ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչու է աշունն այսքան թախծոտ Հայաստանում. Նիկոլ Փաշինյան 11/19/2019 10:15 | Մեկնաբանություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մի հատված է հրապարակել իր «Երկրի հակառակ կողմը» վեպից․
«Հայաստանի բույրերը
Ինչո՞ւ է աշունն այսքան թախծոտ Հայաստանում։ Ասում են՝ աշունը ամենուր է թախծոտ։ Բայց ոչ մի տեղ չեմ հանդիպել այսպիսի աշնան, այսպիսի թախիծի, որ թանձրացած լինի մթնոլորտի մեջ, ոչ մի տեղ չեմ զգացել, որ թախիծը բույր ունենա։ Իսկ Հայաստանում թախիծը բույր ունի, եւ այդ բույրը մեզ հասնում է ամենուր, ամենուր։ Մլլացող խաշամից է թախիծը բուրում։ Մի ժամանակ ինձ թվում էր, թե միայն գյուղերի վրա է կախված թախիծի այդ բույրը, ուր մարդիկ կրակի են տալիս իրենց ծառերը մերկացրած խաշամը։ Խաշամը դժվար է այրվում, եւ որպես կանոն՝ կարճ բռնկումից հետո սկսում է մլլալ, եւ թախիծի բույրով ներկում մթնոլորտը։
Ամեն անգամ, երբ ծառերի տակ խաշամ է հայտնվում, Հայաստանը, ողջ Հայաստանը պատվում է մլլացող խաշամի բույրով, թախիծի բույրով։ Հիմա աշուն է, եւ եթե դուք Հայաստանում եք` երեկոյան աղջամուղջին դուրս եկեք պատշգամբ կամ բակ, եւ ձեր մարմինը կլցվի թախիծի բույրով, մլլացող խաշամի բույրով։ Բայց չէ, դա մլլացող խաշամի բույրը չէ, դա թախիծի բույրն է, որ արթնանում է ամեն անգամ, երբ ծառերի տակ խաշամ է հայտնվում։ Թե չէ՝ ո՞վ է խաշամ այրում Երեւանի կենտրոնում։ Կամ գուցե խաշամն ինքը մլլո՞ւմ է աշնանային թախիծից։
Մլլացող խաշամը թախիծի բույր ունի։ Սա աշնան բույրն է, Հայաստանի աշնան բույրը։
Հայաստանն ինքը բույր ունի, ավելի ճիշտ՝ բույրեր։ Երեք մեծ բույրերի համադրում է Հայաստանը, եւ փակ աչքերով ու ականջներով աշխարհը շրջելիս՝ կարող ես ասել` հասա՞ր Հայաստան, թե դեռ ոչ։ Հայաստանը ճանաչելի կդառնա իր բույրով։
Այդ երեքից մեկը մլլացող խաշամի բույրն է` թախծոտ ու հաշիշի նման թմրեցնող։ Սա Հայաստանում ապրող մարդկանց, մեր հոգիների բույրն է։ Սա չի նշանակում, թե Հայաստանում մարդիկ մելամաղձոտ են։ Ուղղակի այստեղ հոգիները, մարդկանց հոգիները հազարամյակներով մլլում են խաշամի նման՝ երկինքը պատելով թախիծի բույրով։ Եւ ծխի հետ տարածվող այդ բույրը ջերմության ու եռանդի է վերածվում՝ միայն երբ բռնկվում է խաշամը։ Դուք տեսե՞լ եք, թե ինչ է տեղի ունենում, երբ բռնկվում է խաշամը։ Հնարավոր չէ մարել այդ կրակը։ Խաշամը երկար, շատ երկար կարող է մլլալ, անասելի երկար։ Բայց երբեմն վերջնականորեն բռնկվելու համար նրան քամի է հարկավոր, մի փոքրիկ քամի։ Իսկ մինչ այդ խաշամը մլլում է` թախծոտ ու հաշիշի նման թմրեցնող, եւ թախիծի տարածվող այդ բույրը վկայությունն է այն բանի, որ կրակ կա նրա մեջ, կենդանի է նրա խորքում կրակը։ Եւ այդ կրակի բորբոքումն է, որ մթնոլորտը մաքրում է թախիծի բույրից…
Դա, ուրեմն, Հայաստանի առաջին բույրն է` մլլացող խաշամի բույրը։
Հաջորդը խորովածի բույրն է, որ դարձյալ երեկոյան աղջամուղջին կարելի է զգալ Հայաստանի ցանկացած անկյունում` բնակելի թե անմարդաբնակ։ Այս բույրով առնականությունը հայտարարում է իր գոյության մասին, գծում է իր սահմանները։
Այսպես բուրում ենք մենք, այսպես բուրում են մեր հայրերն ու որդիները, այսպես բուրում է մեր առնականությունը, մեր խիզախությունը, մեր ուղղամտությունն ու քաջությունը։ Այսպես բուրում են Հայաստանի տղամարդիկ…
Հաջորդը, ամենանուրբն ու սիրելին` լավաշի բույրն է, թարմ լավաշի, թոնրատնից դուրս չբերված ու թոնրի մեջ հասունացող լավաշի բույրը։ Սա Հայաստանի կանանց բույրն է. արբունքի ու կանացիության, մայրության ու կանացի սիրո բոլոր դրսեւորումների բույրը։ Այսպես բուրում են մեր մայրերը` մեր հայրերի սիրած կանայք, այսպես բուրում են մեր սիրելի կանայք։ Այսպես բուրում են նաեւ մեր դուստրերը, որ մեր կանանց ու մայրերի պես զավակներ են ծնելու խաշամի պես թախծոտ ու բռնկուն մեր երկրի համար։
Հայաստանում, գիտե՞ք, սերն էլ բույր ունի. սերը բուրում է թարմ լավաշի մեջ փաթաթած տաք խորովածի պես…
«Երկրի հակառակ կողմը» վեպից»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ