ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
3 միլիոնանոց Հայաստանի մոնոէթնիկության պահպանումը՝ անվտանգության խնդիր 11/25/2019 18:43 | Վերլուծություններ
Դեռևս երկու տարի առաջ այս օրերին ՀՀ կառավարությունը փոխադարձության հիման վրա ազատականացնելով Հնդկաստանի քաղաքացիների դյուրացված ելումուտը Հայաստան, նպատակ ուներ նպաստել Հնդկաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքին, առևտրաշրջանառության ծավալների աճին, ինչպես նաև՝ երկուստեք ներդրումների խթանմանը: Ամեն դեպքում, այսպես էր ներկայացվում վիզային ռեժիմի դյուրացման փաստը:
Ինչ խոսք, այսօր Հայաստանում հանդիպող բազմաթիվ հնդիկները ասել, թե խթանում են զբոսաշրջության զարգացմանը և ներդրումների խթանմանը մեր երկրում, այնքան էլ ճիշտ չի լինի, քանի որ վերջիններս, մեծ հաշվով, էժան աշխատուժ են և հատկապես սևագործ աշխատանքներ են իրականացնում:
Իհարկե, նրանք զբաղվածության համատեքստում մեր քաղաքացիների տեղը չեն գրավում դեռևս, բայց դա էլ ժամանակի խնդիր է: Եթե նկատել եք, երևանյան փողոցներում հանդիպող հնդիկները շրջում են խմբերով՝ երկուսից- չորս-հինգ և ավելի հոգիներով: Սպասարկման տարբեր ծառայություններ իրականացնող կազմակերպությունները վկայում են, որ տարբեր հատվածներում բնակարաններ վարձակալած հնդիկների մեջ առավելաբար գերազանցում են երիտասարդ տղաները, իսկ ընտանիքները հատուկենտ են:
Թե որքանով են իրական այն լուրերը, որ Հայաստան եկած հնդիկների մեջ քիչ չեն Պակիստանից ժամանած մուսուլման հնդիկները, այս պահին հստակ տեղեկատվություն չկա, այնուհանդերձ, նախօրեին սրճարանում տեղի ունեցած հայ-հնդիկ միջադեպը և հնդիկ երիտասարդի՝ զենքի կիրառմամբ հարց լուծելու մոտիվացիան, լավ բանի մասին չի վկայում:
Ազգամիջյան կոնֆլիկտներ հրահրելու քայլերից մենք ձերբազատված չենք բնավ, մանավանդ տասնամյակներ ի վեր մոնոէթնիկ երկիր լինելով հայերս մի տեսակ սովոր չենք, մեզ հոգեբանորեն խորթ է օտար էթնիկ միավորների հետ փոխշփումները:
Անկախացումից հետո Արցախից, սփյուռքի տարբեր գաղթօջախներից մեր հայրենակիցների ներգաղթը և փոխադարձ ինտեգրացիան դեռևս ընթացքի մեջ է և մենք կողք-կողքի ապրելով միմյանց ճանաչելու փուլում ենք այսօր էլ:
Հիմա, արդեն իսկ տեղի ունեցած գործընթացները հուշում են, որ առաջիկայում հնդիկների հոսքին զուգահեռ հնարավոր է ունենալ մարդկային հոսքեր Հին Արևելքի մեկ այլ քաղաքակրթական օջախ-երկրից՝ Չինաստանից: Մանավանդ, հենց այս տարի մայիսին հայրենի կառավարությունը հավանություն տվեց Չինաստանի հետ առանց վիզային ռեժիմ սահմանելու համաձայնագրի վավերացմանը: Ի դեպ, Հայաստանում Իսրայելի դեսպանատուն բացելու ՀՀ կառավարության որոշումը այս համատեքստում նույնպես դյուրացումներ կբերի:
Ոչինչ հենց այնպես ու պատահական չի լինում: Հո պատահական չէր, որ հատկապես վերջին 5-6 տարիների ընթացքում կոնկրետ՝ Հնդկաստանն ու Չինաստանն էին Հայաստանի բազմաթիվ գերատեսչություններից ոլորտային մասնագետների ընդունում-ճանապարհում:
Ավելի առաջ գնալով, բնականաբար, պիտի խոսենք Եվրոպայի միգրացիոն ճգնաժամի մասին, որի խորացումը ԵՄ-ին ուղղակի տվյալ գերխնդրի հաղթահարման ուղիների որոնման առջև է կանգնեցրել: Այդ ուղիներից մեկն էլ, ինչ խոսք, միգրացիոն հոսքերի մի քանակ Հայաստան ուղղորդելու ծրագիրն է, որը, բնականաբար, ԵՄ-ի առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունների համատեքստում է: Այնպես, ինչպես Ստամբուլյան կոնվենցիան, այնպես, ինչպես ժողովրդավարացման զանազան այլ գործընթացներ: Ի դեպ, հիշենք նաև, որ ՀՀ ներկա վարչապետը Հայաստանի մեր ժողովրդի ծնելիության նվազման համատեքստում է Հայաստանի բնակչությունը 5 միլիոնի հասցնելու խոստումը տվել:
Ծերուկ Եվրոպան այլևս ճկվում է աշխարհի տարբեր երկրներից փախստականի կարգավիճակով ներգաղթյալների բեռան տակ, իսկ թավշյա իշխանություն ունեցող Հայաստանը այս առումով բազմաթիվ խոստումներ է տվել: Հիմա, այդ խոստումների կատարման ժամանակն է:
Բնականաբար, տվյալ թեմաները և դրանցով պայմանավորված հարցերը մեզ առաջին հերթին անհանգստացնում են Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրների համատեքստում, առավել ևս, որ այսօր հայկական զույգ հանրապետությունները փխրուն վիճակում են հայտնվել՝ փաստացի պատերազմներով և պատերազմի սպառնալիքներով ապրող տարածաշրջանում:
Հեղինակ՝ Անահիտ Եսայան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից