ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ անցանկալի անդամներից ազատվելու կառավարության ցանկության իրագործումը կարժենա 1 մլրդ դրամ 11/17/2019 11:45 | Մեկնաբանություն
Կառավարությունը պատրաստ է շուրջ 1 մլրդ դրամ վճարել ՍԴ իր համար անցանկալի անդամներից ազատվելու համար, - հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
«Կառավարության երեկվա նիստի ընթացքում դրական եզրակացություն է ստացել և անհետաձգելի համարվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Դրանցով կառավարությունը փաստորեն ԱԺ ընդունմանն է ներկայացնում հետևյալը՝
Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը ՍԴ անդամ նշանակված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած ՍԴ դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանում է կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:
Ըստ նախագծին կից ներկայացված տեղեկանքի՝ ՍԴ նախագահի և 6 դատավորի հրաժարականի դեպքում նրանց՝ մինչև Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման տարիքը լրանալը վճարվելիք կենսաթոշակի չափը կկազմի տարեկան շուրջ 90.796.992 դրամ:
Խոսքը գնում է ՍԴ հետևյալ դատավորների մասին․
Հրայր Թովմասյան (65-ը լրանում է 08․07․2035)
Ալվինա Գյուլումյան (65-ը լրանում է 20․01․2021)
Ֆելիքս Թոխյան (70-ը լրանում է 20․06․2026)
Արաիկ Թունյան (65-ը լրանում է 06․01․2031)
Աշոտ Խաչատրյան (65-ը լրանում է 10․09․2027)
Հրանտ Նազարյան (70-ը լրանում է 26․01․2029)
Արևիկ Պետրոսյան (65-ը լրանում է 09․12․2037)
Եթե հաշվի առնենք, որ ՍԴ նախագահի դրույքաչափը 16 է, իսկ մյուս ՍԴ դատավորներինը՝ 12, ապա ստացվում է՝
6 դատավորներից յուրաքանչյուրին՝ 1,031,784 դրամ ամսական
ՍԴ նախագահի մասով 1,375,712 դրամ ամսական
Եթե ենթադրենք, որ նրանք բոլորը հրաժարական կներկայացնեն տրված ժամկետի վերջին օրը՝ 31․01․2020, ապա ստացվելու է մոտավորապես հետևյալ պատկերը՝
Հրայր Թովմասյան՝ 186 ամիս 255,882,431.37
Ալվինա Գյուլումյան՝ 12 ամիս 12,381,408.00
Ֆելիքս Թոխյան՝ 71 ամիս 73,256,664.00
Արաիկ Թունյան՝ 132 ամիս 136,195,488.01
Աշոտ Խաչատրյան՝ 92 ամիս 94,924,128.00
Հրանտ Նազարյան՝ 108 ամիս 111,432,672.01
Արևիկ Պետրոսյան՝ 215 ամիս 221,833,560.01
Ընդհանուր՝ 905,906,351
Այսպիսով, կառավարությունը պատրաստ է շուրջ 1 մլրդ դրամ վճարել ՍԴ իր համար անցանկալի անդամներից ազատվելու համար, քանի որ իրավական ճանապարհով այդ գործընթացը որևէ կերպ չի կարողանում իրականացնել։ Եվ սա այն դեպքում, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հաշվեքննիչ պալատը, Կենտրոնական բանկը և բազմաթիվ այլ մարմիններ շարունակում են ղեկավարվել Սերժ Սարգսյանի օրոք նշանակված անձանց կողմից։ Տրամաբանական հարց է առաջանում, թե ի՞նչ սկզբունքով է առաջնորդվում կառավարությունը՝ այսպիսի ընտրողականություն դրսևորելիս։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շարունակում է պնդել, որ աշխատավարձը տրվում է աշխատանքի դիմաց, այլ ոչ երբեք հակառակը։
Եվ եթե ՀՀ պետական բյուջեն ի վիճակի է այսպիսի ճոխություններ իրեն թույլ տալ, ապա այդ դեպքում ինչու՞ ենք ընդամենը տարեկան 91 մլն ՀՀ դրամի համար փակում Նևրոզների բուժման կլինիկան։
Թեմայի շուրջ ամիսներ առաջ խոսել և այս օր էլ նույն կարծիքին եմ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը