ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տարբեր մակարդակներում եղել է կոռուպցիայի նկատմամբ խիստ հանդուրժողականություն. ԼՀԿ թեկնածու 11/18/2019 15:23 | ԼՐԱՀՈՍ
«Ես ինձ համարում եմ այն սերնդի ներկայացուցիչը, որը ձևավորվել է մեր պետության անցումային շրջանում, և այդ անցումային շրջանի համար, որի հիմնական բնութագրիչն այն էր, որ մարդիկ միմյանց հորդորում էին սպասել երկար այն օրվան, երբ հնարավոր կլինի բարձրագույն կրթություն ստանալ, ոչ թե սեփական գիտելիքների, այլ այն կարողությունների դիմաց, որին տիրապետում է հայրդ, հորեղբայրդ կամ քեռիդ։ Այդ նույն անցումային շրջանում հասարակության յուրաքանչյուր 3-րդ անդամ կարող էր հեշտությամբ համոզել, որ դատարանում արդարադատությունը միևնույն է իրականացվելու է այն կողմի օգտին, ով ազդեցության ավելի մեծ լծակներ ունի»,-այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանը։
Նա նշեց, որ այդ նույն անցումային շրջանում հասարակությունն ինքն իրեն չէր ընկալում որպես իր իրավունքների և արժանապատվության պաշտպանությամբ ապրող քաղաքացի, այլ գիտակցում էր, որ իր պաշտպանությունը կապված է լինելու այն կապերից, հովանավորչությունից և քավորների քանակից, որ ունի։
«Եվ այս սխեմատիկ փուլում էր, որ հիմք դրեց այն պետական ինստիտուտներին և բրգաձև կառավարման համակարգին, որի հիմնական նպատակը կոնկրետ խմբակային շահերի պաշտպանությունն էր։ Ինքս որպես ՀՀ քաղաքացի, այդ անցումային շրջանում որոշակի ժամանակ սպասեցի, բայց նաև գիտակցաբար հասկացա, որ այդ սպասումը փոփոխության որևէ դրական արդյունքի չի հանգեցնելու, և փոփոխությունը պայմանավորված է լինելու միայն սեփական կամքի, կարողության և ամենօրյա աշխատանքի ներդրմամբ։ Կարծում եմ՝ շատ բնութագրիչ եղավ, որ այդ գիտակցությունը միավորեց ոչ միայն ինձ, այլև ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր 2018թ-ի ապրիլին փողոց դուրս եկան և կարողացան վերականանգել այն արդարությունը, որին արժանի էր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի»,-ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով, Թավշյա հեղափոխությունը ՀՀ քաղաքացուն հեշտությամբ չտրվեց. « Կդժվարանամ մանրամասներ ներկայացնել այն մասին, թե ինչ էր կատարվում ապրիլյան հեղափոխության օրերին փողոցներում, բայց երկար կարող եմ խոսել, թե ինչ էր տեղի ունենում ոստիկանության բաժիններում, որտեղ անցկացրի իմ հիմնական ժամանակը՝ գտնվելով այն բոլոր քաղաքացիների կողքին, ովքեր բերման էին ենթարկվում հավաքների մասնակցության և իրենց իշխանությունը վերանվաճելու համար»։
Խոսելով կոռուպցիայի մասին, Հարությունյանն ասաց, որ դրա տարածման գործում հիմնական պատճառը եղել է այն, որ տարբեր մակարդակներում եղել է կոռուպցիայի նկատմամբ խիստ հանդուրժողականություն։
«Կարծում եմ, որ այդ հանդուրժողականությունն արմատախիլ անելու համար իրագործման մեխանիզմները, որոնք այս պահին ուրվագծված են օրենսդրության շրջանակներում, պետք է կյանքում ռեալ իրագործման հնարավորություն ստանան, և այդ համատեքստում ինձ համար շատ կարևոր են կրթական մեխանիզմները, որոնք ոչ միայն հանրակրթական դպրոցների, հանրակրթական հաստատությունների շրջանակներում, այլև հենց կոնկրետ պետական պաշտոնյաների շրջանում պետք է արմատավորվեն»,-ասաց ԼՀԿ թեկնածուն։
Նրա խոսքով, կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականության վերաբերմունքի փոփոխության գործում շատ կարևոր է ազդարարների ներդրման ինստիտուտը. «Ոչ օրենքի, ոչ կոռուպցիայի վերաբերյալ կառավարության ծրագրի շրջանակներում դրա իրագործման մեխանիզմները չկան, և ես կարծում եմ ու վստահ եմ, որ հանձնաժողովի հիմնական գործունեության մասը անդրադառնալու է դրան»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից