Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

ՊԵԿ-ը կատարելագործում է վերլուծական կարողությունները հետբացթողումային հսկողության փուլում 11/15/2019   17:24  |  ԼՐԱՀՈՍ

Պետական եկամուտների կոմիտեն մաքսային հսկողությունն ապրանքների բացթողմանը հաջորդող փուլ տեղափոխելու ճանապարհին գործարկում է ինքնաշխատ ծրագրեր: Հետբացթողումային հսկողության վարչության պետ Արմեն Սաֆարյանը նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է, որ արդյունավետ հսկողություն իրականացնելու նպատակով կատարելագործվում են վարչության վերլուծական կարողությունները: Այս մասին տեղեկացանք ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ավտոմատացվում է գործարքների վերլուծությունը, ինչը թույլ կտա ինքնաշխատ ծրագրով վերհանել մաքսազերծման ընթացքում կատարվող ցանկացած գործարքի ռիսկերը: Գործարկվելու է նաև տնտեսվարող սուբյեկտների վարքագծի գնահատման ինքնաշխատ համակարգ, որով կազմակերպությունները դասակարգվելու են ըստ ռիսկայնության ցածր, միջին և բարձր աստիճանների: «Սա արվում է այն նպատակով, որպեսզի տարիների ընթացքում իրավախախտում չկատարած տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ ավելի մեղմ մոտեցում ցուցաբերվի, իսկ մանրամասն և խիստ վարչարարությունն իրականացվի ռիսկայինների դեպքում»,-ընդգծել է Արմեն Սաֆարյանը: Նա տեղեկացրել է, որ կատարվելու է նաև ոլորտային վերլուծություն, այսինքն` տնտեսվարողների վարքագիծը գնահատելիս վերհանվելու են ոլորտային օրինաչափությունները:

«Վերլուծական գործիքների կիրառումը թույլ կտա վերահսկել ամբողջ շղթան` ներմուծումից իրացում»,-վստահեցրել է Արմեն Սաֆարյանը` հավելելով, որ վերլուծական կարողությունների զարգացումն առավելապես միտված է իրավախախտումների կանխարգելմանը:

Հետբացթողումային հսկողության վարչությունն աշխատում է նաև կամերալ ուսումնասիրությունների ինստիտուտի ներդրման ուղղությամբ, ինչը թույլ կտա հետբացթողումային փուլում տնտեսվարողներին ներկայացնել վերհանված ռիսկերը և ստանալ նրանց պարզաբանումները: Արդյունքում հիմնավոր պատասխանի դեպքում վարչությունը կդադարեցնի ստուգման գործառույթները, իսկ հակառակ դեպքում` գործընթացն, ըստ անհրաժեշտության, կշարունակեն այլ ստորաբաժանումները:

Հատկանշական է, որ ԵԱՏՄ անդամ երկրների հետբացթողումային հսկողության ստորաբաժանումների արդյունավետության գնահատման սանդղակում նախորդ տարվա համեմատ ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչությունը մոտ 3 անգամ բարելավել է դիրքերը` 24 միավորի փոխարեն գնահատվելով 61 միավորով: Վարչության պետի համոզմամբ` դա որդեգրված մոտեցումների և իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունք է: 

2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում հետբացթողումային հսկողության վարչությունն իրականացրել է 67 մաքսային ստուգում, ինչի արդյունքում լրացուցիչ հաշվարկվել են մոտ 253 մլն դրամի մաքսային վճարներ: Եղել են ապրանքների սխալ դասակարգման, սխալ մաքսային արժեքի ներկայացման և այլ բնույթի խախտումներ: ՀՀ մաքսային մարմիններին մաքսային ձևակերպումների ժամանակ ներկայացված փաստաթղթերի արժանահավատությունը ճշտելու նպատակով 245 ընկերությունների վերաբերյալ 38 պետության 371 հարցում է կատարվել: Ուսումնասիրվել են «ժամանակավոր ներմուծում» և «վերամշակում ներքին տարածքում» մաքսային ընթացակարգերով հայտարարագրված համապատասխանաբար 557 և 820 ապրանքների հայտարարագրեր: Համադրվել են նաև օտարերկրյա 9 պետություններից ՀՀ ներմուծված ապրանքներին վերաբերվող 13.644 ապրանքների հայտարարագրեր: Ռիսկերի ցուցիչների հիման վրա 9.100 անձինք դասակարգվել են` ըստ ռիսկի ցածր, միջին և բարձր մակարդակների:

ԵԱՏՄ անդամ պետություների կողմից բացահայտված իրավախախտումների ուսումնասիրության շրջանակում վերլուծվել են ԱՏԳ ԱԱ սխալ դասակարգման հատկանիշներ ունեցող 120 ծածկագրերով կատարված գործարքները: Ուսումասիրվել են նաև 140 ռիսկային ԱՏԳ ԱԱ ծածկագրերով ապրանքների ներմուծումները Հայաստան: Ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում բացահայտված անհամապատասխանությունների 15 դեպքերով կազմվել են համապատասխան տեղեկանքներ:

Ապրանքների բացթողումից հետո մաքսային գործարքների հսկողության շրջանակում ուսումնասիրվել են 6,900 ապրանքների հայտարարագրեր, որի արդյունքում բացահայտվել և արձանագրվել է մաքսային օրենդրության պահանջների խախտման 32 դեպք, իսկ անհամապատասխանությունների 48 դեպք հանձնվել է հետագա ուսումնասիրության:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:30 14/11/2019  |  ԼՐԱՀՈՍՆոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կլինի հսկիչ դրամարկղային մեքենաների առաջին խմբաքանակը. ՊԵԿ նախագահ
11:26 13/11/2019  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Антиконтрафакт–2019» 7-րդ միջազգային համաժողովին
13:06 12/11/2019  |  ԼՐԱՀՈՍ2020 թվականից շրջանառության կդրվեն նոր որակի դրոշմապիտակներ
12:25 29/10/2019  |  ՄեկնաբանությունԱյսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել եմ մաքսային ծառայողին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում . Փաշինյան
15:11 28/10/2019  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է միջազգային աշխատաժողով
14:52 25/10/2019  |  Քրեական խրոնիկոնՊԵԿ. hայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ
19:08 22/10/2019  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԱվտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին
17:59 22/10/2019  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին
11:27 19/10/2019  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՀյուսիսային մաքսատուն-վարչությունը աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին
12:49 18/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով տեղափոխվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Հյուսիսային մաքսատուն-վարչությունում

Արխիվ

[]