ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հեղափոխական» բյուջեի հմայքը 11/18/2019 12:47 | Տնտեսություն
Վարչապետի բուռն ելույթից հետո Ազգային ժողովում ավարտեցին հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Որքան էլ իր եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը փորձեց բյուջեն ներկայացնել հեղափոխական գույներով, այնուհանդերձ այն, ինչ կա, անհնարին է այդպիսին համարել։ Ու դրանում դժվար չէ համոզվել։
Բյուջեն հեղափոխական չէ եկամուտների առումով։ Այս տարի սպասվողի համեմատ հաջորդ տարի կառավարությունը նախատեսում է եկամուտներն ավելացնել 138 մլրդ դրամով, այն դեպքում, երբ 2019թ. ակնկալիքը 226 միլիարդ է։ Ստացվում է, որ այս տարվա եկամուտների աճը կազմելու է 16,8 տոկոս, հաջորդ տարվանը` 8,3 տոկոս։
Բյուջեն հեղափոխական չէ նաև հարկային եկամուտների առումով։ Այս տարի ակնկալվում է ստանալ լրացուցիչ 205 միլիարդ, հաջորդ տարի` 138 մլրդ դրամ։ ՀՆԱ մեջ հարկերի տեսակարար կշիռը նախատեսվում է ավելացնել ընդամենը 0,3 տոկոսով, ինչը ևս հեղափոխական չէ։
Թվում է, թե բյուջեն «հեղափոխական» է ծախսերի առումով։ Այդպես էր նաև այս տարի։ Բայց ի՞նչ ունենք. բյուջեի ծախսերը ինը ամսում թերակատարվել են ավելի քան 17 տոկոսով։ Եվ ոչ մի նշանակություն չունի` բյուջեով ծախսերը ավելացե՞լ են, թե՞ ոչ, եթե դրանք չեն կատարվելու։ Այս տարի նախատեսված ծախսերի մի մասը չկատարելով` կառավարությունը գումարները տեղափոխել է հաջորդ տարի։ Բայց ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ տարի դրանք կկատարվեն։
Բյուջեն առավել ևս հեղափոխական չէ տնտեսական ցուցանիշների առումով։ 2019թ. ակնկալվող 7 տոկոսի դիմաց` 2020թ. կառավարությունը սպասում է ընդամենը 4,9 տոկոս աճ։ Այն ցածր է ոչ միայն այս, այլև նախորդ մի քանի տարիների ցուցանիշներից. 2018թ. Հայաստանում արձանագրվել է 5,2, իսկ 2017թ.` 7,5 տոկոս տնտեսական աճ։
Այս ցուցանիշների ֆոնին 2020թ. կանխատեսվող 4,9 տոկոսը հեղափոխական չէ և չի կարող լինել, ինչքան էլ վարչապետը հայտարարի, թե ցուցանիշը մի քիչ ցածր ենք դնում, բայց բարձր ենք թռնում։ Եթե կառավարությունը համարում է, որ կա բարձր թռչնելու հնարավորություն, ապա այդպես էլ պետք է ամրագրի բյուջեում։ Թե չէ, ոչ մի նշանակություն չունի, ի՞նչ կա կառավարության մտքում։
Հաջորդ տարի կառավարությունը կանխատեսում է, որ արդյունաբերության աճը կկազմի 5 տոկոս։ Սա ցածր է ոչ միայն այս տարվա համար սպասվող, այլև նախորդ մի քանի տարիներին արձանագրված ցուցանիշներից։
Հիշեցնենք, որ 2019թ. ակնկալվում է արդյունաբերության 6,5 տոկոս աճ։ 2017թ. այն անհամեմատ ավելի բարձր էր` 11,8 տոկոս։ 2018թ. արդյունաբերության աճը կազմեց 5,8 տոկոս։
Ծառայությունների ոլորտում ևս հաջորդ տարի աճի տեմպի զգալի դանդաղում է կանխատեսվում։ Շինարարության հատվածում աճի սպասումները ընդամենը 4 տոկոս են, իսկ գյուղատնտեսության մեջ գնահատված են հազիվ 0,5 տոկոս։
Ահա սրանք են հաջորդ տարվա «հեղափոխական» բյուջեի ցուցանիշները։ Ու բնավ զարմանալի չէ, որ չկան նաև լուրջ սոցիալական սպասելիքներ։
2020թ. բյուջեի գլխավոր «ձեռքբերումը» կենսաթոշակների 10 տոկոսանոց կամ 3,5 հազար դրամանոց բարձրացումն է։ Այն մանր-մունր սոցիալական ծրագրերը, որոնք նախատեսվում են, եղանակ չեն ստեղծում։ Այնպես, ինչպես եկամտային հարկի համահարթ դրույքաչափի կիրառման արդյունքում սպասվող եկամտային մի քանի հազար դրամ հավելումները։
Սա է հաջորդ տարվա բյուջեն։ Անկախ նրանից` այն հեղափոխակա՞ն է, թե՞ ոչ, առաջիկայում անպայման կհաստատվի Ազգային ժողովի կողմից։ Եվ ոչ մի նշանակություն չունի` խորհրդարանական ընդդիմությունը դե՞մ, թե՞ կողմ կքվերակի դրան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից