ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտումները 11/20/2019 12:00 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, արձանագրել է Աժ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի իրավունքների խախտումները, բայց ֆորմալ առումով մերժել նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանների բողոքը։ Այս մասին դատարանում հայտարարել է Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։ Երվանդ Վարոսյանի խոսքով՝ դատարանը մերժել է այն պատճառաբանությամբ, որ Արսեն Բաբայանն արդեն ազատության մեջ է գտնվում և նրա խափանման միջոցը փոփոխված է։
«Միևնույն ժամանակ դատարանն արձանագրել է իրավունքների խախտման բոլոր փաստերը, որոնց մասին մենք բարձրաձայնել ենք։ Այսինքն՝ ըստ էության գնահատական է տվել սկսած հիմնավոր կասկածից, հիմքերից մինչև ձերբակալման օրինաչափություն, համաներման չկիրառում և այլն։ Գրեթե ամբողջ ծավալով, ինչ ծավալով մենք բողոք ենք ներկայացրել, Վերաքննիչ դատարանը գտել է, որ մեր բողոքը հիմնավորված է և արձանագրել է, որ Արսեն Բաբայանի իրավունքները խախտվել են»,- ասաց Վարոսյանը՝ հավելելով, որ Վերաքննիչ դատարանին ուղղված պահանջն օրենքով կարող է լինել անձին ազատ արձակելը, իսկ փաստացի Արսեն Բաբայանը ազատ արձակված է, դատարանը մերժելու որոշում է կայացրել։ Երվանդ Վարոսյանն ընդգծեց, որ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրավունքների խախտման փաստն ամբողջ ծավալով արձանագրված է, որոշմանն ամբողջությամբ ծանոթանալուց հետո պարզ կլինի՝ որոշումը բավարարում է, թե ոչ։
«Փաստինֆո»-ի հարցին, թե արդյո՞ք պատրաստվում են բողոքարկել նաև Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրելու որոշումը՝ Երվանդ Վարոսյանը պատասխանեց. «Տակտիկական իրավիճակից ելնելով։ Չի բացառվում, բայց ես առհասարակ դրա կողմնակիցը չեմ»։
Արսեն Բաբայանն էլ նշեց՝ այս որոշումը կանխատեսելի էր։ «Մենք պաշտպանական թիմի հետ մտածել էինք, որովհետև այդտեղ կա նաև իրավաբանական խնդիր»,- ասաց Բաբայանը։ Ըստ Բաբայանի՝ կարևոր է, որ արձանագրվեն իր իրավունքների խախտումները։ «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Արսեն Բաբայանը նոյեմբերի 12-ին ազատ է արձակվել «Վարդաշեն» ՔԿՀ-ից. Դատախազությունը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել անձնական երաշխավորությունը։
Հիշեցնենք, որ նա ձերբակալվել է հոկտեմբերի 21-ին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Նույն օրը փաստաբանները դատարան են մուտքագրել բողոքը՝ ձերբակալելու որոշման դեմ, սակայն դատարանը ձգձգեց բողոքի քննարկումը։ Հոկտեմբերի 22-ի երեկոյան՝ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների՝ իշխանության յուրացմանը օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։ Հոկտեմբերի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ համարեց Արսեն Բաբայանին ձերբակալությունը, սակայն բավարարեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Ընդ որում՝ ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշումը դատախազության կողմից չի բողոքարկվել։
Հոկտեմբերի 29-ին իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը (անձնական կարգավիճակով) գրավոր դիմել են քրեական հետապնդման մարմիններին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորելու Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում։ Սակայն դատախազությունը հայտարարեց, թե երաշխավորություն է ներկայացրել իշխող ուժի պատգամավոր, սորոսական թեւի ներկայացուցիչ Սիսակ Գաբրիելյանը։ Արցախի ՄԻՊ-ի երաշխավորության քննարկման արդյունքների մասին տեղեկություն չկա։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ