ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղպայմանագրի ծրագրում անկյունաքարային դրույթներից մեկը ինքնության պահպանումն ու զարգացումն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 11/20/2019 16:02 | ԼՐԱՀՈՍ
«Քաղաքական այն ուժը, որը ես ներկայացնում եմ՝ Քաղաքացիական պայմանագիրը, այդ ուժի ծրագրում անկյունաքարային դրույթներից մեկը մեր ինքնության պահպանումն ու զարգացումն է»,- Վենետիկում ՝ Մխիթարյան Միաբանությունում, հայտարարեց պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով, շատ հաճախ «պսպղան» կարգախոսների ներքո իրականում վնասում ենք ինքներս մեր ինքնությանը, կորցնում հետագիծը, պատմությունն ու ապագայի նկատմամբ պատկերացումները։ Ըստ Փաշինյանի՝ գործող կառավարության կարեւորագույն առաքելությունը պետք է լինի այնպես անել, որ մեր բնության պատմության հետ հաշտ լինենք, ինքներս մեզ ճանաչենք ամբողջության մեջ։
Փաշինյանն ընդգծեց Մխիթարյան Միաբանության ունեցած դերակատարությունը ինքնության ճանաչման գործում, հայտարարեց, որ Հայաստանը պետք է լինի աշխարհի բոլոր հայերի պետությունը, ասաց, որ ՀՀ Սահմանադրության նախաբանում հենց այդպես էլ գրված է՝ որպես պետության հիմնադիր հանդես է գալիս հայ ժողովուրդը։
«Իհարկե, մեր նպատակը եւ աշխատանքը պետք է ուղղված լինի նրան, որ աշխարհի բոլոր հայերը ունենան ՀՀ քաղաքացիություն, մանավանդ երկքաղաքացիությունը թույլատրված է, աշխարհ բոլոր հայերը պետք է հանդես գան որպես ՀՀ ներկայացուցիչ եւ ՀՀ քաղաքացի»,-ասաց Փաշինյանը։
Ըստ վարչապետի, այսօր հայ ժողովրդին ազգային գաղափարախոսություն է հարկավոր եւ դա համահայկականությունն է ՝ յուրաքանչյուր հայ, անկախ նրանից, ապրում է կամ չի ապրում ՀՀ-ում, պետք է ապրի Հայաստանով, գոնե օրվա մեջ մի, քան ժամ։
«Հայաստանը պետք է լինի մեր գիտակցության համատեքստը եւ ենթատեքստը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նորից հայտարարեց, որ ժողովրդի անունից մանդատ է ստացել, որ գործող կառավարությունը ունի հայ ժողովրդի անունից խոսելու մանդատ ,քանի որ այն գործընթացները, որոնց արդյունքում ձեւավորվել է կառավարությունը, ընդգրկել են համայն հայությանը։
«ՀՀ ցանկացած կառավարություն պետք է ունենա լեգիտիմություն՝ խոսելու հայ ժողովրդի անունից։ Սա է համահայկականության գաղափարը, կառավարությունը պետք է ձեւավորվի ոչ միայն ազատ ընտրությունների ճանապարհով, այլ պետք է ազգային օրակարգի կառավարություն լինի, բայց ազգային օրակարգի մեծ վերնագրի օրոք շատ երկար ժամանակ ՀՀ-ում ձեւավորվել են կոռուպցիոն կարգեր եւ սա է պատճառը , որ մեր ազգային օրակարգը ընկալելի չէ նրանց ազգային օրակարգի համար, որովհետեւ ազգային օրակարգը շատ երկար ժամանակ ՀՀ-ում եղել է հարմար տանիք՝ մենաշնորհներ հաստատելու, կոռուպցիոն հաստություններ կուտակելու , կուսակցական համակարգ հաստատելու՝ այդ թվում կրթական համակարգում, կրթական համակարգի որակը գցելու այն աստիճան, որ այսօր ՀՀ-ում փոքր բացառություններով կարող ենք ասել, որ գրեթե չկան մրցունակ բուհեր եւ մրցունակ ֆակուլտետներ եւ մենք պետք է գնանք այս պրոբլեմները լուծելու»։
Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր խնդիրն է դրված՝ ունենալ մի կառույց, որը կունենա լեգիտիմություն եւ որի հետ խոսելով կառավարությունը կարող է ասել՝ խորհրդակցեինք Սփյուռքի հետ։ Նրա խոսքով, Զարեհ Սինանյանի առաջ դրված կարեւորագույն խնդիրներից մեկն էլ հենց սա է՝ ձեւավորել մի կառույց, որը ինստիտուցիոնալ նոր մակարդակի վրա կդնի ՀՀ-Սփյուռք հարաբերությունները։
Ապա` Նիկոլ Փաշինյանը խոսեց աշխարհաքաղաքական միջավայրի մասին ու հայտարարեց. «Հայաստանը եւ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինեն, որ այն իրավիճակում, երբ աշխարհաքաղաքական միջավայրը կզարգանա այնպես, որ ինչ- որ մարդիկ ինչ- որ տեղ կորոշեն՝ հայկական պետականություն չի, որ գոյություն ունենա , հայ ժողովուրդը կասի, որ ես եմ որոշում՝ հայկական պետականություն գոյություն կունենա, թե ոչ»
Ըստ Փաշինյանի, սրա համար անհրաժեշտ է նոր կազմակերպում եւ ազգային գաղափարախոսություն, որի կուլմինացիան պետք է լինի այն, որ ՀՀ ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլեւ աշխարհի բոլոր հայերի ներկայացուցիչն է եւ շահերի պաշտպանը եւ աշխարհի բոլոր հայերը ՀՀ շահառու են ու ՀՀ քաղաքացի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից