ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՎԴ նախադեպային որոշման համաձայն՝ Հրայր Թովմասյանը կարող է բողոքարկել իրեն վերաբերող քրեական գործ հարուցելու մասին որոշումները 11/16/2019 18:07 | Վերլուծություններ
Հրայր Թովմասյանի եւ մի խումբ այլ պաշտոնյաների կողմից ենթադրյալ իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ խախտվել են սահմանադրական և օրենսդրական ընթացակարգերը։ Ավելին՝ վճռաբեկ դատարանի դեռեւս 8 տարի առաջ կայացրած նախադեպային որոշման համաձայն՝ նշված որոշումը ենթակա է բեկանման, քանի որ դրանով խախտվել են Հրայր Թովմասյանի իրավունքները ։
Ճիշտ է, ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգիրքը հստակ չի սահմանում քրեական գործ հարուցելու որոշումը բողոքարկելու իրավունքը, ընթացակարգն այն պարզ պատճառով, որ քրեական գործը հարուցվում է փաստի առթիվ, ոչ թե անձի նկատմամբ, հետեւապես նյութերի նախապատրաստման հիման վրա տրված գնահատականները կարող են վերաբերել միայն փաստերին, այլ ոչ անձին կամ նրա արարքներին:
«Այնուհանդերձ, այն դեպքերում, երբ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ հանցակազմ պարունակող որոշակի փաստեր ուղղակիորեն վերագրվում են կոնկրետ անձին, ապա ողջամտորեն ի հայտ են գալիս ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանվող մի շարք իրավաչափ շահերի վերաբերյալ մտահոգություններ (հանցագործության մեջ մեղադրվողի պաշտպանության իրավունք` 20-րդ հոդված, անմեղության կանխավարկած` 21-րդ հոդված)»- նման իրավական դիրքորոշում է հայտնել առաջին ատյանի դատարանը դեռեւս 2011 թվականի օգոստոսի 29-ին ՝ դատավոր Լեւիկ Պողոսյանի բողոքը քննության առարկա դարձնելով։
Բանն այն է, որ 8 տարի առաջ, ինչպես այսօր ընդունված է ասել նախորդ իշխանությունների օրոք, ՀՔԾ-ն քրեական գործ էր հարուցել դատավոր Պողոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ կեղծիք կատարելու դեպքի առթիվ եւ դատավորը, ում վերագրվել էր ենթադրյալ չարաշահումները, վիճարկել էր այն։ Այսպես կոչված «բռնապետական իշխանության» ժամանակաշրջանում դատական համակարգը դեմ էր գնացել նախաքննական մարմնին՝ արձանագրելով, որ քրեական գործ հարուցելու որոշման մեջ կոնկրետ անձին վերագրելով կոնկրետ գործողություններ խախտվել են դատավորի իրավունքներն ու օրինական շահերը՝ պարտավորեցնելով վերացնել խախտումները։ Ընդ որում՝ առաջին ատյանի իրավական դիրքորոշումը պաշտպանվել էր թե վերաքննիչ եւ թե վճռաբեկ դատարանի կողմից։ Ի դեպ, դրանից հետո դատարանի մուտքերն ու ելքերը չէին արգելափակվել, դատավորների նկատմամբ նոր քրեական գործեր չէին հարուցվել, սանիկներին չէին կալանավորել։
Նկատի ունենալով, որ մեր օրերում նախաքննական մարմինների կողմից արդեն օրինաչափություն է դարձել գործառութային անձեռնմխելիություն ունեցող անձանց վերաբերյալ քրեական գործերի հարուցումը, ինչի վրա աչք է փակում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազությունը՝ նշենք, որ դատավոր Լեւիկ Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշմամբ անդրադարձել է հարցին, թե արդյոք անձը իրավունք ունի բողոքարկելու քրեական գործ հարուցելու մասին որոշումը, եթե դրա մեջ որպես ենթադրյալ հանցանք կատարած մատնանշվել է կոնկրետ անձի անուն։
Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ արձանագրվել է, որ այն դեպքում, երբ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ տրվում են այնպիսի ձևակերպումներ, որոնցից հետևում է, որ կոնկրետ անձը կատարել է քրեորեն պատժելի արարք, քննարկվող որոշումն իրավական հետևանքների առումով հավասարվում է անձին մեղադրանք առաջադրելու մասին որոշմանը, հետեւապես նա իրավունք է ձեռք բերում օգտվելու որոշակի դատավարական երաշխիքներից, այդ թվում` պաշտպանության իրավունքից:
«Այսպիսով, այն դեպքում, երբ քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ հաստատված է համարվում կոնկրետ անձի կողմից քրեորեն պատժելի որևէ արարք կատարելու փաստը, այլ խոսքով` քրեական գործ հարուցելու մասին որոշման նկարագրական-պատճառաբանական կամ եզրափակիչ մասերում առկա ձևակերպումներից ուղղակիորեն հետևում է, որ անձը կատարել է քրեորեն պատժելի արարք, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը ենթակա է դատական կարգով բողոքարկման»,- նշված է որոշման մեջ՝ ամրագրելով, որ այս դեպքում արդեն անհրաժեշտ է հաղթահարել անձեռնմխելիության ինստիտուտը։
«Դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքի լիարժեք ապահովումն անհնար կլինի այն դեպքում, եթե դատավորի համար չապահովվի լիազորությունները դադարեցնելուց և դատավորի կարգավիճակը կորցնելուց հետո անձեռնմխելիության լրացուցիչ երաշխիքներ: (...) այդ երաշխիքները կոչված են ապահովել գործող դատավորի և հանրության (արդար դատաքննության իրավունքի կրողների) այն համոզմունքը, որ պաշտոնավարման ավարտից հետո դատավորը չի հետապնդվի իր մասնագիտական գործունեության համար: Միայն այդպիսի երաշխիքների առկայության պայմաններում է հնարավոր բարձր պահանջներ ներկայացնել դատավորի մասնագիտական գործունեությանը և հանրության մոտ ձևավորել գործող դատավորի անկախության և անաչառության նկատմամբ վստահություն:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով քննիչի կողմից կայացված որոշման արդյունքում դատավոր Լ.Պողոսյանին ըստ էության քրեական մեղադրանք է առաջադրվել:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից չեն պահպանվել դատավորին մեղադրանք առաջադրելու սահմանադրական և օրենսդրական ընթացակարգերը: Դատավոր Լ.Պողոսյանին քրեական մեղադրանք է առաջադրվել՝ առանց ՀՀ արդարադատության խորհրդի միջոցով ՀՀ Նախագահի համաձայնությունն ստանալու, ինչի հետևանքով դատավորը փաստացի զրկվել է արդարադատություն իրականացնելու հնարավորությունից»,- նշված է վճռաբեկ դատարանի 22.12.2011 թ. որոշման մեջ:
Իրավիճակը նույնն է, պայմանները՝ ոչ. Հրայր Թովմասյանը կարող է բողոքարկել իրեն վերագրվող տարբեր արարքների դեպքի առթիվ քննչական մարմինների կողմից քրեական գործ հարուցելու մասին որոշումները, բայց այլ հարց է, թե արդյոք մեր օրերի դատավորները համարձակություն կունենան գործել վճռաբեկ դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների լույսի ներքո ու արձանագրել թույլ տրված խախտումները, վերացնել դրանք թե՞ կդառնան քաղաքական իշխանության կամքի դակիչը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան