ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ըստ Վարդան Ղուկասյանի՝ «գողերից» խելոք աշխարհի երեսին չկա և հարգում է «ճշտով ապրող» մարդկանց. Արձագանքում է Ռուբինյանը 11/19/2019 16:30 | ԼՐԱՀՈՍ
«ԲՀԿ-ի դիրքորոշումն այն է, որ պետք է պատասխանատվություն լինի բացառապես արարքի համար, հատկապես հանրության համար վտանգավոր արարքի համար։ Նախագծում իրավական որոշակիության հետ կապված բաց հարցեր կան։ Ի՞նչ է նշանակում բարձրագույն աստիճանակարգություն, կամ այդ աստիճանակարգությունն ով է տալիս, ով է հանցակազմի սուբյեկտը»,-այս մասին այսօր ԱԺ-ում «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» եւ «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ» կատարելու մասին օրինագծերի քննարկման ժամանակ ասաց ԱԺ«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ ինչպես ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուսատմ Բադասյանը, նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար։
Պետրոսյանը նշեց, որ հանցավորության դեմ պայքարը պետք է լինի միշտ, հետևողական, ամենօրյա, բայց արդարացի և հիմնավորված։
«Ասում եք քրեական ենթամշակույթ, եթե մի բան ունի «ենթա», ուրեմն պետք է լինի նաև հիմնական։ Այդ ի՞նչ մշակույթ է, որ ունի իր «ենթան», եթե կա մի մշակույթ՝ նշեիք դա «գողական աշխարհի» մշակույթն է, թե՞ որ աշխարհի։ Իսկ եթե դա ընդհանուր մշակույթի մի մասն է, ուրեմն ուզում ենք առանց հանցավոր արարքի դատել մեր երկրում չգրանցված մշակութային գործիչներին»,-ասաց Պետրոսյանը։
Անդրադառնալով ԲՀԿ պատգամավորի այս խոսքերին, «Իմ քայլը» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում ասաց, որ Գևորգ Պետրոսյանը, ըստ էության, ցույց տվեց քննարկման իրական մեխը։
«Իրականում այնքան էլ անկեղծ չեն մեր գործընկերները, երբ խոսում են իրավական որոշակիության բացակայության մասին, որովհետև փաստացի, եթե դատենք պարոն Պետրոսյանի ելույթից, խնդիրը որոշակիությունը չէ։ Եթե լիներ որոշակիություն միևնույն է ԲՀԿ-ն դեմ էր լինելու, որովհետև ԲՀԿ խմբակցությունը կողմ է պատասխանատվությանն արարքի համար։ Սրա մասին նաև այլ բառերով խոսել էր ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Վարդան Ղուկասյանը, որը, մասնավորապես, ասել էր, որ ըստ իրեն և ենթադրում եմ նաև ԲՀԿ խմբակցության, «գողերից» խելոք աշխարհի երեսին չկա, և ինքը հարգում է «ճշտով ապրող» մարդկանց։ Այսինքն` փաստացի կան մարդիկ, որոնք անվանվում են օրենքով գողերը, այսպես կոչված քրեական հեղինակությունները, զոն նայողները և այլն։
Ըստ Վարդան Ղուկասյանի, նորմալ է, որ բոլորն իմանան ինչ է դա նշանակում, որ այդ անձինք ղեկավարում են քրեական խմբավորում, բայց քանի որ իրենք կոնկրետ մի արարքով չեն բռնվել, դա նորմալ է, իրենք դառնում են «քյասիբներին տիրություն անող» մարդիկ»,-ասաց Ռուբինյանը։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Մանրամասները՝ տեսանյութում։Հ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից