ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես պաշտոն հարգող մարդ եմ. ՀՀ թագավոր, վարչապետ, կաթողիկոս հարգում եմ. Վարդան Ղուկասյան 11/19/2019 13:26 | ԼՐԱՀՈՍ
Ձեր նպատակն ի՞նչ է, որ մեզ վարկաբեկե՞ք, խայտառակե՞ք։ Զարմանում եմ էսքան հավաքվել եք, ոնց որ հայ-թուրքական հարցը լինի։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսկերպ արձագանքեց լրագրողների հարցերին այն մասին, արդյոք «Իմ քայլը» պատգամավորին սպառնալուց հետո իրավապահ մարմիններն իրեն հրավիրե՞լ են, թե ոչ։
«Ձեր տերերին մի բան եմ ասում, ասեք, որ ինձանից հեռու մնան ես շատ շնորհքով մարդ եմ, հայրենասեր, երկիր սիրող։ Ալիևին էսքան հարց չեք տալիս, ոնց ինձ։ Ուրիշ պատգամավոր էս քաղաքապետարան, կներեք, Ազգային ժողովում չկա՞»։
Լրագրողի դիտարկմանը, թե ո՞վ է իր տերը՝ ՀՀԿ-ն, թե՞ ԲՀԿ-ն, պատգամավորը նկատեց. «Ես միակ մարդկանցից մեկն եմ, որ տերեր չեմ փնտրել մինչև էսօր։ Մի բան էլ ես եմ ուրիշներին տեր լինում»։
Անդրադառնալով «Օազիս» սրճարանում կրակոցներին, «Դուետ» սրճարանում տեղի ունեցած սպանությանը նա ասաց. ««Օազիս» սրճարանում, որ նմանատիպ բան եք ասում, դուք ձեր լրատվական կառույցները նմանատիպ զրպարտանք ներկայացնելով դուք տարածեցիք, խայծը գցում եք հետո պարզում եք, չեք պարզում և ոչ մի նմանատիպ իմ կողմից ոչ մի բանի մեջ ներկա չեմ եղել, ոչ մի քրեական գործ ինձ հետ կապված չի առաջացել։ Երբ «Դուետ» սրճարանի վերաբերյալ եք ասում, «Դուետ» սրճարանի հորեղբոր տղան իմ փեսան է, դրանից հետո ինչպես կարող է նմանատիպ բան լինի։ Ամբողջ ընտանիքն իմ հարազատությունն է։ Ինչքա՞ն կարելի է սուտ բաներ ասել։ Որ ձեզ դատի չեմ տալիս, դուք էսպես ամեն ինչ պետք է մեզ քցե՞ք»,-նշեց պատգամավորը։
Դիտարկմանը, որ ԱԺ ամբիոնից վարչապետն է խոսել պատգամավորին սպառնալու դեպքի վերաբերյալ, Վարդան Ղուկասյանն ասաց. «Ես պաշտոն հարգող մարդ եմ, ՀՀ թագավոր, վարչապետ և կաթողիկոս հարգում եմ և կոռեկտության մեջ եմ ինձ պահում։ Ասել է , միգուցե հետագայում զգա, որ սխալվել է, ոչինչ։ Ես իրեն լավն եմ ցանկանում, ամենաբարիքները։ ՀՀ նախագահին ևս ուժ, կարողություն, հզորություն և կաթողիկոսին, որ կարողանան մեր երկիրը հասցնել կառամատույց»։
Վարդան Ղուկասյանը նկատեց, որ իրավապահներն իրենց շատ են ստուգել և խիստ են եղել նրանց նկատմամբ և որ ինքն արտոնյալ պայմաններում չի եղել մինչ այսօր։
«Մինչև քաղաքապետ դառնալը՝ ես եկեղեցիներ եմ կառուցել, ողորմած եմ եղել, մարդկանց տեր եմ եղել, հասնող եմ եղել։ Ես անում եմ, որ հոգիս հանգիստ լինի, որ երբ հոգիս ավանդեցի պետք է հարցնեն, որ էսքան բանը կառուցեցիր բա Աստծո տունը փլված էր, ինչու չկառուցեցիր։ Ես մի եկեղեցի չեմ կառուցել։ Գնացեք մտեք ՀՀ բոլոր եկեղեցիները, կտեսնեք իմ մոմակալներն ամեն մեկը 500-ից 1000 դոլար են»,-նշեց պատգամավորը։
Լրագրողի դիտարկմանը, որ ավելի շատ մեղքերի թողության համար են նման քայլերի դիմում, պատգամավորն արձագանքեց. «Ուզում ես ասած լինես, որ շատ մեղք եմ գործե՞լ։ Այո, շատ մեղք եմ գործել։ Երբ որ Գրիգոր Նարեկացին ասում էր, եթե իմ մեղքերը դնես կշեռքի մի նժարին, իսկ Արարատ լեռը մյուս նժարին, իմ մեղքերը կգերազանցեն Արարատ լեռին։ Եթե նրանք մեղավոր են, բա ես ո՞վ եմ, որ ասեմ մեղավոր չեմ»։
Հարցին՝ հնարավոր է առաջադրվի Գյումրու քաղաքապետի պաշտոնում, Վարդան Ղուկասյանն ասաց. «Այ էս ասեք, որ հարձակվում եք իմ վրա։ Վախենում եք, որ ես դնեմ Գյումրու քաղաքապետի իմ թեկնածությունն ու անցնեմ, որովհետև սոցհարցում եք անում էս հարյուր տարի է, գիտեք, որ իմ ռեյտինգը չի պակասում, ինչքան դնում եմ, անցնում եմ, դրա համար էլ էսպես հարձակվում եք։ Չեմ դնելու, բայց ժողովուրդն իհարկե ամեն րոպե ասում է ՝ինչու եք մեզ անտեր թողել»,-նշեց նա։
Հարցին՝ հնարավոր է մասնակցի «Վերնատուն» ակումբի հաջորդ համաժողովին, Վարդան Ղուկասյանը նկատեց. «Թիֆլիսի՞ Վերնատան։ Չգիտեմ, տեղյակ չեմ, չեմ կարող ասել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից