ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե մեծ լեգիտիմություն ունեցող իշխանությունը հարվածի տակ է վերցնում դատարաններին, նույն արձագանքը պետք է լինի հասարակության կողմից . Ալվինա Գյուլումյան 11/16/2019 16:41 | ԼՐԱՀՈՍ
«Մեր քաղաքացիները կարող են վստահ լինել, որ որեւէ հակասահմանադրական օրենք, որը կմտնի ՍԴ, որի վերաբերյալ դիմում կլինի ՍԴ-ում չի կարող մնալ ուժի մեջ, մեր կայացված որոշումներն են այդ մասին վկայում»,-ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին նվիրված քննարկմանը այսօր հայտարարեց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։
Քննարկման մասնակցում էին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը,ով հայտարարեց, որ գործող ՍԴ-ն կանգնած է նախկին կոռումպացված համակարգի մեջքին եւ հենց այդ կերպ է ընկալվում հասարակության կողմից։
Ալվինա Գյուլումյանը քննարկման մասնակիցներին դիմեց՝ հարցնելով, արդյոք ՍԴ դատավորի վերջին ընտրությունը քաղաքական պայմանավորվածությունների արդյունք չէր, ապա նշեց. «Որեւէ արգելք ոչ Սահմանադրությամբ, ոչ օրենսդրությամբ չկա առ այն, որ նախկինում կուսակցության անդամը չի կարող լինել ՍԴ նախագահ»,- ապա հավելեց. «Մեր աչքերի առաջ ԱԺ-ում 2 թեկնածուներ եղան, որոնք որեւէ քաղաքական կուսակցության անդամ չեն եղել , որոնք որպես մասնագետ համապատասխանում էին չափանիշներին, բայց չընտրվեցին ԱԺ-ի կողմից, այլ ընտրվեց մեկը, որը ցանկալի էր քաղաքական ուժի համար»։
Ալվինա Գյուլումյանը նշեց, որ սա քաղաքական գործընթաց է եւ իր՝ որպես ՍԴ դատավորի պարտականությունն է աշխատել ընտրված դատավորի հետ.«Իմ լիազորությունները այդտեղ ավարտվում են։ Այն, ինչ կարող է անել ՍԴ դատավորը, կապված իր գործընկերների հետ, դա կարգապահական վարույթի հարուցումն է, եթե դա կա»։
Ալվինա Գյուլումյանը եւս մեկ անգամ նշեց, որ ՍԴ-ում ճգնաժամ չկա։ «Ես բավականին շատ առիթներ եմ ունեցել՝ ասելու, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա, և դրա համար այստեղ կրկնելը անհրաժեշտ չհամարեցի: Սահմանադրական դատարանի շուրջ արհեստական ճգնաժամ է ստեղծվել, և ես ցավում եմ, որ իմ գործընկերը, եթե այստեղ ճգնաժամ տեսնում է, այդ հարցը չբարձրացրեց մինչև իր՝ ՍԴ դատավոր ընտրվելը։ Գոնե հեղափոխությունից անմիջապես հետո որևէ մեկը այդ հարցը չբարձրացրեց»,-ասաց Ալվինա Գյուլումյանը՝ նկատի ունենալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին։ Նա նշեց՝ մտածելու տեղիք է տալիս, թե ինչո՞ւ է այս պահին նման խնդիր դրվում: «Եթե դուք այս հարցի պատասխանը գտնեք, միգուցե ես այդ մասին ձեզ հետ խոսեմ»,-քննարկման մասնակիցներին դիմեց Գյուլումյանը։
«Ես գտնում եմ, որ Հրայր Թովմասյանի ընտրության մեջ որևէ սահմանադրական նորմի խախտում չի եղել: Ինչ վերաբերում է Արթուր Սաքունցի ասածին, թե մենք ի՞նչ ենք առաջարկում, բնականաբար, մենք հակասահմանադրական որևէ ճանապարհ առաջարկել ու դրա հետ համաձայնել չենք կարող: Մի տարբերակ կա միայն. դա նոր Սահմանադրության ընդունումն է» ։
Անդրադառնալով ՍԴ –ի գործունեությանը՝ Ալվինա Գյուլումյանն ասաց, որ անշուշտ բացթողումներ էլ են եղել։ Մասնավորապես, ՍԴ դատավորը խոսեց ՍԴ-ի ոչ հրապարակային ե թափանցիկ գործունեության մասին եւ հենց սա համարեց պատճառներից մեկը, որ ՍԴ-ի վերաբերյալ այսօր հնչում են տարբեր գնահատականներ։
«Հրապարակային գործունեությանը խանգարում է պարտավորությունը՝ լինել քաղաքականապես չեզոք եւ զսպվածություն պահպանել։ Երբ ներդրվեց գրավոր ընթացակարգով դիմումների քննությունը, ՍԴ-ն մի փոքր հասարակությունից կտրվեց»,-ասաց նա։
Խոսելով դատարանների նկատմամբ վստահության մասին՝ Ալվինա Գյուլումյանն ընդգծեց.«Ես չեմ հիշում մի պահ, երբ մեր հանրապետությունում դատարանները իսկապես չդիտարկվեին որպես քավության նոխազ, երբ հասարակության մեջ ինչ- որ բան այնպես չէ՝ մեղավորը դատարաններն են»,- ասաց ՍԴ դատավորը։
Անդրադառնալով դատարանների նկատմամբ վստահության խնդրին, Ալվինա Գյուլումյանը նկատեց՝ անվստահության պատճառներից մեկը քաղաքական իշխանությունների վերաբերմունքն է. «Իզուր չէ, որ ես ասացի՝ քավության նոխազ։ Երբ իշխանությունները ինչ-որ տեղ արդյունավետության պակաս են տեսնում, հիշում են, որ դատարանները կարող են մեղավոր լինել»։ Ալվինա Գյուլումյանը շեշտեց՝հենց քաղաքական իշխանությունները պետք է զսպվածություն ցուցաբերեն։
«Ընդհանրապես, եթե խոսում ենք դատարանի անկախության մասին, չպետք է մոռանալ, որ իշխանության մյուս թեւերը, մանավանդ, բարձրագույն ատյանների ներկայացուցիչները, իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատել, դա կարող են անել քաղհասարակության ներկայացուցիչները, դա կարող են անել առանձին քաղաքական գործիչներ, բայց ոչ իշխանությունը որպես այդպիսին։ Բնականաբար, եթե մեծ լեգիտիմություն ունեցող իշխանությունը հարվածի տակ է վերցնում դատարաններին, ապա նույն արձագանքը պետք է լինի հասարակության կողմից եւ այստեղ, այո, կարող է լինել վստահության մեծ անկում»,-ընդգծեց ՍԴ դատավորը։
Ալվինա Գյուլումյանն ասաց՝ ՍԴ-ն իր գործունեության ընթացքում կայացրել է շուրջ 1500 վճիռ, որոնցից շատերը ուղղված եղել հասարակության մեջ ժողովրդավարության զարգացմանը, իրավունքի գերակայության ապահովմանը եւ ՄԻ պաշտպանությանը։ «Ինձ համար ցավալի է, երբ դատարանի ոչ լեգիտիմ լինելու մասին նույնիսկ անդրադառնում եմ մարդիկ, որոնք այդ դատարանի մշտական դիմողների մեջ են։ ՍԴ-ում, երբ անհատական դիմումները դարձան ՍԴ քննության առարկա, դատարանի հիմնական դիմողներից շատերը, որոնց դիմումները բավարարվել են, այսօր դատարանի հիմնական քննադատողներից են»։ Որպես օրինակ, Ալվինա Գյուլումյանը նշեց «Ասպարեզ» ակումբի հայցը, որը ՍԴ է ներկայացվել փաստաբաններ Եգորյանի եւ Գրիգորյանի կողմից, երբ վերջինս դեռ չէր զբաղեցնում ՍԴ դատավորի պաշտոնը։
Անդրադառնալով ընտրական վեճերի խնդրին, Ալվինա Գյուլումյանն ասաց՝ միայն մի դեպքում է՝ 1996 թվականին է ՍԴ-ն հանդես է եկել որպես փաստի դատարան, երբ դեռ ձեւավորված չէր եւ ընդհուպ գնաց քվեատուփեր բացելու ճանապարհով, իսկ դրանից հետո ՍԴ-ն քննել է ոչ թե ընտրության արդյունքները, այլ՝ արդյունքների վերաբերյալ որոշման օրինականությունը։
Քննարկման մասնակիցներից ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը մեղադրանքներ հնչեցրեց ՍԴ-ի հասցեին, հայտարարեց, որ կառույցն է կրում երկրում տեղի ունեցած ապօրինությունների պատասխանատվությունը։ «Ես կարծում եմ, որ դուք հանցակից եք այդ ապօրինությունների, այդ սպանությունների համար, որոնք տեղի են ունեցել այդ որոշման պատճառով»,-հայտարարեց Արման Բաբաջանյանը, ինչին ի պատասխան Ալվինա Գյուլումյանը նկատեց՝ փորձ է արվում իրեն ներքաշել քաղաքական բանավեճի մեջ։
«Ես կոչ կանեմ՝ լինել մի փոքր ավելի կոռեկտ, հանցագործ է նա, հանցակից է նա, ում նկատմամբ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, եթե կհասնեք նման դատավճռի կայացմանը, կկարողանաք ինձ հանցակից անվանել, ես այդ դատավորներից մեկն եմ, ես մի մարդ եմ, որը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, զարգացման առումով շատ ավելի մեծ ներդում ունի այս երկրում, քան այստեղ նստածներից որեւէ մեկը»,-Բաբաջանյանին դիմելով ասաց Ալվինա Գյուլումյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ