Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Ես պաշտոն հարգող մարդ եմ. ՀՀ թագավոր, վարչապետ, կաթողիկոս հարգում եմ. Վարդան Ղուկասյան 11/19/2019   13:26  |  ԼՐԱՀՈՍ

 

Ձեր նպատակն ի՞նչ է, որ մեզ վարկաբեկե՞ք, խայտառակե՞ք։ Զարմանում եմ էսքան հավաքվել եք, ոնց որ հայ-թուրքական հարցը լինի։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսկերպ արձագանքեց լրագրողների հարցերին այն մասին, արդյոք «Իմ քայլը» պատգամավորին սպառնալուց հետո իրավապահ մարմիններն իրեն հրավիրե՞լ են, թե ոչ։

«Ձեր տերերին մի բան եմ ասում, ասեք, որ ինձանից հեռու մնան ես շատ շնորհքով մարդ եմ, հայրենասեր, երկիր սիրող։ Ալիևին էսքան հարց չեք տալիս, ոնց ինձ։ Ուրիշ պատգամավոր էս քաղաքապետարան, կներեք, Ազգային ժողովում չկա՞»։
Լրագրողի դիտարկմանը, թե ո՞վ է իր տերը՝ ՀՀԿ-ն, թե՞ ԲՀԿ-ն, պատգամավորը նկատեց. «Ես միակ մարդկանցից մեկն եմ, որ տերեր չեմ փնտրել մինչև էսօր։ Մի բան էլ ես եմ ուրիշներին տեր լինում»։

Անդրադառնալով «Օազիս» սրճարանում կրակոցներին, «Դուետ» սրճարանում տեղի ունեցած սպանությանը նա ասաց. ««Օազիս» սրճարանում, որ նմանատիպ բան եք ասում, դուք ձեր լրատվական կառույցները նմանատիպ զրպարտանք ներկայացնելով դուք տարածեցիք, խայծը գցում եք հետո պարզում եք, չեք պարզում և ոչ մի նմանատիպ իմ կողմից ոչ մի բանի մեջ ներկա չեմ եղել, ոչ մի քրեական գործ ինձ հետ կապված չի առաջացել։ Երբ «Դուետ» սրճարանի վերաբերյալ եք ասում, «Դուետ» սրճարանի հորեղբոր տղան իմ փեսան է, դրանից հետո ինչպես կարող է նմանատիպ բան լինի։ Ամբողջ ընտանիքն իմ հարազատությունն է։ Ինչքա՞ն կարելի է սուտ բաներ ասել։ Որ ձեզ դատի չեմ տալիս, դուք էսպես ամեն ինչ պետք է մեզ քցե՞ք»,-նշեց պատգամավորը։

Դիտարկմանը, որ ԱԺ ամբիոնից վարչապետն է խոսել պատգամավորին սպառնալու դեպքի վերաբերյալ, Վարդան Ղուկասյանն ասաց. «Ես պաշտոն հարգող մարդ եմ, ՀՀ թագավոր, վարչապետ և կաթողիկոս հարգում եմ և կոռեկտության մեջ եմ ինձ պահում։ Ասել է , միգուցե հետագայում զգա, որ սխալվել է, ոչինչ։ Ես իրեն լավն եմ ցանկանում, ամենաբարիքները։ ՀՀ նախագահին ևս ուժ, կարողություն, հզորություն և կաթողիկոսին, որ կարողանան մեր երկիրը հասցնել կառամատույց»։

Վարդան Ղուկասյանը նկատեց, որ իրավապահներն իրենց շատ են ստուգել և խիստ են եղել նրանց նկատմամբ և որ ինքն արտոնյալ պայմաններում չի եղել մինչ այսօր։

«Մինչև քաղաքապետ դառնալը՝ ես եկեղեցիներ եմ կառուցել, ողորմած եմ եղել, մարդկանց տեր եմ եղել, հասնող եմ եղել։ Ես անում եմ, որ հոգիս հանգիստ լինի, որ երբ հոգիս ավանդեցի պետք է հարցնեն, որ էսքան բանը կառուցեցիր բա Աստծո տունը փլված էր, ինչու չկառուցեցիր։ Ես մի եկեղեցի չեմ կառուցել։ Գնացեք մտեք ՀՀ բոլոր եկեղեցիները, կտեսնեք իմ մոմակալներն ամեն մեկը 500-ից 1000 դոլար են»,-նշեց պատգամավորը։

Լրագրողի դիտարկմանը, որ ավելի շատ մեղքերի թողության համար են նման քայլերի դիմում, պատգամավորն արձագանքեց. «Ուզում ես ասած լինես, որ շատ մեղք եմ գործե՞լ։ Այո, շատ մեղք եմ գործել։ Երբ որ Գրիգոր Նարեկացին ասում էր, եթե իմ մեղքերը դնես կշեռքի մի նժարին, իսկ Արարատ լեռը մյուս նժարին, իմ մեղքերը կգերազանցեն Արարատ լեռին։ Եթե նրանք մեղավոր են, բա ես ո՞վ եմ, որ ասեմ մեղավոր չեմ»։

Հարցին՝ հնարավոր է առաջադրվի Գյումրու քաղաքապետի պաշտոնում, Վարդան Ղուկասյանն ասաց. «Այ էս ասեք, որ հարձակվում եք իմ վրա։ Վախենում եք, որ ես դնեմ Գյումրու քաղաքապետի իմ թեկնածությունն ու անցնեմ, որովհետև սոցհարցում եք անում էս հարյուր տարի է, գիտեք, որ իմ ռեյտինգը չի պակասում, ինչքան դնում եմ, անցնում եմ, դրա համար էլ էսպես հարձակվում եք։ Չեմ դնելու, բայց ժողովուրդն իհարկե ամեն րոպե ասում է ՝ինչու եք մեզ անտեր թողել»,-նշեց նա։

Հարցին՝ հնարավոր է մասնակցի «Վերնատուն» ակումբի հաջորդ համաժողովին, Վարդան Ղուկասյանը նկատեց. «Թիֆլիսի՞ Վերնատան։ Չգիտեմ, տեղյակ չեմ, չեմ կարող ասել»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:32 02/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀարգում և գնահատում եմ Ռ. Քոչարյանին. ԲՀԿ պատգամավոր
09:41 02/05/2019  |  Մամուլ«Նրանց ուղարկեք Հոլանդիա». Վարդան Ղուկասյանը՝ միջազգային մամուլի էջերում. «Ժողովուրդ»
09:59 13/02/2019  |  ՄամուլՎարդան Ղուկասյանը փոշմանել է. «Ժողովուրդ»
14:28 11/09/2018  |  ԼՐԱՀՈՍ«Աղետի գոտին վերականգնել է Ռոբերտ Քոչարյանը, էդ փաստ է». Վարդան Ղուկասյան
10:00 03/08/2018  |  ՄամուլՎրաստանում ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի փեսան. «Ժողովուրդ»
09:37 10/03/2018  |  ՄամուլՎարդան Ղուկասյանի գործերը լավ չեն․ «Ժամանակ»
09:42 15/12/2017  |  ՄամուլՎարդան Ղուկասյանը թերևս հասկացել է, որ կուսակցական նշանն իր դեպքում կորցրել է զորությունը, այժմ ապավինել է խաչին. «Հրապարակ»
09:49 27/01/2017  |  ՄամուլԾառուկյանը կընդունի՞ եկեղեցու համար հանգանակված գումարները «թռցնող» ՀՀԿ-ական նախկին քաղաքապետին. «Ժողովուրդ»
09:35 05/03/2016  |  ՄամուլՎարդան Ղուկասյանին պատկանող գազալցակայանները գազահաշվիչներն տարել են ստուգաչափման. «Ժողովուրդ»
18:29 18/02/2016  |  ԼՐԱՀՈՍ«Ղուկասյանների ընտանիքն ինձ համար հարազատ օջախ է, օջախ, որտեղ ես աղ ու հաց եմ կիսում». բռնցքամարտիկը հերքում է, որ Ղուկասյաններն իրեն ծեծել են

Արխիվ

[]