ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախորդ 1.5 տարվա ընթացքում դատախազության պետական շահերի պաշտպանության գործիքակազմով բացահայտվել է 60.7մլրդ դրամի վնաս, վերականգնվել՝ 3.2մլրդը 11/15/2019 16:37 | ԼՐԱՀՈՍ
Դատախազության պետական շահերի պաշտպանության սահմանադրական գործառույթի իրացման արդյունավետության միտումների վերլուծության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ամբողջ 2018թ. և 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից այս ոլորտում իրականացրած գործունեության արդյունավետությունը՝ 2016-2017թթ. արդյունքների հետ համադրությամբ: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ուսումնասիրությունը վկայում է, որ 2016-2017թթ. պետական շահերի պաշտպանության իրավասության շրջանակներում կատարված ուսումնասիրություններով հայտնաբերվել է նախորդ ժամանակաշրջանում կատարված ընդհանուր 879 իրավախախտում: Մինչդեռ 2018թ. և 2019թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքի շնորհիվ ընդհանուր արձանագրվել է նմանատիպ 1800 իրավախախտում կամ կրկնակի անգամ ավելի: Նշված 1.5 տարվա ընթացքում այդ իրավախախտումներից ընդհանուր 406-ով հարուցվել են քրեական գործեր: Միայն այս քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 45 մլրդ. 175 մլն դրամ, որից վերականգնվել է շուրջ 1մլրդ 513մլն դրամի վնասը։ Մինչդեռ 2016-2017թթ. պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումներով հարուցվել է ընդհանուր 131 քրեական գործ, կամ ավելի քան 3 անգամ պակաս:
Քրեական գործերի գերակշիռ մասը հարուցվել է կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների, կամ նշված հանցագործությունների և հափշտակության տարբեր եղանակների հանցակազմերի համակցությամբ: Մասնավորապես մեծ թիվ են կազմում հատկապես պաշտոնեական կեղծիք կատարելով զուգորդված յուրացման կամ վատնման, պաշոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հափշտակություններ կատարելու, պաշտոնեական անփութության, ապօրինի ծառահատումների, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու հանցագործության դեպքերը:
Պետական շահերի պաշտպանության իրավասության շրջանակներում դատախազական ներգործության ամենաարդյունավետ միջոցներից մեկը պետությանը հասցված վնասը կամովին հատուցելու նպատակով համապատասխան սուբյեկտներին նախազգուշացումներ կատարելն է: Եթե 2016-2017թթ. դատախազության մարմինների կողմից արվել է պատճառված վնասը կամովին վերականգնելու նպատակով ընդհանուր առմամբ 366 նախազգուշացում, որոնց արդյունքում վերականգնվել է 162մլն դրամ, ապա 2018թ. և 2019թ. առաջին կիսամյակում նախազգուշացվել է ընդհանուր 402 սուբյեկտ, որոնց արդյունքում վերականգնվել է մոտ 915մլն ՀՀ դրամ վնաս: Այսինքն նշված ժամանակահատվածում նախազգուշացման արդյունքում վերականգնված վնասի չափը նախորդ երկու տարիների ցուցանիշը գերազանցում է 5.6 անգամ:
Հաշվետու 1.5 տարվա ընթացքում դատախազության մարմինների կողմից դատարան է ներկայացվել 75 հայց, իսկ նշված ժամանակահատվածում դատարանների կողմից բավարարվել է ընդհանուր 960մլն դրամի հայցապահանջ: Մինչդեռ նախորդող 2 տարիներին՝ 2016-ին և 2017-ին՝ դատարան ներկայացված կրկնակի ավելի թվով հայցերի (131) պարագայում բավարարվել է ընդհանուր 677մլն դրամի հանցապահանջ: Այսինքն դատախազական այս գործիքակազմի կառուցակարգով պետությանը պատճառված վնասի վերականգնման աճը կազմել է մոտ 42տոկոս:
Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակահատվածում դատախազության ստորաբաժանումների կողմից հարուցված պետական շահերի պաշտպանության հայցերով, ներկայացված հաղորդումներով, կամովին վնասը վերականգնելու նախազգուշացումներով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով 2018թ. և 2019թ. առաջին կիսամյակում պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 60.7մլրդ դրամ, իսկ պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է աննախադեպ՝ մոտ 3.2մլրդ դրամի վնաս, ինչը 2016-2017թթ. ցուցանիշները գերազանցում են մի քանի տասնյակ անգամ:
Արձանագրված արդյունքները պայմանավորված են հիմնականում երկու գործոնով: Նախ՝ նշված ժամանակահատվածում գործադիր իշխանության մարմինների կողմից պետությանը պատճառված վնասների բացահայտման նպատակով օրենքով նախատեսված իրենց վերահսկողական լծակների գործադրման և դրանց արդյունքները ՀՀ դատախազությանը ներկայացնելու հարցում դրսևորվել է աննախադեպ նախաձեռնողականություն: Վերջինս լիարժեք պայմաններ է ստեղծել դատախազության համար գործադրելու իր իրավասությունից բխող գործառույթները:
Մյուս հիմնական պատճառն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից դեռևս 2017թ. նախանշվել և 2018թ. արմատավորվել է պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում դատախազական ներգործության միջոցներն ամբողջ ծավալով կիրառելը դատախազության համապատասխան ստորաբաժանումների տարեկան ծրագրային գործունեության պարտադիր բաղադրիչ դարձնելու մոտեցումը, որի կատարման և արդյունքների ապահովման հարցում դրսևորվում է առանձնակի հետևողականություն:
Այս իմաստով պետական շահերի պաշտպանության ոլորտում դատախազության արձանագրած արդյունքները, դրանք բազմապատկելու հանրության հստակ ձևակերպվող պահանջները, ինչպես նաև գործնականում օբյեկտիվորեն ծագող խնդիրների լուծման հրատապ անհրաժեշտությունն արդիական են դարձնում դատախազությանը լիարժեք պետական շահերի պաշտպանի դեր վերապահելու խնդիրը: Ելնելով դրանից՝ միջազգային փորձի ուսումնասիրությամբ, ՀՀ դատախազությունում մշակվում է պետական այս գործառույթի արդյունավետ իրացման հնարավորություններն ընդլայնելուն ուղղված հայեցակարգ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ