ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գողերը» փորձ են անում իրենց կամքը թելադրել քաղաքական իրադարձությունների ու զարգացումների ուղղությամբ. Անդրանիկ Քոչարյան 11/19/2019 15:56 | ԼՐԱՀՈՍ
«Ի՞նչ է նշանակում գող՝ ավազակ, ուրիշի ունեցածը թաքուն հափշտակող և խարդախության յուրացնող։ Նման նշանակություն ունեցող բառով բնութագրվող որևէ անձ չի կարող համարվել հեղինակություն»,-այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» եւ «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ» կատարելու մասին օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Ինչպես ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար։
«Տարիներ շարունակ այսօրինակ բնորոշումը ստացել է «քրեական հեղինակություն», «հարց լուծող», «ճշտող տղերք» հասկացությունները։ Պետության օրենքների սահմաններից դուրս ոչ ոք ու ոչինչ հարց լուծել չի կարող, այս երևույթը սերում է դեռևս խորհրդային տարիներից, երբ ազգերի հայր Ստալինի օրոք նմանատիպ բանդաների ձևավորումը որոշակի մարդկային խմբերը կառավարելի դարձրեց, իսկ հայաստանյան իրականության մեջ դրանց կշիռը հատկապես բարձրացավ նախկինում ընտրական գործընթացներում նրանց կողմից անվերապահորեն մատուցված ծառայությունների արդյունքում»,-ասաց Քոչարյանն ու նշեց, որ այդ բանդաները ժամանակին իրենց կանոններով լուծել են միայն իրենց շրջապատին վերաբերող հարցերն ու խնդիրները, սակայն այժմ ոչ միայն հասարակության շրջանում ազդեցություն ունեն, այլև փորձ են անում իրենց կամքը թելադրել քաղաքական իրադարձությունների ու զարգացումների ուղղությամբ։
Անդրանիկ Քոչարյանի խոսքով, աստիճանաբար քաոսի վերածված քրեական ենթամշակույթն անկանոն կերպով տարիների ընթացքում թափանցել է նաև քաղաքական կառավարման դաշտ. «Եթե ոչ ուղղակիորեն, ապա գոնե քրեական աստիճանակարգության բարձր կարգավիճակ ունեցող անձանց կողմի հաստատված նշանակումների տեսքով։ Վերջիններս էլ իրենց հերթին ներկայացել են որպես օրենքով գողերի շահերի պաշտպաններ քաղաքական հարթակներում»։
Պատգամավորը նշել է, որ պետք է ձերբազատվել քրեական հեղինակությունների պետական համակարգի սպասարկումներից և հարված հասցնել նրանց, ովքեր հանդիսանում են տվյալ ավանդույթների ու համակարգի օժանդակողները։
«Նախագծով շոշափելի փոփոխություններ են ակնկալվում քրեակատարողական հիմնարկներում, որոնց կառավարումը բավականին երկար ժամանակ անմիջականորեն իրականացվել է քրեական հեղինակությունների կողմից, որտեղ նրանք ունեցել են անսահմանափակ արտոնություններ»,-շեշտեց Քոչարյանը։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ