ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը կշարունակի մնալ կալանքի տակ. Դատարանը մասնակի բավարարեց միջնորդությունը 11/25/2019 18:44 | Քրեական խրոնիկոն
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին ուղիղ եթերում «վնգստացող դատավորների» մասին հարցեր ուղղած երիտասարդներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանքի ժամկետը մեկ ամսով երկարաձգվել է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց, որ նախաքննական մարմնի՝ կալանավորումը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդությունը դատարանն այսօր բավարարել է մասնակի՝ 1 ամիս ժամանակով։
«Այստեղ հարցեր կարող է առաջացնել այն, թե ինչպես են դատարաններն այդպես սինխրոնիզացված տպավորություն թողնող մոտեցում ցուցաբերում։ Ինչպես է ստացվում, որ երկու առանձին ժամերի դատական ակտեր, երկուսն էլ համանման՝ մասնակի բավարարելու մոտեցում»,-նշեց Արամ Վարդևանյանը՝ վերոնշյալը համարելով մտահոգիչ։
Սարգիս Օհանջանյանի հետ կապված դատական ակտի ուսումնասիրությունից Արամ Վարդևանյանն ընդգծում է ՝ այն իրենից ենթադրում է շաբլոնային, ստանդարտ ձևակերպումներ առանց որևէ կոնկրետ փաստական տվյալի վերլուծության, դրանց համադրման՝ կիրառվումէ կալանավորում. «Սարգիս Օհանջանյանն ունի ընտանիք, անչափահաս զավակ։ Այս պարագայում դատարանը նույնիսկ իր դատական ակտում չի անդրադարձել ընտանեկան դրության հարցին՝ գրավի թույլատրելիության հարցը որոշելու ժամանակ, մինչդեռ դա Վճռաբեկ դատարանի կայուն նախադեպային իրավունքի պահանջն է»,-նշեց Արամ Վարդևանյանը։
Նա նաև նկատեց, որ Սարգիս Օհանջանյանի վերաբերյալ դատական ակտում կրկին հղում է կատարվում Դավիթ Վարդանյանի նախադեպին, որը ոչ միայն հակասահմանադրական է, այլև նոյեմբերի 7-ին Վճռաբեկ դատարանն է հրաժարվել այդ նախադեպից. «Դժվարանում եմ բնութագրել այս իրավիճակը։ Մեզ մոտ միգուցե իրավական մշակույթի կարծրացած իրավիճակ է, որի հաղթահարման բանալին դժվար է հասկանալ։ Չէ որ մենք ունեցել ենք ՄԻԵԴ-ի հարյուրավոր նախադեպեր՝ կապված կալանքի շաբլոնային ձևակերպումների հետ, բայց խնդիրն ըստ էության շարունակում է մնալ»,-հավելեց Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի գիշերը երկու երիտասարդ ՝Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը, դատավոր Աննա Դանիբեկյանին զուգահեռ քայլելով նկարել և հարցրել են, թե արդյոք նա համարում է իրեն «դռների տակ վնգստացող դատավոր», ինչպես դատական իշխանության մասին խոսելիս արտահայտվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով նշված երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-րդ մասի հատկանիշներով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 28-29-ին բավարարել է նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունները, որոնց դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները մերժվել են։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ