ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորների եւ քննիչների ծանրաբեռնվածությունն էապես կնվազի. Մի շարք միջնորդությունների քննարկման համար դատական նիստ հրավիրելը այլեւս պարտադիր չի լինի 11/22/2019 16:54 | Հարցազրույց
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում օրերս կատարվեցին մի շարք էական փոփոխություններ, որով ոչ պարտադիր համարվեց մինչդատական վարույթի ընթացքում որոշակի քննչական գործողությունների վերաբերյալ դատարան ներկայացվող միջնորդությունների քննարկման ժամանակ քննիչի մասնակցությունը։ Այսինքն՝ դատարանը դրանք կարող է քննարկել միանձնյա՝ առանց նիստ հրավիրելու։ Օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ՔԿ նախագահի նախկին տեղակալ Արթուր Ղամբարյանը։
- Օրերս ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով պարտադիր չի համարվում նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության միջնորդությունների քննարկման ժամանակ քննիչի մասնակցությունը։ Որքանով տեղյակ ենք՝ նախագծի մշակման գործում մեծ է հատկապես Ձեր դերակատարությունը, ինչու եք կարծում, որ այդ միջնորդությունների քննարկման ժամանակ քննիչի մասնակցությունը պարտադիր չպետք է լինի։
- ՀՀ քր. դատ. օր–ի փոփոխությունները նախաձեռնել է ՀՀ քննչական կոմիտեն՝ դեռ երկու տարի առաջ, երբ ՔԿ նախագահն էր Աղվան Հովսեփյանը։
Այս նախաձեռնության հիմնական առիթ հանդիսացավ ՀՀ դատական նոր օրենսգրքի ընդունումը, որի համաձայն՝ մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնում են միայն քրեական մասնագիտացում ունեցող դատավորները, ինչն առաջացնում էր կազմակերպչական բնույթի խնդիրներ, որոնք էապես բացասական են ազդում նախաքննության կազմակերպման ընդհանուր վիճակի և ժամկետների պահպանման վրա: Օրինակ՝ Արագածոտնի մարզում նախատեսված են քրեական մասնագիտացում ունեցող 2 դատավորներ, որոնցից մեկը գործում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աշտարակի նստավայրում, իսկ մյուսը' Ապարանի: Թալինի քննչական բաժնում քննվող քրեական գործերով վերոնշյալ միջնորդությունների քննարկման համար քննիչը Թալինից կամ կալանքի տակ գտնվող մեղադրյալը՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկից, տեղափոխվում են Ապարան կամ լավագույն դեպքում Աշտարակ քաղաք, ընդ որում՝ առաջինի դեպքում քննիչն անցնում է շուրջ 100 կմ, իսկ մյուս դեպքում՝ 60 կմ տարածություն:
Երևան քաղաքի դատարանի ստեղծմամբ, և մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը բացառապես քրեական մասնագիտացում ունեցող դատավորներին վերապահելու կարգավորման պարագայում խիստ ծանրաբեռնվածություն է առաջացրել նաև Երևան քաղաքի դատարանի դատավորների մոտ, իսկ` քննիչները և փաստաբանները ժամերով սպասում են իրենց դատական նիստին։
- Ընդունված փոփոխությունները ինչ հիմնական խնդիրներ է լուծում։
- Նախագծով լուծվում են հետևյալ երեք հարցերը՝
Նախ՝ քննիչի կողմից դատարան միջնորդություններ ներկայացնելու դեպքում դատախազին պարտադիր իրազեկելու կարգավորումները։ Օրենքով սահմանված է, որ Հետաքննության մարմինը, քննիչը միջնորդություն հարուցելու որոշման պատճենն ուղարկում է հսկող դատախազին:
Երկրորդ՝ դատավարական հարկադրանքի միջնորդությունները դատախազին և դատարան էլեկտրոնային եղանակով ուղարկելու կարգավորումը: Այս նորմը կարծում եմ ուշացած նորմ է, քանի որ տեղեկատվական հասարակությունում նման կարգերը պետք է վաղուց ներդրվեին: Քրեական գործերով փաստաթղթաշրջանառությունը պարզեցնելու և քննիչի աշխատանքային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով օրենքով սահմանվել է, որ դատավարական հարկադրանքի միջոց կիրառելու մասին միջնորդություն հարուցելու որոշումը (պատճենը) դատարան եւ հսկող դատախազին կարող է ուղարկել էլեկտրոնային եղանակով:
Երրորդ՝ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունների քննությունը գրավոր ընթացակարգով, այսինքն՝ առանց դատական նիստի հրավիրելու: Նախկին իրավակարգավորման պայմաններում նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության միջնորդությունների քննարկվում էր բանավոր ընթացակարգով՝ դատական նիստին քննիչի մասնակցությամբ: Գործնականում առավել հաճախ այս միջնորդությունների քննությունը՝ դատական նիստ հրավիրելով և քննիչի մասնակցությունն ապահովելով, ինքնանպատակ էր, քանի որ քննիչը միջնորդության մեջ և դրան կցված նյութերում ներկայացնում է միջնորդության բոլոր հնարավոր հիմնավորումները, որի պայմաններում դատական նիստ հրավիրելը և քննիչի մասնակցությունը դառնում էր ձևական։ Գործող կարգավորումներն ինչպես դատարանների, այնպես էլ քննիչների համար ստեղծում են ավելորդ ծանրաբեռնվածություն և աշխատանքի կազմակերպումը դարձնում են ոչ արդյունավետ: Յուրաքանչյուր անգամ դատավորը նման նիստ հրավիրելու համար նվազագույնը ծախսում էր 20 րոպե: Եթե այս ժամանակը բազմապատկեք դատարան ներկայացված միջնորդությունների քանակի վրա, պարզ կլինի, թե դատավորները ինչ ծավալի ժամանակային ռեսուրս էին վատնում այդ ձևական գործընթացը կազմակերպելու համար:
Միջնորդության քննարկմանը քննիչի` բոլոր դեպքերի համար պարտադիր մասնակցություն նախատեսելն ընդունելի չէ նաև այն տեսանկյունից, որ այս տեսակի միջնորդությունները քննարկվում են մյուս կողմի բացակայության պայմաններում։
Նոր կարգավորմամբ՝ օրենսդիրը վերացրել է քննչական գործողություններ կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունները պարտադիր դատական նիստի ձևաչափով կարգավորումը: Միևնույն ժամանակ օրենքով սահմանված է, որ դատական նիստ կարող է հրավիրվել դատարանի պահանջով կամ միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձի կամ դատախազի նախաձեռնությամբ , որի դեպքում միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձը կամ նրա ներկայացուցիչը կամ դատախազը մասնակցում են դատական նիստին:
- Պարոն Ղամբարյան, քրեական դատավարության գործող օրենսգրքով նախատեսված է, որ դատախազը նույնպես կարող է միջնորդություն ներկայացնել՝ քննչական գործողություններ կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ: Այս լիազորությունը արդյո՞ք համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:
- Նախագծի սկզբնական տարբերակով առաջարկվում էր վերացնել դատախազի այն լիազորությունը, ըստ որի նա իրավասու էր քննիչից անկախ միջնորդություն ներկայացներ դատարան՝ նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության թույլտվություն ստանալու վերաբերյալ: Մեր կարծիքով՝ դատախազության նման լիազորություններն հակասահմանադրական են: Քրեական դատավարության սուբյեկտների գործառույթները պետք է հստակ տարանջատված լինեն։ Ասվածը վերաբերում է հատկապես քրեական վարույթի հանրային մասնակիցներից` դատախազի և քննիչի գործառույթների տարանջատմանը։ Դատախազը, որպես հսկողության սուբյեկտ, հետևում է հետաքննության մարմնի և քննիչի` ապացույցների հավաքման գործընթացի օրինականությանը։ Դատախազը չի կարող իրականացնել քննության գործառույթից բխող բացահայտ կամ լատենտային որևէ լիազորություն։ Հակառակ մոտեցումը կհանգեցնի տարբեր պետական մարմինների` կրկնվող լիազորությունների առկայությանը և կառաջացնի կոնֆլիկտային իրավիճակներ։
Քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ դատարան միջնորդություն ներկայացնելը հետապնդում է ապացույցներ հավաքելու նպատակ, ուստի այս գործողությունն ընդգրկվում է քննության գործառույթի մեջ, որի նկատմամբ պետք է առկա լինի դատախազական հսկողություն։ Մինչդեռ, օրենսդիրը պահպանել է դատախազի կողմից քննչական գործողություններ կատարելու նպատակով միջնորդություն ներկայացնելու դատախազի լիազորությունը, որը դուրս է դատախազության սահմանադրական լիազորություններից։ Քննչական գործողություններ կատարելու նպատակով դատախազի կողմից դատարան միջնորդություն ներկայացնելու կարգավորումը չի համապատասխանում նաև ՀՀ–ում քրեադատավարական զարգացման ռազմավարությունից։ Այսպես` ՀՀ քր. դատ. օր–ի նախագծում նախատեսված չէ դատախազի կողմից քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ դատարան միջնորդություն ներկայացնելու լիազորություն։ ՀՀ քր. դատ. օր–ի նախագծի 38–րդ հոդվածի համաձայն՝ դատախազը իրավասու է սույն օրենսգրքով սահմանված դեպքերում հետ վերցնել քննիչի՝ դատարան ներկայացրած միջնորդությունը կամ մասնակցել դատական երաշխիքների վարույթին։ Նույն նախագծի 299–րդ հոդվածում ուղղակի սահմանված է, որ ապացուցողական գործողություններ կատարելու միջնորդությունը դատարան է ներկայացվում քննիչի կողմից:
Հատկանշական է նաև ՀՀ դատարանների դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ՝ Եվ առաջին ատյանի դատարանը և վերաքննիչ դատարանը համապատասխանաբար թիվ ԵԴ/0018/09/18 և ԵԴ/0031/09/18 գործերով դիրքորոշում են հայտնել այն մասին, որ առկա կարգավորումներն իրավաչափ չեն քննիչի և դատախազի գործառույթների տարանջատման տեսանկյունից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ