Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   16:50 Սոչիում թմրավաճառը գողացել է քրգործի մի հատորը, որ խուսափի պատասխանատվությունից 11/25/2024   16:39 Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է 11/25/2024   16:33 Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   16:15 ՄԻՊ-ը՝ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու ռիսկերի հնարավոր հետևանքների մասին 11/25/2024   16:05 ՀՀ-ն ստացել է հնդկական «Պինակա» հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը․ ANI 11/25/2024   16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   15:47 Աղջկա հանդեպ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած քահանան ազատ է արձակվել կալանքից 11/25/2024   15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան 11/25/2024   15:14 Ադրբեջանի և Իրանի հատուկ նշանակության ջոկատները համատեղ զորավարժություններ են անցկացնում Ասլանդուզում 11/25/2024   15:01 ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Բաքվում են 11/25/2024   14:57 ՀՀ տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերով տրանսպորտային միջոցների մասին ԵԱՏՄ պետություններին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ 11/25/2024   14:54 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով 11/25/2024   14:50 Լիբանանի հետ համաձայնության համար Իսրայելը բարձրանում է բավական խիստ պահանջներ. Գանտահարյան 11/25/2024   14:44 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կժամանի Հայաստան 11/25/2024   14:39 Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի 11/25/2024   14:36 Պարեկները Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի մոնիթորինգի բաժնի ղեկավարի ավտոմեքենայում հայտնաբերել են «մարիխուանա» տեսակի թմրամիջոց 11/25/2024   14:30 Դավիթ Խուդաթյան աշխատակազմին հորդորել է աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից 11/25/2024   14:26 Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել 11/25/2024   14:14 Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս 11/25/2024   14:07 Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փորձ՝ Եղեգնաձոր քաղաքում․ 4 անձի մեղադրանք է ներկայացվել. երկուսը կալանավորվել են 11/25/2024   14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով 11/25/2024   13:42 Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները 11/25/2024   13:37 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները 11/25/2024   13:11 Այսօր կեսօրից հետո սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ թաց ձյան տեսքով. 6-10 աստիճանով ցրտելու է 11/25/2024   13:02 Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ 11/25/2024   13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   12:45 Չեխիայի դեսպանը Երևանում նստել է ռուսական «ԿամԱԶ» աղբատարի ղեկին 11/25/2024   12:41 Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին 11/25/2024   12:37 Թուրքիայում քրեական գործ է հարուցվել Սոչիից ժամանած ինքնաթիռում հրդեհի բռնկման դեպքով 11/25/2024   12:32 ՀՀ Կառավարության կողմից Արցախի հողի ու բնակչության դեմ ֆաշիզմի և ատելության տարածման 4-ամյակը 11/25/2024   12:26 Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե 11/25/2024   12:18 «Az TV» հեռուստաընկերությունը գլխավոր թողարկման շրջանակներում որոշել է «շեյթան», այսինքն՝ «սատանա» անվանել ԱՄՆ կոնգրեսական Փալոունին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար. ադրբեջանագետ 11/25/2024   12:12 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ճապոնիայում 11/25/2024   12:10 ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերն ավելանում են, այս տարի արդեն հայտնաբերվել է 462 անձի մոտ 11/25/2024   12:02 Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են. բոլոր դավանափոխ դաշնակցականների վերջը դա լինելու. Արթուր Խաչատրյան 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   11:55 Կոշտ վայրէջք. «Ազիմուտ»-ի ևս մեկ «Սուպերջեթ» ինքնաթիռ արտակարգ դրության մեջ է հայտնվել 11/25/2024   11:53 Արցախցիներից կառավարությունը խլել է կենսաթոշակային ֆոնդերը. Արթուր Խաչատրյան 11/25/2024   11:46 ՁԻԱՀ․ հիվանդության տարածվածությունը, կանխարգելիչ միջոցառումները՝ ուղիղ 11/25/2024   11:35 Հայաստան-ԵՄ. ահա թե ինչ է թաքցնում Նիկոլը. Աշոտյան 11/25/2024   11:30 Վիլնյուսում ինքնաթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ ու բռնկվել. կա զոհ 11/25/2024   11:20 Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդն ապահով է, դրա գոյության հետ կապված որևէ խնդիր չկա. ԿԲ փոխնախագահ 11/25/2024   11:18 Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան 11/25/2024   11:16 Ռուբեն Վարդանյանի ծրագրերն աշխարհով մեկ ճանաչելի են դարձնում Հայաստանը. «ՏաԹևեր»-ը երրորդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում 11/25/2024   11:10 Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան 11/25/2024   11:07 Կրակոցներ Երևանում․ ձերբակալվել է անչափահաս
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում

Դատավորների բարեվարքության ստուգման ինստիտուտ կներդրվի 11/21/2019   13:22  |  ԼՐԱՀՈՍ

 Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում հավանության են արժանացել «Դատական օրենսգիրք», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ դրանց հիմնական նպատակն է ապահովել արդյունավետ և համալիր իրավական հիմքեր դատավորների բարեվարքության համար հետևյալ ուղղություններով՝ գույքային դրություն (գույքի օրինականության ստուգում), արհեստավարժություն և հարգանք մարդու իրավունքների նկատմամբ, անկողմնակալություն (որոշակի կապերից, ազդեցություններից ազատ որոշման կայացում): Հարակից փաթեթով առաջարկվող լուծումները կտարածվեն նաև այլ հայտարարատու անձանց բարեվարքության ստուգման գործընթացների վրա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դատավորների բարեվարքության գնահատման առաջարկվող կառուցակարգը որդեգրել է հետևյալ սկզբունքները՝

ա) բարեվարքության գնահատումը չպետք է իրականացվի ժամանակավոր գործիքակազմի միջոցով և չպետք է կրի ժամանակավոր բնույթ: Փոխարենը, գործընթացը կրելու է շարունակական բնույթ, և դատավորները նախագծերի փաթեթի ընդունվելուց հետո մշտապես անցնելու են նման գնահատման միջով:

բ) դատավորների բարեվարքության գնահատումն իրականացնելու համար ստեղծվելու է ոչ թե նոր՝ ad hoc մարմին, այլ այդ հարցի լուծման համար պատասխանատու է լինելու դատական համակարգի անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ օժտված մարմինը՝ Բարձրագույն դատական խորհուրդը:

Փաթեթով առաջարկվող հիմնական բարեփոխումներն են՝

1. Հստակեցվել են դատավորի վարքագծի կանոնները և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը:

ա. Մասնավորապես, ավելացվել են այնպիսի վարքագծի կանոններ, որոնց խախտումը կասկածի տակ է դնում դատավորի անկախությունը, անկողմնակալությունը և անկաշառությունը, օրինակ՝ նախագծով նախատեսվում է դատավորի վարքագծի կանոն սահմանել նաև գույքի, եկամուտների և շահերի ամբողջական հայտարարագրի ներկայացումը, ինչպես նաև գույքի փոփոխության դեպքում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պատշաճ նյութերի ներկայացումը, որը կհիմնավորի այն հանգամանքը, որ գույքի փոփոխությունը հիմնավորվում է օրինական եկամուտներով,

բ. Բոլոր կետերում ընդգծվել է, որ կարգապահական խախտումը պատասխանատվության հիմք կարող է լինել միայն այն դեպքում, երբ կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,

գ. հանվել է շփոթությունների տեղիք տվող՝ կոպիտ կարգապահական խախտման ինստիտուտը և հստակեցվել էական կարգապահական խախտման շրջանակները, դ. կարգապահական վարույթ հարուցելու առիթների (ոչ հիմքերի) ցանկում ավելացվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը, որի վերաբերյալ վերջնական որոշում, կրկին, կայացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը:

2. Ընդլայնվել են կարգապահական տույժերի տեսակները: Մասնավորապես, գործող օրենսգրքով ամրագրված՝ կարգապահական տույժի տեսակներին ավելացել է միջին խստության տույժ՝ պատասխանատվության պատշաճ և համաչափ գործիքներ ներդնելու նպատակով: Մասնավորապես, նոր տույժի տեսակներ են ՝ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելքը և դատարանի նախագահի, կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատումը:

3. Կատարելագործվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը:

Այսպես,

ա) կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինների թվին ավելացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերում խնդիրներ հայտնաբերելու դեպքում,

բ) 5 տարի ժամկետով և միայն դատավորներից բաղկացած Կարգապահական հանձնաժողովը նախատեսվում է փոխարինել 2 տարի ժամկետով ընտրվող Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովով, որի անդամները, բացի դատավորներից, ընդգրկում են նաև հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված իրավաբան գիտնականներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը նախատեսվել է նաև Ուսումնական հարցերի հանձնաժողովում,

գ) երկարացվել են կարգապահական վարույթ հարուցելու ժամկետները, քանի որ գործող ժամկետներն օբյեկտիվորեն հնարավորություն չեն ընձեռնում վարույթ հարուցող մարմիններին համարժեք արձագանքել կարգապահական խախտումներին,

դ) Բարձրագույն դատական խորհրդին լրացուցիչ գործիքներ են տրվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցն արդյունավետ քննելու համար: Մասնավորապես, ըստ նախագծի խորհուրդը կարող է սեփական նախաձեռնությամբ հրավիրել վկաներ, նշանակել փորձաքննություն և պահանջել ապացույցներ՝ մի բան, որ գործող կարգավորման պայմաններում կարող է անել միայն դատավորի միջնորդությամբ,

ե) նախատեսվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու կառուցակարգ, որն ամբողջական դարձնելուն, սակայն, առկա են սահմանադրական խոչընդոտներ:

4. Դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման կարգավորումները կատարելագործվել են. ներդրվել է գրավոր քննության արդյունքները բողոքարկելու կառուցակարգ, ինչպես նաև հարցազրույցի փուլից առաջ հատուկ դատավորի համար անհրաժեշտ որակների ստուգման համար մշակված հոգեբանական թեստավորման համակարգ: Ի հավելումն, թեկնածուների ընտրության համար սահմանվել է բաց քվեարկություն, ինչը կբարձրացնի գործընթացի թափանցիկությունը:

5. Կարևոր է նաև դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքային շեմի իջեցումը քսանութից քսանհինգ, ինչպես նաև դատավորի թեկնածուների հավակնորդերին և առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում իրավաբան գիտնականների ընգրկման պայմանների վերանայումը: Այս փոփոխությունը թույլ կտա դատական համակարգ ներգրավել երիտասարդ, կասկածելի կամ վարկաբեկող կապեր չունեցող, համակարգի այլ ներկայացուցիչների հետ կախվածության կամ կապվածության մեջ չգտնվող անձանց: Հարկ է ընդգծել, որ Վենետիկի հանձնաժողովը, քննարկելով դատավորների թեկնածուների նվազագույն տարիքային շեմին վերաբերող հարցը, շեշտել է, որ եվրոպական չափանիշները վերաբերում են արժանիքների վրա հիմնված և խտրականությունը բացառող ընտրությանը և չեն նախատեսում տարիքի վերաբերյալ համընդհանուր չափանիշ:

6. Մանրամասն կարգավորում է ստացել դատավորների գործունեության գնահատումը, նախատեսվել է հատուկ այդ գործառույթի իրականացման համար հանձնաժողով:

7. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում ևս կատարվել են համարժեք փոփոխություններ: Մասնավորապես, օրենքը համապատասխանեցվել է Դատական օրենսգրքին՝ վարքագծի կանոնների վերաբերելի մասով, այդ թվում՝ հայտարարագրերը պատշաճ կերպով ներկայացնելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին անհրաժեշտ նյութեր տրամադրելու մասով: Բացի այդ, որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ գույքային դրության ստուգման արդյունքում կարգապահական վարույթ նախաձեռնելու տարբերակ առաջարկվել է հանձնաժողովի կողմից Ազգային Ժողով միջնորդություն ներկայացնելու մոդելը, որն էլ կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու նպատակով:

8. Նախագծերի փաթեթով որդեգրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է նաև բարեփոխումներ կատարել կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառի օրենքներում, որոնք դրական ազդեցություն կունենան ոչ միայն դատավորների և դատավորների թեկնածուների, այլև այլ հայտարարատու հանրային ծառայողների բարեվարքության գնահատման գործում: Այս համատեքստում առաջարկվում է՝

1. Հայտարարագրերի վերլուծության գործընթացի արդյունավետության տեսանկյունից կարևորվում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի ընդլայնումը, միաժամանակ, առաջարկվում է նաև իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու պարտականություն նախատեսել պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձանց համար՝ սահմանելով նաև այդ պարտականությունը չկատարելու համար պատասխանատվություն: Միաժամանակ, որպես անձի իրավունքների պաշտպանության ապահովման երաշխիք նախագծով սահմանվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ որոշման բողոքարկման հնարավորությունը:

2. Առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ բանկային, առևտրային, ապահովագրական գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվություն պահանջելու և ստանալու հնարավորության տրամադրումը:

3. Հստակեցվում են դատավորների և դատավորների թեկնածուների բարեվարքության և կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ ԿԿՀ լիազորությունները:

4. Առաջարկվում է վերադառնալ ԿԿՀ կազմավորման մրցութային կարգին՝ միջազգային չափանիշներին համապատասխանությունը և գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով:

5. Առաջարկվում է նաև ՏՀԶԿ առաջարկություններին համապատասխան ՀՀ քրեական օրենսգրքի հավելվածով սահմանել կոռուպցիոն հանցագործությունների սպառիչ ցանկը:



Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:59 21/11/2019  |  ԼՐԱՀՈՍԳյումրու դեպոյի մեքենավարները դժգոհում են
12:56 21/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱյսուհետ ոստիկանության հարցաքննությունների սենյակներում տեսախցիկներ կտեղադրվեն
12:53 21/11/2019  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունն ընդունեց Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման կարգը սահմանող նախագիծը
12:14 21/11/2019  |  ԼՐԱՀՈՍՆախնական տվյալներով «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին
11:55 21/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանից բռնագաղթված անօթևան ընտանիքներին կտրամադրվեն բնակարաններ ձեռք բերելու վկայագրեր
10:10 20/11/2019  |  ԼՐԱՀՈՍԿատարելագործվում է հայտարարագրման ինստիտուտը
09:36 14/11/2019  |  ՄամուլԻնչո՞ւ հրաժարական տվեց արդարադատության փոխնախարարը. Դա կապ ունի նրա հոր հետ. մանրամասներ. «Ժողովուրդ»
13:03 12/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարությունը և իրավագիտության ֆակուլտետը քննարկման արդյունքում մշակել են օրենքի նախագծի բարեփոխման ընդհանուր մոտեցումներ
09:42 12/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱննա Վարդապետյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից
12:27 07/11/2019  |  ԼՐԱՀՈՍՏարվա լավագույն 77 ուսուցիչները ԿԳՄՍ նախարարությունից կստանան համակարգիչներ

Արխիվ

[]