ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանները բացահայտել են երեխաների ապօրինի որդեգրման դեպքեր (տեսանյութ) 11/19/2019 18:52 | Քրեական խրոնիկոն
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օտարերկրյա որդեգրումների բնագավառում կատարված իրավախախտումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Նույն վարչության ծառայողները, վերլուծելով և համադրելով տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները, ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց շնորհիվ բացահայտվեցին տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ ու օրենքի կոպիտ խախտումներ։
Ներկայացնենք որոշ դեպքեր՝ գործերի շահերից ելնելով չնշելով դրանց ամբողջական հանգամանքները։
Մասնավորապես, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեռևս 2009 թվականին որոշ պաշտոնատար անձինք ՀՀ-ում գործող մանկատներից մեկում գտնվող երեխայի որդեգրումը կազմակերպելու նպատակով օգտագործել են տվյալ երեխայի ծնողի անունից գրված, նոտարական կարգով հաստատված գրավոր հայտարարություն՝ երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալ ծնողը բացատրությամբ հայտնել է, որ ինքը երբևէ նման գրավոր հայտարարություն չի արել և երեխայից հրաժարվելու որևէ փաստաթուղթ չի ստորագրել։ Պարզվել է, որ այդ փաստաթղթի օգտագործմամբ կազմակերպվել է տվյալ երեխայի որդեգրումը և տեղափոխումը արտերկիր։
Մեկ այլ դրվագով, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ Հայաստանի մանկատներից մեկի տնօրինությունը օգտագործել է մանկատանը գտնվող երեխայի ծնողի անունից դիմում՝ ուղղված մանկատան տնօրենին՝ իր երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Նշված դիմումը ստորագրել են նաև մանկատան որոշ աշխատակիցներ՝ որպես հաստատում այն հանգամանքի, որ դիմումը գրվել է իրենց ներկայությամբ։ Այնուհետև դիմումը կնքվել է մանկատան տնօրենի կնիքով, և այդ փաստաթուղթը օգտագործվել է տվյալ երեխային որդեգրելու և արտերկիր տեղափոխելու նպատակով։
Նյութերի նախապատրաստման ընթացքում երեխայի ծնողը հայտնել է, որ ինքը երբևէ նման դիմում չի գրել և չի ստորագրել։ Ավելին՝ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ այն օրը, որ գրվել է այդ դիմումը և թվագրվել, այդ օրը տվյալ ծնողը չի գտնվել ՀՀ տարածքում։
Ընդ որում, չունենալով որդեգրման գործընթացը կազմակերպելու կամ ուղղորդելու որևէ լիազորություն՝ օրենքի կոպիտ խախտմամբ, նախապես պայմանավորվելով ՀՀ-ում երեխա որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների հետ, մանկատների որոշ տնօրեններ և այլ պաշտոնատար անձինք կազմակերպել են նրանց հանդիպումը մանկատանը գտնվող երեխաների հետ, այնուհետև համաձայնություն գալով կոնկրետ երեխայի որդեգրման հարցում՝ հորդորել են երեխայի ծնողին գրել որդեգրման համաձայնություն տալու դիմում։
Հարկ է նշել, որ ըստ ՀՀ օրենսդրության, որդեգրել ցանկացող որևէ անձ իրավունք չունի որդեգրման նպատակով տեսակցել որևէ երեխայի, մինչև ծնողի կողմից իր երեխայից հրաժարվելը և այդ երեխային որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառելը։ Ավելին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, որդեգրել ցանկացող անձանցից առաջնահերթությունը տրվում է ՀՀ քաղաքացիներին, իսկ օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում որդեգրման ենթակա երեխայի մասին կարող են տեղեկություն ստանալ տվյալ երեխային Հայաստանում որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառելուց առնվազն երեք ամիս հետո, այն դեպքում, եթե Հայաստանի որևէ քաղաքացի տվյալ երեխային որդեգրելու ցանկություն չհայտնի։
Ձեռնարկված միջոցառումների ընթացքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Հայաստանի մանկատների տարբեր ժամանակահատվածներում պաշտոնավարած տնօրեններ չունենալով որդեգրման բնագավառում ուղղորդելու կամ որդեգրումը կազմակերպելու որևէ գործառույթ, կատարել են օրենքի բազմաթիվ խախտումներ, որոնց միջոցով հնարավոր է դարձել իրենց մանկատանը գտնվող երեխայի որդեգրումը։
Մասնավորապես, տեղեկություն է ստացվել, որ մանկատան տնօրենը տևական ժամանակ հորդորել է մանկատանը գտնվող սաներից մեկի ծնողին՝ հրաժարվել իր երեխայից, դիմում գրել հրաժարվելու մասին և որդեգրման համաձայնություն տալ։ Ծնողից չստանալով համաձայնություն՝ տնօրենը սպառնացել է, որ հակառակ դեպքում ինքը կզրկի նրան ծնողական իրավունքից և կկազմակերպի երեխայի որդեգրումը առանց ծնողի համաձայնության, միաժամանակ հայտնելով, որ այդ դեպքում ծնողը երբեք որևէ տեղեկություն չի կարող ստանալ երեխայի մասին։ Իսկ եթե իր կամքով գրի երեխայից հրաժարվելու մասին դիմում, ապա ինքը կհոգա, որ ծնողը պարբերաբար կարողանա տեղեկություն ստանալ երեխայի մասին։
Արդյունքում ձեռք է բերվել երեխայի որդեգրման համաձայնության մասին ծնողի գրավոր դիմումը, ինչից հետո կազմակերպվել է երեխայի որդեգրումը և տեղափոխումը արտերկիր։
Ի դեպ, այս փուլում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով ակտիվ համագործակցություն են իրականացրել նաև օտարերկրյա մի շարք պետությունների իրավապահների հետ։
Մեկ այլ դեպքում կրկին մանկատան տնօրեններից մեկը տևական ժամանակ համոզելով մանկատանը գտնվող երեխայի ծնողներից մեկին հրաժարվել իր երեխայից և տալ որդեգրման համաձայնություն, վերջապես ստացել է այդ համաձայնությունը, այն պայմանով, որ երեխան որդեգրվի միայն Հայաստանում։
Սակայն հայտնելով, որ երեխան պետք է որդեգրվի արտասահմանում, ինքը արդեն կազմակերպել է երեխայի և օտարերկրյա քաղաքացիների հանդիպումը և գիտի, թե որտեղ պետք է որդեգրվեն երեխաները և հորդորել է հրաժարվել երեխային Հայաստանում որդեգրելու մտքից։
Մեկ այլ դեպքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ մանկատան տնօրենը օգտվելով այն հանգամանքից, որ ծնողը սոցիալական ծանր պայմաններից ելնելով ցանկանում է ժամանակավորապես երեխային տեղավորել մանկատանը, ապակողմնորոշել է նրան՝ տրամադրելով սխալ տեղեկատվություն, որ նույնիսկ այդ դեպքում ծնողը պետք է տա գրավոր համաձայնություն՝ երեխայից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Հակառակ դեպքում իրենք չեն կարող նույնիսկ ժամանակավոր ընդունել երեխային։ Այդ կերպ ստանալով ծնողի համաձայնությունը՝ կարճ ժամանակ անց կազմակերպել է երեխայի որդեգրումը և տեղափոխումը արտերկիր։
Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է քննություն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան