ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ և ՌԴ դատախազությունների դատախազները Մոսկվայում քննարկել են անչափահասներին վերաբերող քրեական գործերով դատախազական հսկողության խնդիրները 11/22/2019 14:20 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջև 2018-2020 թվականների համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում ՌԴ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կլոր սեղան «Անչափահասների կողմից կատարված հանցագործություններով քրեական գործերի վարույթի ընթացքում օրենքների կատարման նկատմամբ դատախազական վերահսկողություն» թեմայով: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազությունից։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազներ Կարեն Կարապետյանը և Գայանե Գասպարյանը: Ռուսական կողմը ներկայացնում էին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության մասնագիտացված ստորաբաժանման, ինչպես նաև Միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչության, Քննության, հետաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ վերահսկողության գլխավոր վարչության և Քրեադատական գլխավոր վարչության ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ և ՌԴ դատախազական համակարգերի միջև համագործակցության խորացման ներկայիս միտումները և դրա շրջանակներում իրականացվող համատեղ ծրագրերի նշանակությունը:
Դաշնային օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պահպանման նկատմամբ վերահսկողության բաժնի պետ Մարինա Զայցևան նշել է, որ անչափահասներին ապօրինի և անհիմն մեղադրանքից, դատապարտումից պաշտպանելը, ինչպես նաև նրանց դատավարական իրավունքների պահպանման ապահովումը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության դատախազության գործունեության առաջնահերթ ուղղությունը:
Միջոցառման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակության անդամները նշել են, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև սերտ գործակցությունը, համատեղ նմանատիպ միջոցառումների իրականացումը, փորձի փոխանակման ու կոնկրետ ոլորտներում արդիական խնդիրների համատեղ քննարկման հնարավորություն է: Նրանց կողմից նշվել է, որ երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունն ու ապահովումը հանդիսանում են ոչ միայն յուրաքանչյուր պետության, այլ նաև միջազգային իրավական կարևորագույն խնդիրներից: Եվ այդ առումով ընդգծվել է երեխաների կյանքի բարելավման, իրավունքների և շահերի պաշտպանության միջազգային գործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են ՀՀ-ում և ՌԴ-ում անչափահասների մասնակցությամբ քրեական վարույթի առանձնահատկությունները, անչափահասների մասնակցությամբ վարույթներով իրականացվող դատախազական հսկողության շրջանակները, մեխանիզմները, դատախազական հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով ձեռնարկված և ձեռնարկվող միջոցառումները, այս ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ