ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Եթե գնաս Երևան, մորդ էլ ողջ չես տեսնելու». Սյունիքում ընտանեկան վեճն ավարտվել է հայրասպանությամբ եւ որդին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման 11/23/2019 14:38 | Քրեական խրոնիկոն
Սյունիքի մարզում հայրասպանության մեջ մեղադրվող 22-ամյա երիտասարդը դատապարտվել է ազատազրկման՝ 8 տարի ժամկետով։
Դեպքը տեղի է ունեցել տոնական օրերին՝ 2019 թվականի հունվարի 6-ին, երբ ընտանեկան վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ։ Ըստ նախաքննական մարմնի՝ դեպքի օրը՝ ժամը 17-ի սահմաններում, տանը կենցաղային հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, որի ժամանակ էլ որդին դիտավորությամբ կյանքից զրկել է հորը՝ խոհանոցային դանակով վնասել է վերջինիս պարանոցն ու դեմքը, որից հետո վառարանին դրված աղյուսով երկու անգամ հարվածել է հոր գլխին, այնուհետև մեկ այլ խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել նրա կրծքավանդակի շրջանին։ Դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, ձախ վերին վերջույթի բութ, սուր, թափանցող և չթափանցող վնասվածքներից առաջացած տրավմատիկ և հեմոռագիկ շոկից հայրը մահացել է:
Պարզվում է՝ 22-ամյա երիտասարդը վարձակալության հիմունքներով բնակվում էր Երեւանում եւ աշխատում «Աթենք» ՍՊԸ-ում որպես առաքիչ։ Ամանորյա տոները նշելու համար մեկնել էր գյուղ՝ ծնողների մոտ, մի քանի օր մնացել է տատիկի մոտ, իսկ հունվարի 6-ին էլ ծնողներին ասել է, որ նորից ցանկանում է վերադառնալ Երեւան։
Դատարանում տղան հայտնել է, որ այդ օրը հայրն անընդհատ առիթ է ման եկել կռիվ անելու: Հյուրասենյակում գտնվելու ընթացքում հորն ասել է, որ գնում է Երևան, իսկ մայրն այդ ընթացքում գտնվել է խոհանոցում։ Հայրն ասել է, որ եթե գնաս Երևան, մորդ էլ ողջ չես տեսնելու, ապա գնացել է խոհանոց, բերել երկու դանակ` մեկը լայն շեղբով, մյուս` նեղ, դրել սեղանին ու ասել, որ մեկը մոր համար է, մյուսն` իր: Բերել էր նաև օղի և բաժակ:
Զրույցը այդ պահին ընդհատվել է, քանի որ հյուրեր են եկել, որոնց ճանապարհելուց հետո նորից թեմայի քննարկումը շարունակվել է, որի ժամանակ հայրն ապտակել է նախ որդուն, ապա՝ կնոջը։ Մեղադրյալի ցուցմունքների համաձայն՝ հայրը վերցրել է շամփուրն ու դանակը և մոտեցել մորը: Դժվարացել է հիշել շամփուրով հարվածել է մորը, թե` ոչ, սակայն այն ընկել է գետնին: Դրանից հետո նա սկսել է դանակով սպառնալ: Տղան պատմել է, որ մինչ այդ, երբևէ չի եղել, որ հայրը դանակով սպառնար, դա նորություն էր, վախեցել է և հետևի կողմից բռնել դանակը: Մորն ասել է, որ դուրս գա տնից ու մարդ կանչի: Մայրը հեռացել է, իսկ հայրը մեջքով իրեն սեղմել է բազկաթոռին: «Երբ ինքը բռնել էր դանակից և հայրը սեղմել էր իրեն, նրա կոկորդը վնասվել էր: Երբ հասկացել է, որ արյուն կա, վախեցել է և հետ գնացել»,- դատարանում ասել է ամբաստանվող տղան՝ նշելով, որ հետո վերցրել է աղյուսը և կես մետր հեռավորությունից հարվածել հոր գլխին: Առաջին հարվածը թույլ էր, հայրը դանակով խփել և վնասել է որդու ձախ աչքը: Երկրորդ անգամ էլ է աղյուսով հարվածել նրա գլխին: Վերջինս շշմել է, ծնկի եկել և դանակը ձեռքից ընկել է:
Ըստ տղայի ցուցմունքի՝ նկատել է, որ հայրն ուզում է շարժում կատարել դեպի դանակը, վերցրել է այն ու հարվածել հորը։ Նա պնդել է, թե չի հիշում, թե քանի անգամ է հարվածել եւ միայն դատաբժշկական փորձաքննության կարդալուց է իմացել, որ 4-ից 5 անգամ է հարվածել: Երբ հայրը ընկել է, մայրն է մտել հյուրասենյակ: Չի թողել, որ նա մոտենա, ուղեկցել է միջանցք: Հետո վառարանի մոտի շորը գցել է հոր վրա, ով կենդանության նշաններ ցույց չէր տալիս: Հետո տատն ու բուժքույրն են եկել։
Դատարանը հաստատված է համարել, որ 22-ամյա որդին սպանել է հորը, իսկ դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր եզրակացությամբ էլ փաստվել է, որ նա հոգեկան խանգարմամբ չի տառապել, այդ թվում` իրեն մեղսագրվող արարքը կատարելիս, և ներկայումս նույնպես չի տառապում, հանդիսանում է հոգեպես առողջ անձ: Երիտասարդին դատարանը դատապարտել է 8 տարվա ազատազրկման, սակայն դատախազը գտել է, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը մեղմ է ու վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով խստացնել պատիժը եւ տղային դատապարտել 12 տարվա ազատազրկման։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ