Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   19:00 Սափրված Նիկոլ Փաշինյանը դառնում է ընդդիմություն՝ չսափրված Նիկոլ Փաշինյանին․ Վարոսյան

Նոր էջ Հայաստան-Կատար հարաբերություններում․ Նախագահ Արմեն Սարգսյանն ամփոփել է Կատարի Պետություն պաշտոնական այցի արդյունքները 11/21/2019   11:59  |  ԼՐԱՀՈՍ

«Ես այս երկիրը շատ լավ գիտեմ, երկար տարիներ այցելել եմ, շատ բարեկամներ ունեմ թե՛ երկրի ղեկավարության, թե՛ գործարար շրջանակներում, թե՛ ուսումնական, գիտահետազոտական ոլորտներում։

Ուրախ եմ, որ երկար տարիների կապերը, հանդիպումները, գաղափարներն այսօր ծառայում են մեր երկրին, պետությանը, մեր ժողովրդին, -լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Կատարի Պետություն այցի ընթացքին, հանդիպումներին և ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ասել է պաշտոնական այցով այդ երկրում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ - Այցը բավականին ինտենսիվ էր։ Արդյունքները շատ պարզ են․երկու կողմից հայտարարվեց մեր շատ մոտ հարաբերությունների մասին։ Պարզ արդյունքը՝ ՀՀ քաղաքացիների համար չկան վիզաներ․ Հայաստանից Կատար և Կատարից Հայաստան զբոսաշրջությունը շատ արագ կզարգանա։ Սա նաև դուռ է բացելու, որ գործարարներն ավելի արագ ու հանգիստ գան Կատար, տեսնեն հնարավորությունները, որոնք բավական մեծ են։ Եվ հակառակը, կատարցիները գան Հայաստան, տեսնեն՝ ներդրումներ անելու ինչ հնարավորություններ կան։

Այցի մյուս մասը շեյխուհի Մոզայի հրավերն էր։ Նա էմիրի մայրն է, ողջ աշխարհում հայտնի է որպես մեկը, ով ունի տեսլական մասնավորապես գիտության ու կրթության զարգացման ուղղությամբ։ Նախանձելի են նրանց արդյունքները, քանի որ ստեղծել են Կատարի հիմնադրամը, որը կրթական հսկայական միջազգային պլատֆորմ է։ Մեր հանդիպումների արդյունքում դռներ բացվեցին։ Հուսով եմ, որ մեր պետական գործիչները, ուսումնական, գիտահետազոտական հաստատություններն, ինչպես նաև անհատները, որոնք ցանկություն կունենան կրթություն ստանալ այստեղ, կարող են գալ սովորելու։ Ուրախ կլինեմ, որ մեր երիտասարդներն այստեղ լավ կրթություն ստանան, հետո վերադառնան հայրենիք։

Ինչ վերաբերում է գործնական հարաբերություններին, ուղղությունները մի քանիսը կարող են լինել։ Կատարում նախ և առաջ շատ հետաքրքրված են ժամանակակից տեխնոլոգիաներով։ Նույն WISE-ի (Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովի) կոնֆերանսում մեր առաջին խոսակցությունն արհեստական բանականության մասին էր։ Ամեն մարդ գիտակցում է, որ առանց արհեստական բանականության չես կարող վաղը տիեզերանավեր օգտագործել, կառավարել ամենաժամանակակից տեխնոլոգիաները, ընդհուպ կրթությունն ու գիտահետազոտական աշխատանքներն անհնարին կլինեն։ Հետևաբար, արհեստական բանականությունը շատ էական է։ Կատարի ղեկավարին հրավիրեցի պաշտոնական այց կատարել Հայաստան, հրավիրեցի նաև գործընկերներին ու շեյխուհի Մոզային՝ մասնակցելու միջազգային մի քանի կոնֆերանսների, որ տեղի կունենան Հայաստանում։ Դրանցից են Մտքերի հայկական գագաթնաժողովը՝ հաջորդ տարվա հունիսին, և գիտության, տեխնոլոգիաների և տիեզերքի փառատոնը՝ STARMUS-ը։ Նրանք շատ հետաքրքրված են գալ։ Նրանք շատ հետաքրքրված են նոր տեխնոլոգիաներով, հսկայական գումարներ են տրամադրում այդ ոլորտի զարգացմանը, իսկ մենք ունենք ներուժ։ Մենք դեռևս չունենք այդ ինդուստրիան, բայց ունենք տաղանդավոր ծրագրավորողներ, որոնք կարող են դառնալ այդ արդյունաբերության հիմքը։ Սակայն մենք դեռ շատ պետք է աշխատենք և աջակցենք այդ ոլորտին, քանի որ ցանկացած ոլորտ համաշխարհային մակարդակի բարձրանալու համար աջակցության կարիք ունի։ Մեր հարևան և ոչ հարևան պետությունները, ողջ աշխարհը մտածում են, որ իրենց երկրի ու աշխարհի ապագան կապված է նոր տեխնոլոգիաների հետ։ Այսինքն, մենք նաև մրցակցության մեջ ենք, և լավագույն գաղափարներն ու ֆինանսավորումն ապահովելու համար պետք է պայմաններ ստեղծենք՝ տաղանդավոր մարդիկ, լավ համալսարաններ, լավ կրթական համակարգ, գուցե ֆինանսական, հարկային աջակցություն։ Պետք է ցույց տանք, որ մեր միջոցով կարող են հնարավորություն ունենալ իրենց արդյունքն իրացնել շատ ավելի մեծ՝ եվրասիական շուկայում։

Մյուս հետաքրքիր թեման սննդի անվտանգությունն է, որն էական է և՛ Կատարի, և՛ Պարսից ծոցի երկրների, և՛ Հայաստանի համար։ Սննդի անվտանգությունը դրա որակի անվտանգությունը չէ, այլ՝ համաչափ բաշխված, մշտական, կայուն արտադրություն և ներմուծում ունենալը։ Հայաստանի դեպքում ճիշտ է նաև, որ նա դառնա ոչ միայն սեփական, այլև օտար ծագում ունեցող սննդամթերքներ վաճառող երրորդ շուկաներին։

Եվ երրորդը՝ Կատարը, լինելով աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը, ունի զանազան մեխանիզմներ ու հիմնադրամներ, որոնք ներդրումներ են կատարում տարբեր երկրներում ու տարբեր ոլորտներում՝ սկսած լեռնամետալուրգիայից, հանքարդյունաբերությունից մինչև գյուղատնտեսություն։ Հայաստանը կարող է ներգրավել ֆինանսական ներդրումներ»։

Ամփոփելով այցը՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ այն ինչ-որ իմաստով նոր էջ է բացում Հայաստան-Կատար հարաբերություններում, որն ունի Կատարի և նրա ղեկավարության աջակցությունը։ «Երևան վերադառնալուց հետո ես կքաջալերեմ, որ այս հարաբերությունները շատ ակտիվ զարգանան»,-ասել է Հայաստանի նախագահը։ 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:40 21/11/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի քաղաքի և շրջակա միջավայրի հարցերով նախարարի հետ
15:32 20/11/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովում
11:58 20/11/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներն է քննարկել Կատարի ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչների հետ
16:10 19/11/2019  |  ԼՐԱՀՈՍԿատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը
12:50 19/11/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Կատարի միջև փոխգործակցության մեծ հնարավորություններ կան․ նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության վարչապետի հետ
12:12 19/11/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդին
10:40 19/11/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հյուրընկալվել է Կատարում ՀՀ դեսպանատանը
09:43 19/11/2019  |  ՄամուլԱրտերկրյա վոյաժներից աչք չբացող ՀՀ նախագահը չի կատարում սահմանադրական իր պարտականությունը. «Հրապարակ»
17:38 18/11/2019  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ երկու քննիչ պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով
17:36 18/11/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Արխիվ

[]