ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո˚ւ պիտի հայրենասեր և պետականամետ հայ քաղաքացի դաստիարակելու ճանապարհին «Հայոց եկեղեցու պատմության» դասավանդումը խոչընդոտ համարվի 11/18/2019 16:23 | Մեկնաբանություն
Խորհրդային աստվածամերժողական համակարգի փլուզմամբ և անկախության ձեռքբերմամբ կտրուկ մեծացավ հետաքրքրությունը քրիստոնեության, հայոց եկեղեցու, սրբավայրերի, վանքերի, հոգևոր նշանավոր այրերի գործունեության նկատմամբ: Մտավորականությունը չէր կարող անմասն մնալ ընդհանուր համազգային զարթոնքից և չնայած առկա դժվարություններին` պետք է իր մասնակցությունը բերեր պատմական ազգային-հոգևոր արժեքների վերհանման ու հանրայնացման գործում: Այս կարևոր առաքելության իրականացման ճանապարհին մեծ և անքննելի արժեք ունի 2003 թ.-ից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հանրակրթական դպրոցներում դասավանդումը:
Երբեմն մամուլում ականատես ենք լինում այնպիսի կարծիքների, որոնք պնդում են առարկայի հակասահմանադրական լինելը՝ մատնացույց անելով ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածը: Իսկ իրականում ինչպիսին է առարկայի առնչությունը Մայր օրենքին: 2005թ. Սահմանադրական փոփոխությունների ժամանակ հատուկ ընդգծվեց Հայ առաքելական եկեղեցու դերը և կարևորությունը հայոց համար, նմանապես 2015թ. Սահմանադրական հաջորդ փոփոխության ժամանակ ՀՀ Սահմանադրության հոդված 18-ի 1-ին մասում մասնավորապես շեշտվում է. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»: ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ-ն երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը (Հոդված 17):
Ինչպես տեսնում ենք, այս տարիների ընթացքում (1995-2005-2015թթ) երկրի Մայր օրենքը մեկ քայլ առաջ է գնացել ՝ կարևորելով Հայաստանյաց առաքելական եկեղեցու դերը, երբեք չսահմանափակելով խղճի և դավանանքի ազատությունը: Եվ հիմա ինչո˚ւ պիտի հայրենասեր և պետականամետ հայ քաղաքացի դաստիարակելու ճանապարհին խոչընդոտ կամ ոչ անհրաժեշտ համարվի «Հայոց եկեղեցու պատմության» դասավանդումը: Ներկա մարտահրավերների պայմաններում՝ հազիվ թոթափած խորհրդային տարիների աստվածամերժողական գաղափարախոսությունը, պիտի կարողանանք «ամուր լինել մեր լեռների պես» և թույլ չտանք օտարածին, աղանդավորական և ազգահալած ուժերի ներթափանցումը և մեր հայրենիքում դրանց տարածումը:
Առարկան իրականացնում է պաշտպանություն առաջին հերթին ազգային անվտանգության տեսանկյունից: Երբ դպրոցից արդեն իսկ երեխան սկսում է տարբերակել և տարրական կրոնական գիտելիք ունենալ, նրան ավելի հասուն տարիքում բարդ է լինում մոլորեցնել և աղանդավորական ցանցը գցել: Ասվածի վառ ապացույցն այն է, որ սովետական իշխանության տարիներին, երբ կրոնական ցանկացած երևույթ երկրորդված էր, համակարգի փլուզումից հետո պարարտ հող էր ստեղծել շատ ու շատ աղանդների և ուժերի ներթափանցման և տարածման համար: Հայտնի ճշմարտություն է նաև այն, որ պետության ինքնանկախությունը կարող է վտանգվել ինպես դրսի, այնպես էլ ներսի թշնամիների կողմից: Աղանդները, օտարածին և հայադավ գաղափարախոսությունները հենց այդ ներսի թշնամիներն են, որոնց դեմ պայքարի հիմնական միջոցներից է դպրոցական պարտադիր ծրագրում վերոհիշյալ առարկայի դասավանդումը: Չորս տասնյակից ավելի պետություններում կրոնական գիտելիքներ մատուցվում են դպրոցական կրթական ծրագրերում՝ պետության հովանու ներքո:
Առարկայի դուրս բերմամբ մեր հասարակությանը կամա թե ակամա կզրկենք ավելի լավ տեղեկացված լինելուց, որը և հետընթաց կդառնա մեզ համար՝ հայտնվելով ճիշտ 1990-ականներում: Սեփական երկրի, եկեղեցու պատմության իմացությունը և մայրենի լեզվի խոր տիրապետումը այն վահանն է ինչով՝ զինված է հայ մարդը, լինի Մայր հայրենիքում, թե՛ Սփյուռքում: Հայտնի փաստ է, որ Սփյուռքում չեն միաձուլվում այն հայ զավակները, ովքեր ամուր կապ ունեն Հայ առաքելական եկեղեցու հետ և տիրապետում են հայոց ոսկեղենիկ լեզվին:
Այսօր «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերի կազմության հետ կապված որոշ քննադատություններ, իսկապես, տեղին են: Այո՛, դասագրքերը վերանայման, վերախմբագրման և նոր նյութերով համալրելու կարիք ունեն:
Հարգելինե՛ր, տարիների ընթացքում ամբարված փորձը, ջանքն ու գիտելիքը գրչի մեկ հարվածով չավերենք, այլ միաբանվենք և բարեփոխենք «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ի շահ մեր սուրբ ազգի հարատևության և հետագա հաղթանակների:
ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի պ.գ.թ., դոց. Լ. Ա. Պողոսյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից