրա, որոնք ընկնելու են այս փոփոխության տակ։
Աշխատավարձի նվազագույն շեմի բարձրացումը նրանց վրա տարբեր կերպ կարտահայտվի` մի դեպքում դա կարող է հանգեցնել աշխատավարձի 13 հազար, մեկ այլ դեպքում ընդամենը հազար դրամ բարձրացման։ Ու այդ պայմաններում սպասել, որ այս քայլով լուրջ սոցիալական խնդիր է լուծվելու, միամտություն է։
Ամեն դեպքում, նվազագույն աշխատավարձի ցանկացած բարձրացում ողջունելի է։ Ինչպիսին էլ այն լինի, որոշակի աջակցություն է սոցիալական անապահով հատվածին։ Որքան էլ այդ մի քանի հազար դրամով նրանց սոցիալական վիճակում մեծ փոփոխություններ անիմաստ է սպասել, այնուհանդերձ դա հնարավորություն է գոնե սպասվող գնաճային ճնշումներն ինչ-որ կերպ մեղմելու համար։
Առավել ևս, որ այդ ճնշումները հաջորդ տարի խորանալու են` կապված մի շարք արտաքին ու ներքին գործոնների հետ։
Հաջորդ տարվա սկզբից զգացնել կտան Եվրասիական տնտեսական տարածքից թելադրվող գնաճային ճնշումները։ Նախատեսված մաքսային դրույքաչափերի բարձրացմամբ պայմանավորված` սպասվում է շուրջ 700 անուն ապրանքների գների բարձրացում։ Ու դրանց մեջ քիչ չեն նաև առաջին անհրաժեշտության ապրանքները, այդ թվում` սննդամթերքը։
Երրորդ երկրներից ներմուծվող թռչնի, խոշոր եղջերավոր անասունի սառեցրած մսի ներմուծման մաքսատուրքը կբարձրանա 2,5-3, կաթնամթերքինը և կարագինը՝ 2, մարգարինինը՝ 12, բրնձինը՝ 3, արևածաղկի ձեթինը՝ 2 տոկոսով։ Կավելանան նաև դեղորայքի, շինանյութերի, գյուղատնտեսական պարագաների մաքսատուրքերը։ Մի բան, ինչը ենթադրում է նաև դրանց ներքին գների բարձրացում։
Չնայած այդ բոլոր փոփոխությունների ազդեցությունը Կենտրոնական բանկը գնաճի վրա գնահատել է ընդամենը 0,5 տոկոսի չափով, այնուհանդերձ հասկանալի է, որ այն տարբեր շուկաներում, տարբեր կերպ է արտահայտվելու։ Ինչպես սովորաբար լինում է, դա առավելապես երևալու է լայն սպառման ապրաքների դեպքում։
Բայց այնպես չէ, որ գնաճը գալու է միայն այս հատվածից։ Խոսքը ընդամենը լրացուցիչ ազդեցության մասին է։ Ու այդ ազդեցությունը բացառապես երրորդ երկրներից ներմուծված ապրանքների մաքսատուրքերի փոփոխություններով չի պայմանավորվելու։
Գրեթե կասկած չկա, որ հաջորդ տարի թանկանալու է նաև ռուսական գազը։ Ճիշտ է, դա տարվա սկզբից չի լինելու, այնուհանդերձ անպայման լինելու է։ Գազի ներքին սակագների բարձրացում է սպասվում հաջորդ տարվա ապրիլի 1-ից։ Իսկ դա արտահայտվելու է առաջին հերթին ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման տեսքով` հաշվի առնելով գազի ուղղակի ազդեցությունը տնտեսության բազմաթիվ ոլորտների վրա։
Գնաճային ճնշումներ կլինեն նաև ներքին միջավայրից։ Խոսքը այն ճնշումների մասին չէ, որոնք սովորաբար ամեն տարի էլ լինում են։ Խոսքը Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններից թելադրված ճնշումների մասին է։ Սպասվում է մի շարք ենթաակցիզային ապրանքների գների բարձրացում, որոնց հետևանքները ևս «վայելելու» են սպառողները։
Այս պայմաններում, հասարակության սոցիալական վիճակի բարելավման առումով, դժվար է մեծ հույսեր կապել նվազագույն աշխատավարձի այն բարձրացման հետ, որը պիտի տեղի ունենա հաջորդ տարի։ Կասկած չկա, որ անգամ դրանից հետո տասնյակ հազարավոր աշխատող քաղաքացիներ շարունակելու են նույնքան վատ ապրել, ինչքան նախկինում էին ապրում։ Սպասվող թանկացումները կլանելու են այն լրացուցիչ եկամուտները, որոնք պիտի ստացվեն նվազագույն աշխատավարձի բարձրացման արդյունքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից