ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փնտրվում է «Վերնատուն». Արթուր Ղազինյան 11/20/2019 16:16 | Մեկնաբանություն
Վազգեն Մանուկյանի կողմից նախօրեին հրավիրված ֆորումը աշխուժացրեց ներքին քաղաքական կյանքը և նոր էներգիա հաղորդեց օրակարգազերծ ներքաղաքական դեբատներին: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։
Նա մասնավորապես գրել է.
«Փնտրվում է «Վերնատուն»
Վազգեն Մանուկյանի կողմից նախօրեին հրավիրված ֆորումը աշխուժացրեց ներքին քաղաքական կյանքը և նոր էներգիա հաղորդեց օրակարգազերծ ներքաղաքական դեբատներին:
Հատկապես ակտիվ են իշխանական և մերձ-իշխանական քարոզիչները, որոնք արդեն քանի օր չեն դադարում քննարկել այդ համաժողովը: «Վերնատան» հայտնվելը ներքին քաղաքական կյանքում առանձնահատուկ կարևորվեց այն իմաստով, որ իշխանությունն ու նրա հովանավորները հնարավորություն ստացան արխիվից հանել հին նոտաները և մեծ երգչախմբով կատարել արդեն մոռացության մատնված «ռետրո»ոճի երաժշտությունը:
Եթե հիշում եք, վերջերս մի հրապարակում էի արել «հերոսի»և «հակահերոսի» մասին, որտեղ պարզ և մատչելի լեզվով բացատրել էի, որ «հերոսները» ձևավորվում են բացառապես «հակահերոսների» գոյության պայմաններում: Հայկական իրականության մեջ տեղավորելով կարելի է հաստատապես պնդել, որ Նիկոլ Փաշինյան հերոսը» ձևավորվել և կայացել է բացառապես Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան «հակահերոսների» գոյության պայմաններում: Եթե նրանք չլինեին, ապա Նիկոլ Փաշինյանը, իր ամբողջ ներուժով, հազիվ կարողանար «Հայակական Ժամանակ» խմբագրել, ոչ ավելին:
Նաև նշել էի, որ հերոսը դադարում է լինել հերոս, եթե վերանում է հակահերոսը: Հետևաբար հերոսի, տվյալ պարագայում, Նիկոլ Փաշինյանի, գերխնդիրն է առավելագույնս երկար կենդանի պահել հակահերոսներին և նրանց ֆոնին պահպանել ու ամրապնդել իր դիրքերը իշխանության և հասարակության ներսում: Իսկ հակահերոսները առիթը բաց չեն թողնում դա Փաշինյանին անելու լրացուցիչ հնարավորություն տալու համար:
Եթե նկատել եք, վերջին մի քանի ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը, հակահերոսների պասիվության պայմաններում, մնացել էր մենակ իր հետ, մոլորվել էր, կորցրել թիրախները, իրեն դրել խառնաշփոթի մեջ, և թույլ էլ տալիս սխալը սխալի հետևից: Արդյունքում նա բացահայտեց իր իրական դեմքը և մեր ժողովուրդը հնարավորություն ստացավ տեսնել իրական Նիկոլին` արդեն առանց «բեթմենի» թիկնոցի:
Եթե ևս մի քանի ամիս ձգվեր այս իրավիճակը, ապա մեր ժամանակների «հերոսը» ուղղակի «կմահանար»` հակահերոսի բացակայության պայմաններում և նրանից կմնար միայն մեզ բոլորիս հայտնի Նիկոլը` իր զրպարտող հոդվածներով և դատարկ մանիպուլյացիաներով:
Փաշինյանին օդ ու ջրի պես պետք էր նոր հակահերոս, որին հնարավոր կլիներ նույնացնել ավանդական դարձած հակահերոսների հետ և հագնելով «բեթմենի» թիկնոցը, մեր պարագայում կամուֆլյաժն ու «դուխով» գլխարկը, լծվել «ազգափրկիչ» գործին:
Վազգեն Մանուկյանի դեմ կազմակերպված արշավը սադրանք էր, լավ մշակված մի ծրագիր, որի նպատակն էր նրան մղել քաղաքական ընդդիմադիր գործունեության և նրանից կերտել «հակահերոսի» նոր կերպար: Նա ամբողջովին տեղավորվում էր այս կերպարի մեջ և բավարարում էր հակահերոսի համար սահմանված հիմնական չափանիշներին:
(Չենք մոռանում 1996թ. նախագահական ընտրությունները . . . .)
Ծրագիրն աշխատեց և Հայակական քաղաքականության փորձառու հնաբնակները չդիմացան այս գայթակղությանը և երկու ոտքով ընկան իշխանության հյուսած թակարդը: Նրանք հրավիրեցին մեծ համաժողով, որին, բացի պրոֆեսիոնալ ու բանիմաց մարդկանցից, ակտիվորեն մասնակցում էին նաև ավանդական դարձած հակահերոսների հետ սերտորեն ասոցացված անձիք:
Փաշինյանին մնում էր միայն ավարտել ծրագիրը, այն է հնարավորինս լայնորեն լուսաբանել այս միջոցառումը և տեսախցիկը ուղղել հակահերոսների ուղղությամբ և հեռարձակել բանախոսների միայն իրենց համար շահեկան` հակահերոսության տարրեր պարունակող խոսքերը:
Հանրային հեռուստաընկերության ներկայությունն այս համաժողովին իշխանական քարոզիչները ներկայացրեցին որպես իշխանության կողմից ազատ խոսքի խրախուսման քաղաքականություն, սակայն միայն սակավամիտը կարող է կարծել, որ Հանրայինում և այլ իշխանական ու մերձիշխանական քարոզչական գործիքներում կարող են հայտնվել իրական և Փաշինյանի համար վտանգ ներկայացնող ընդդիմադիրներ: Այդ համաժողովին իշխանական լրատվամիջոցների ներկայությունը հրահանգավորված էր մեկ կենտրոնից, իսկ նպատակը ոչ մի աղերս չուներ ազատ խոսքի հետ, քանի որ այս իշխանության համար ազատ խոսքը դա հայհոյանքի ու ատելության բառապաշարի ազատ արտահայտման հնարավորությունն է, որը չպետք է սահմանափակվի:
Փաշինյանին, որպես իրական կյանքում ձախողված քաղաքական առաջնորդի և պետական գործչի, շտապ կարգով պետք էր վերադառնալ իր հաջողված վիրտուալ կերպարին` հերոսին, իսկ դրա համար, ինչպես արդեն ասեցի, պետք էր կամ վերակենդանացնել ավանդական <հակահերոսներին>` Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, կամ էլ փնտրել և գտնել նոր հակահերոսներ: Ավանդական հակահերոսների վերակենդանացման խնդիրը, որ դրել էր իր առջև Նիկոլ Փաշինյանը, ի սկզբանե անիրական էր ու անհավանական, սակայն նորը փչել դեռ հնարավոր էր: Այս իրավիճում «Վերնատան» հավաքն «Արմենիկումի» նոր դոզա էր կոնվուլսիաների մեջ գտնվող հերոսի համար, ինչից նա բավական հմտորեն օգտվեց:
Մյուս կողմից սա շատ լավ դաս էր իրական հակահերոսներին` նախկին իշխանություններին, հասկանալու համար, որ իրենց ցանկացած ակտիվություն միայն ուժեղացնում ու կենսունակ է դարձնում քաղաքական «մահվան» դատապարտված «հերոսին» և, հույսով եմ, այսուհետ կցուցաբերեն առավելագույն զգոնություն և զերծ կմնան անհարկի ակտիվությունից: Եթե, իհարկե, իրենց առջև խնդիր չեն դրել հավերժացնել «մեր ժամանակի հերոսների» իշխանությունը . . .
Այսպիսով, որքան էլ «Վերնատան» հայտնվելը նոր կենսական ուժ ու էներգիա տվեց հերոսին, սա չլուծեց, իր` հերոսի, «մահանալու» խնդիրը: Նա հիվանդ է անբուժելի հիվանդությամբ` պոպուլիզմով, և դատապարտված է, հերոսը պետք է «մահանա», քանի որ ինքն իրականում հերոս չէ, մարդ է, Մելի պես սովորական մարդ: Հերոսը «կմահանա», իսկ մարդը կապրի, միգուցե ոչ Հայաստանում, բայց կապրի, քանի որ աշխարհն իր տունն է, իսկ ինքը` աշխարհի քաղաքացի:
Հ.Գ. Իսկ մարդը «I will survive» երգից բացի ստիպված կլինի լսել նաև «One way ticket» հայտնի հիթը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ