ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այնպիսի դատախազ են ուզում, որ իրենց բոլոր միջնորդությունների հետ համաձայն կլինի․դատախազ Բաղդասարյան 11/19/2019 15:39 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Ներկայացված բացարկի միջնորդությունները որևէ կապ չունեն բացարկի ինստիտուտի հետ։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասել է մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ առարկելով պաշտպանական կողմի՝ դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությանը։ Ըստ Բաղդասարյանի՝ պաշտպանական կողմը ցանկանում է դատախազ Պետրոսյանին բացարկ հայտարարել, քանի որ վերջինս չունի նույն կարծիքն, ինչ-որ իրենք։
«Այնպիսի դատախազ են ուզում, որ իրենց բոլոր միջնորդությունների հետ համաձայն լինի»,- ասաց Բաղդասարյանը։
Նա ընդգծեց, որ Պետրոս Պետրոսյանն անկողմնակալ է և պատշաճ պաշտպանում է մեղադրանքը։
Թեև դատախազ Պետրոս Պետրոսյանը չցանկացավ մեկնաբանել իրեն վերաբերող միջնորդությանը, սակայն անդրադարձավ պաշտպանների ներկայացրած հիմքերին։
Նա նշեց, որ Հովհաննես Խուդոյանի ներկայացրած հիմքը՝ գույքի վրա արգելանք դնելու որոշումը վիճարկվել է մինչդատական փուլում և այդ գույքն առ այսօր արգելանքի տակ է, ինչն իրավաչափ է։
Ինչ վերաբերում է՝ քրեական հետապնդում դադարեցնելու և այլ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի որոշմանը, Պետրոսյանը նշեց, որ հսկողությունը դատախազի կողմից եղել է պատշաճ. «Ես՝ որպես դատախազ, հսկողություն եմ իրականացնում»։
Խոսելով քննիչի կողմից թաքցված նյութերի մասին հիմնավորման մասին՝ վերջինս նշեց, որ դա փոքրիկ հնարքներ է ապատեղեկատվություն տարածելու համար և, եթե քննիչը թաքցրել է այդ նյութերը, ապա ինչպե՞ս կարող է պաշտպանական կողմը այն քննարկման առարկա դարձնել։
Դատախազը նշեց, որ իրականությունը խեղաթյուրելու վառ փաստ է նաև Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի հայտարարությունը, որ Յուրի Խաչատուրովին չեն ներկայացվել նյութերի և մեղադրական եզրակացության թարգմանված տարբերակները և, որ բոլոր նյութերը թարգմանված ներկայացվել են մեղադրյալին։
Նրա խոսքով՝ մեղադրական եզրակացությունը հաստատելուց հետո այն ուղարկվել է մեղադրյալին և ասվել, որ մեղադրական եզրակացությունը նաև թարգմանված կտրամադրի ։
Պետրոսյանը վստահեցնում է՝ շուրջ 2000 էջանոց եզրակացություն թարգմանելու համար ժամանակ է պետք, և ինքը՝ որպես հսկողություն իրականացնող դատախազ, պարտավոր չէ նույն օրը տրամադրել թարգմանված եզրակացությունը և, որ Եվրոպական դատարանը չի դիտարկել թարգմանված նյութերի բացակայությունը որպես խախտում։ Ավելի վաղ հայտնել ենք, որ դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քննարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի և մյուս պաշտպանների ներկայացրած՝ դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը։
Հիշեցնենք, որ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից