ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դեմիրճյանի ժամանակ թանգարանին հատկացված շենքը Լևոնի ժամանակ խլեցին Տարիներ առաջ պատմում էր Հենրիկ Իգիթյանը 11/16/2019 12:42 | Վերլուծություններ
Տեխնոլոգիական հեղափոխությամբ աշխարհին զարմացնելու, հիմնական շեշտադրումները ՏՏ ոլորտի վրա անելու մեր ճանապարհը օտար քաղաքակրթությունների հետևից ինքնամոռաց վազելու տպավորություն է թողնում, մինչդեռ այս ինքնամոռացության մեջ մենք երկրորդականացնում ենք որպես ազգ մեր գրավիչ որակները՝ առաջնային պլան ձգտելով բերել բացառիկությունից զուրկ տեխնոլոգիզմը:
Մեր բրենդը մեր հոգևոր-մշակութային հարստությունն է և տեխնոլոգիական հնարավորությունները այս ոլորտին ուղղելով է, որ հետաքրքիր ենք այլոց համար:
Համոզվելու համար հեռու պետք չէ գնալ՝ մտեք Երևանի արդի արվեստի թանգարան:
Տեսեք՝ բարձր մշակույթ ներկայացնելու համար ինչ անհարիր պայմաններում է այն գործում, տաղանդավոր նկարիչների ու քանդակագործների թողած ի՜նչ հզոր ժառանգություն ունենք և որքանն ենք կարողանում ցուցադրել, ներկայացնել, կարդացեք աշխարհի տարբեր ծեգերից եկած ու հիացական գրառումներ կատարած զբոսաշրջիկների, մշակույթի ու մտավոր ոլորտի մարդկանց գրառումները:
ՈՒ տեսեք, թե՝ առաստաղից կաթացող ջրից ինչպես են փորձում ցուցադրությունը պաշտպանել աշխատակիցները: Ամաչելու բան է: Մինաս Ավետիսյան ու Հակոբ Հակոբյան, Ժանսեմ ու Գառզու, Ռոբերտ Էլիբեկյան ու Գայանե Խաչատրյան, Ռուդոլֆ Խաչատրյան և ու Դեղձ Աշոտ ու Գաբո, Վալենտին Պոդպոմոգով ու Արա Շիրազ, Վարուժան Վարդանյան ու Էմիլ Գազազ, էլի ու էլի փայլուն, ինքնատիպ արվեստագետների աշխատանքներ, որ ուրիշ պետություններ կերազեին ունենալ ու կներկայացնեին բոլորովին ուրիշ վայելչության պայմաններում…
70-ականների սկզբին Երևանում Ժամանակակից արվեստի թանգարանը բացումը աննախադեպ երևույթ էր ողջ ԽՍՀՄ-ի մակարդակով, և բոլորը Հայաստան էին գալիս՝ տեսնելու, զարմանալու ու հիանալու:
Հենրիկ Իգիթյանը խիզախեց՝ ստեղծելով այս թանգարանը, մնացյալը՝ պետության գործն էր, իշխանության, որ պիտի հղացմանը համապատասխան կաղապար տար՝ մոդեռնիզմի յուրահատուկ մի կառույց կյանքի կոչելով, ի վերջո, հենց այդ տարիներին են ստեղծվել հայկական մոդեռնիզմի ցայտուն նմուշները:
Ես բազմիցս եմ զրուցել Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի հետ: Նա հեռացավ՝ իր հետ տանելով Երևանում թանգարանի առանձին, զիլ ու ոճային, իսկապես մոդեռն արվեստին համահունչ շենք ունենալու ցանկությունը:
Մի անգամ, 2008-ի մարտին, ըստ էության, իր վերջին հարցազրույցի ընթացքում նա կարևոր մի փաստ հիշեց: Ասաց՝ «այդքան դժվարությամբ, գաղափարական մեծ պատերազմով, սովետի օրոք մենք ստեղծեցինք արդի արվեստի թանգարանը, բայց Դեմիրճյանի ժամանակ թանգարանին հատուկ հատկացված շենքը, անկախության օրոք, դեմոկրատ Լևոնի ժամանակ խլեցին: Մոսկվան արգելում էր թանգարանի շենքը կառուցել ու Դեմիրճյանը կարգադրեց այն ժամանակվա առևտրի մինիստրին, թե՝ կկառուցես որպես քո օբյեկտներից մեկը, բայց այն կլինի արդի արվեստի թանգարան: Եվ Ջիմ Թորոսյանին էլ այդպիսի առաջադրանք տվեցին: Ավելին, գեղագիտական կենտրոնն էլ ուզում էին վերցնել ու միացնել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին: Ինչու՞ էին այդպես անում Լևոնենք: Ի՞մ դեմ էր դա, թե՞ մշակույթի դեմ էր: Բայց ես միակը չէի»:
Նա ասում էր՝ դա իմ ամենամեծ ցավն է, ասում ու պնդում էր, որ Երևանում կարող ենք ունենալ Եվրոպայի ամենալավ թանգարաններից մեկը, որը զբոսաշրջիկների բում կարող է առաջացնել: Վստահ էր ու վստահեցնում էր բոլորին, որ Հայաստանի մշակույթը Փարիզի մշակույթից պակաս չի: «Մենք զիջում ենք Պոմպիդու կենտրոնին, որովհետև այնտեղ աշխարհն է հավաքված, իսկ ես խոսում եմ ազգային արվեստի մասին»,-ասում էր: Երազում էր՝ Հայաստանում կերպարվեստի համաշխարհային բիենալե կազմակերպելու մասին:
Այս համատեքստում ուզում եմ նորից շեշտել՝ աշխարհի համար Հայաստանի հոգևոր-մշակութային՝ բնականությամբ ներծծված որակներն են միշտ եղել գրավիչ, մինչդեռ այսօր հենց այդ կարևորագույն բնագծերն են պետականորեն երկրորդական դերում և այս համատեքստում ինչ արվում է՝ միջոցառումների ու շոուի մակարդակում է ընդամենը:
Հեղինակ՝ Անահիտ Եսայան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ