ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել 11/21/2019 16:08 | ԼՐԱՀՈՍ
Զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների առիթով ՀՀ փաստաբանների պալատում քննարկվել են փաստաբաններ Հայկ Ալումյանի և Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցերը:
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնում են ՀՀ փաստաբանների պալատի լրատվական ծառայությունից։
Հայկ Ալումյանի մասով, Փաստաբանների պալատի նախագահը որոշել է կարգապահական վարույթ հարուցելը մերժել:
Փաստաբանների պալատը գտել է, որ «…փաստաբանը պարտավոր է՝ հարգանքով վերաբերվել դատավորի նկատմամբ, խուսափել դատավորների և դատարանի ընթացակարգերի ու որոշումների վիրավորական քննադատությունից:
Այս մոտեցումն ամենևին չի նշանակում, որ փաստաբանը պետք է անթույլատրելի զգուշություն ցուցաբերի ի վնաս իր վստահորդի շահերին:
Հետևաբար` այս իրավիճակում անհրաժեշտ է տեսնել, թե ո՞րն է քննադատության և վիրավորական քննադատության սահմանը և արդյո՞ք Հայկ Ալումյանն առերևույթ հատել է այդ սահմանը: Հայկ Ալումյանը դատավորի հետ կապված իր խոսքը կառուցել է վարչապետի հայտարարության հիման վրա:»:
Որոշման եզրահանգման համաձայն՝ «.. երբ վարչապետի հայտարարության մեջ ներկայացվող խոսքերը չեն համարվել վիրավորական դատական իշխանության կողմից, ապա փաստաբան Հայկ Ալումյանի կողմից այդ խոսքերի կրկնությունը, ընդ որում՝ աղբյուրի հղումով, առերևույթ չի կարող համարվել կարգապահական վարույթ հարուցելու հիմք:»:
Ռուբեն Սահակյանի մասով, Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալը որոշել է Ռուբեն Սահակյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև Կանոնագրքի 2.2.2 ենթակետի խախտման հատկանիշներով:
Ըստ ԶԼՄ հրապարակումների Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում խոսելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի մասին, արտաբերել է հետևյալ միտքը․ «Նա չի տիրապետում իր մասնագիտությանը: Նախորդ նիստում չհասկացավ, թե ինչի մասին եմ խոսում և ասաց՝ «կարճ կապեք»… եթե չես հասկանում, ինչո՞ւ կարճ կապեմ, գնա ձեր տուն, կատուներին դատապարտի: Քո կատուների գործը լսի, ոչ թե մարդկանց ... դե, նա շատ կատուներ է պահում»:
Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի թիվ 16 (2013) կարծիքի 25-րդ կետի համաձայն՝ … Պրոֆեսիոնալ գործընկերների նկատմամբ հարգանքի, օրենքի գերակայության և արդարադատության արդար իրականացման հարգանքի՝ Փաստաբանների և իրավաբանների միությունների եվրոպական խորհրդի «Եվրոպայում իրավաբանի մասնագիտության հիմնարար սկզբունքների մասին» խարտիայում սահմանված սկզբունքներով պահանջվում է խուսափել գործընկերների, առանձին դատավորների և դատարանի ընթացակարգերի ու որոշումների վիրավորական քննադատությունից:
Կարգապահական վարույթը հարուցվել է փաստաբան Ռուբեն Սահակյանի կողմից դատավոր Աննա Դանիբեկյանի հասցեին առերևույթ զսպվածությունը և բարեկրթությունը սահմանազանցող արտահայտություններով փաստաբանի կամ փաստաբանության նկատմամբ վստահությունը կամ հարգանքը խաթարելու վարքագիծը ստուգելու նպատակով:
Փաստաբանների պալատը հարկ է համարում արձանագրել, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում` Պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ:
Հ.Գ. Փաստաբանների պալատը տեղեկացնում է նաև, որ դեռևս 25.10.2019թ. փաստաբաններ Հայկ Ալումյանը, Ռուբեն Սահակյանը, Արամ, Օրբելյանը, Արամ Վարդևանյանը և Հովհաննես Խուդոյանը դիմել են ՀՀ փաստաբանների պալատին, Մարդու իրավունքների պաշտպանին, բարձրագույն դատական խորհրդին, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ դատական դեպարտամենտին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել, որ Ռոբերտ Քոչարյանի գործով իրենց պաշտպանության ժամանակ քաղաքացիները վիրավորական արտահայտություններ չկատարեն կամ ոստիկանությունն արձագանքի այդ քաղաքացիների գործողություններին:
Փաստաբանների պալատը նշված դիմումի հիման վրա, 30.10.2019թ. գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ խնդրելով գործուն միջոցներ ձեռնարկել քաղաքացիների կողմից փաստաբաններին՝ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու առնչությամբ վիրավորելու և զրպարտելու վարքագիծը կանխելու կապակցությամբ:
ՀՀ արդարադատության նախարարին՝ ՀՀ քրեական օրենսգիրքը՝ «Փաստաբանին իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու առնչությամբ վիրավորելը» հանցակազմով լրացնելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների առաջարկության իրագործման խնդրանքով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ