Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   22:50 Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   22:28 Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի 11/25/2024   22:11 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   22:11 Ուրոլոգը նախազգուշացրել է իմպոտենցիայի դեմ պայքարի միջոցներից մեկի վնասակարության մասին 11/25/2024   21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր 11/25/2024   21:52 Բաքվի ավաններից մեկում, որտեղ գտնվում են տասնյակ մասնավոր տներ, հեղեղվել են ճանապարհները 11/25/2024   21:40 Գործադիրի կողմից ԲԴԽ-ի կառավարմանը միջամտելով Սահմանադրական երաշխիքների խախտումը իրականացվում է դատախազության հովանավորչությամբ. Չնայած Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ վարույթ չի նախաձեռնվել 11/25/2024   21:29 Եթե գործընթացը շարունակվի, ապա հաջորդ տարի Իրանը կունենա հարստացված ուրան, որը կարող են օգտագործել միջուկային զենքի համար. Արմեն Մանվելյան 11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել 11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ) 11/25/2024   18:49 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան 11/25/2024   18:39 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 11/25/2024   18:36 Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել 11/25/2024   18:31 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն 11/25/2024   18:25 Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար 11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը 11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:43 Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման 11/25/2024   17:38 Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին 11/25/2024   17:33 Քրեական հեղինակություն Ռոբսոնի դեմ քրգործ է հարուցվել՝ կազմակերպված հանցանցավորության համար 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:24 Հայաստանի Հանրապետությանը վերադարձված շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ, կայացված դատական ակտեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 11/25/2024   17:19 Զանգվածային արտաքսման մասին Թրամփի խոսքերից հետո միգրանտները լքում են Նյու Յորքը 11/25/2024   17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան 11/25/2024   16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 11/25/2024   16:50 Սոչիում թմրավաճառը գողացել է քրգործի մի հատորը, որ խուսափի պատասխանատվությունից 11/25/2024   16:39 Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է 11/25/2024   16:33 Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   16:15 ՄԻՊ-ը՝ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու ռիսկերի հնարավոր հետևանքների մասին 11/25/2024   16:05 ՀՀ-ն ստացել է հնդկական «Պինակա» հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը․ ANI 11/25/2024   16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   15:47 Աղջկա հանդեպ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած քահանան ազատ է արձակվել կալանքից
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին 11/17/2019   22:52  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ՝ ծանոթանալու մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Դրանք իրականացվում են կառավարություն-համայնքներ համատեղ ֆինանսավորմամբ։

 Վարչապետի այցը մեկնարկել է Եղվարդ համայնքից, որտեղ առաջին կանգառը Զովունի բնակավայրն էր։ Այստեղ իրականացվում է խմելու ջրի ջրագծի կառուցման սուբվենցիոն ծրագիր։ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքը. պատասխանատուները նշել են, որ կառուցվում է 1.5 կմ երկարությամբ շրջանցիկ ջրագիծ, որի արդյունքում Զովունի բնակավայրն ամբողջությամբ ունենալու է անխափան ջրամատակարարում։ Նշվել է, որ ներկայում Զովունիում կան թաղամասեր, որոնք օրական ընդամենը մեկ ժամ ջրամատակարարում են ունենում, և նոր ջրագծի կառուցմամբ բնակավայրում ջրամակատարարումը կլինի լիարժեք։ Տեղեկացվել է, որ ծրագիրը գրեթե ավարտին է հասցվել։

 Հաջորդիվ կառավարության ղեկավարը հետևել է Եղվարդից դեպի Աշտարակ տանող կամուրջի հիմնանորոգման շինաշխատանքների ընթացքին։ Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի շրջանակում։ Վարչապետին զեկուցվել է, որ ընթացքի մեջ են ապամոնտաժման աշխատանքները, այս տարի նախատեսվում է կառուցել կամուրջի հենասյուները և հեծանները, իսկ ծրագրի ավարտը նախատեսվում է մյուս տարի։ Շինարարությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցչի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ շինարարությունը պետք է իրականացվի որակական բարձր չափանիշներին համապատասխան, այլապես չի ընդունվի և նաև ուշադրություն հրավիրել շինաշխատանքներն իրականացնող աշխատակիցներին պատշաճ արտահագուստով ապահովելու կարևորության վրա։ «Այն մշակույթը, որ բանվորի շորերն իր տան հին շորերն են, պետք է փոխվի, պետք է աշխատանքային արտահագուստ կրելու մշակույթը զարգանա, որովհետև դա հարգանք է աշխատողի և նրա աշխատանքի նկատմամբ», - նկատել է վարչապետը։

Վարչապետ Փաշինյանն այնուհետև այցելել է Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի շինհրապարակ, որը նույնպես հիմնանորոգվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է աշխատանքների ընթացքին, նշվել է, որ մանկապարտեզն ամբողջությամբ կապիտալ նորոգվում է, շինարարական աշխատանքների ավարտից հետո այն ընդլայնվելու է և նախատեսված է լինելու երեխաների 12 խմբի՝ շուրջ 300 երեխայի համար։ Վարչապետը հանդիպել է նաև մանկապարտեզի բակում հավաքված բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել հետաքրքրող հարցերին աշխատատեղերի, գյուղատնտեսության, կրթության, գիտության զարգացման վերաբերյալ, ներկայացրել միկրոբիզնեսի, գյուղատնտեսության, մարզերում ու գյուղական համայնքներում կյանքի ակտիվացման և մի շարք այլ ուղղություններով կառավարության ծրագրերը, ինչպես նաև հորդորել նրանց ևս նախաձեռնող լինել ու անհատական ջանքեր ներդնել արդյունքներ արձանագրելու ուղղությամբ։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Եղվարդ համայնքի Զորավան բնակավայրի մանկապարտեզ-արվեստի դպրոց։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվող այս տարածքում նախատեսվում է կազմակերպել և՜ մանկապարտեզի, և՜ արվեստի դպրոցի գործունեությունը։ Պատասխանատուները տեղեկացրել են, որ գործող մանկապարտեզը տեղափոխվելու է հիմնանորոգվող հարակից՝ ավելի ընդլայնված առանձին մասնաշենք, իսկ դրա տարածքում տեղակայվելու է արվեստի դպրոցը։ Նախատեսվում է, որ սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում Զորավանի մանկապարտեզի խմբերի թիվը կավելանա ևս մեկով, իսկ այժմ Զորավանից Եղվարդի արվեստի դպրոց հաճախող 44 երեխա Եղվարդ հասնելու փոխարեն կայցելեն Զորավանի արվեստի դպրոց։

 Ե՜վ Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի, և՜ Զորավանի մանկապարտեզ-արվեստի դպրոցի պարագայում պատասխանատուները նշել են, որ նախատեսվում է արտաքին վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնել մինչև տարեվերջ, որից հետո կիրականացվեն ներքին հարդարման աշխատանքները։  Հաստատությունները կապիտալ նորոգվելու են և ամբողջությամբ հագեցած են լինելու նոր գույքով։

 Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն պատշաճ որակով՝ փաստաթղթային մակարդակից մինչև շինարարություն և հավելել, որ մարզպետներն անձնական պատասխանատվություն են կրում սուբվենցիոն ծրագրերի որակի և բովանդակության համար։

 Գոհունակություն հայտնելով ծրագրերից՝ կառավարության ղեկավարն անդրադարձել է հարցին, թե ինչ է փոխվում մարդկանց կյանքում. «Որ ասում են՝ իսկ մարդն իր կյանքի փոփոխությունը ե՞րբ է զգալու։ Զորավանից Եղվարդի արվեստի դպրոց գնացող երեխայի ծնողը, որ շաբաթը 3 անգամ պետք է տրանսպորտային ծախս աներ, երեխային տաներ Եղվարդ, բերեր, հիմա նրա երեխան կգա արվեստի դպրոց Զորավանում, ինքն այդ ընթացքում ուրիշ գործով կզբաղվի, հիմա այդ մարդու կյանքը փոխվե՞ց, թե՞ ոչ։ Սա է կյանքի փոփոխությունը»։ Նիկոլ Փաշինյանը նաև կարևորել է համայնքների՝ դրսում գործունեություն ծավալող գործարարների կողմից երեխաների կրթական զարգացման ծրագրերում ներդրումները։ «Պետք է քննարկել համայնքապետերի և գործարարների հետ, որպեսզի ֆինանսական միջոցները ներդրվեն երեխաների զարգացման, կրթական որակի բարելավման ծրագրերի մեջ։ Պետք է հասկանալ, որ 21-րդ դարում լավ ապրելու բանաձևը նորմալ կրթություն ունենալն է։ Սուբվենցիոն ծրագրի էությունն այն է, որ համայնքի բյուջեից է ներդրվում, և կառավարությունն է պետբյուջեից ներդնում։ Մենք կարող ենք նաև զուգահեռ սուբվենցիոն ծրագրեր անել գյուղերի, համայնքների գործարար հանրության հետ, ովքեր դրսից ցանկանում են օգնել և տարբեր համայնքներում նման ծրագրեր իրականացնել։ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը հենց դրա համար ենք առաջարկում, որպեսզի տեղային մտածելակերպից դուրս գանք։ Հավասարապես ցանկացած անկյուն մեր հայրենիքն է», - ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի այցի հաջորդ կանգառը Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքն էր, որտեղ նա ծանոթացել է գազիֆիկացման և ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Վարչապետին ներկայացվել է, որ աշխատանքների արդյունքում ամբողջությամբ գազիֆիկացվում է Երզնկա թաղամասը, մեկնարկը նախատեսվում է տալ այս ամսվա վերջին։ Կառավարության ղեկավարը շրջել է Նոր Երզնկա համայնքում, ծանոթացել ասֆալտապատման աշխատանքների արդյունքներին, այցելել Վերին Երզնկա թաղամաս, որտեղ 1965 թվականից ի վեր առաջին անգամ կառավարություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ ասֆալտապատում է իրականացվել։ Նշվել է, որ սուբվենցիոն ծրագրով այս տարվա ընթացքում թաղամասի բոլոր փողոցներն ասֆալտապատվել են, ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են հոկտեմբերի կեսերին։ Համայնքապետը նաև հայտնել է, որ ճանապարհը մոտակայքում գտնվող Ծաղկեվանք տանող միակ ճանապարհն է ու նաև զբոսաշրջային նշանակություն ունի։ Նոր Երզնկայում շրջայցի ընթացքում նկատելով մետաղական ջարդոն և հին ավտոմեքենաների կոնստրուկցիաներ՝ վարչապետն անդրադարձել է ընդհանրապես հանրապետությունում մետաղական աղբի վերացման խնդրին, համայնքի բնակիչների հետ քննարկել խնդրի լուծման ուղիները և կարևորել այդ գործում կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիների համատեղ ջանքերի գործադրումը։

Նոր Երզնկայից Նոր Հաճն ուղևորվելու ճանապարհին Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Եղվարդի հանգույց-Աշտարակ՝ Երևանը շրջանցող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին և միջանկյալ արդյունքներին։ Նշվել է, որ ընդհանուր 12.7 կիլոմետրից հիմնանորոգվել է 4 կիլոմետրը, ինչը և նախատեսված է եղել այս տարվա ծրագրով, և մինչև տարեվերջ այն կհանձնվի շահագործման։ Նախատեսվում է 2020 թ. գարնանից սկսել մնացած ճանապարհի հիմնանորոգումը։

Հասնելով Նոր Հաճն՝ վարչապետը նախ այցելել է այն բնակելի շենք, որտեղ երեկ տեղի է ունեցել ողբերգական դեպք. շմոլ գազից թունավորվելու պատճառով մահացել են 77-ամյա տատիկը և նրա 4 թոռնիկները։ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նոր Հաճնի Սուրբ Հովհաննես եկեղեցի և մոմ վառել նրանց հոգիների հանգստության համար։ Վարչապետ Փաշինյանը քաղաքացիների ուշադրությունը հրավիրել է գազի ներտնային սպասարկման կարևորության վրա՝ հորդորելով անպայման հրավիրել համապատասխան մասնագետներին, ստուգել ներտնային ազդանշանային համակարգերը, համոզվել դրանց սարքինության հարցում և նոր միայն շահագործել։

Նոր Հաճնում կառավարության ղեկավարն այցելել է համայնքի մարզադպրոցի տարածք, որտեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակում ներկայում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Նշվել է, որ հիմնանորոգումից հետո այն սպասարկելու է և՜ համայնքին, և՜ հարակից երկու դպրոցներին, որոնք մարզադահլիճներ չունեն։ Իրականացվելու են ջրամատակարարման, էլեկտրա- և գազամատակարարման ցանցերի, օդափոխության համակարգի, ներքին և արտաքին հարդարման, տարածքի բարեկարգման և այլ աշխատանքներ։

Կոտայքի մարզ այցի ավարտից հետո՝ Երևան վերադարձի ճանապարհին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հյուսիսային ավտոկայան, տարածքում շրջելու ընթացքում ծանոթացել ներդրումային հնարավորություններին։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:24 17/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը խոսել է Աստվածաշնչի իր սիրած հատվածի մասին
17:01 17/11/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն այցելել է Նոր Երզնկա
17:12 16/11/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ
14:33 16/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ
14:25 16/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
10:10 16/11/2019  |  ՄամուլՓաշինյանի հերթական ծառայությունը Վլադիմիր Վլադիմիրովիչին. «168 ժամ»
22:22 15/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին
18:41 15/11/2019  |  ԼՐԱՀՈՍՄարդիկ էսօր աշխատող են փնտրում ու չեն կարողանում գտնել. Փաշինյան (տեսանյութ)
15:48 15/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետին է ներկայացվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեության հաշվետվությունը
13:03 15/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Սահակյանը ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Արխիվ

[]