ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հավատում եմ, որ արցախցին չի ընտրելու նրանց, որոնք Փաշինյանի փեշերի տակ ծվարել են. Հրանտ Մարգարյան (տեսանյութ) 11/15/2019 15:41 | ԼՐԱՀՈՍ
«Պատերազմի հավանականություն կա՞, թե՞ չկա, մենք պատրաստվո՞ւմ ենք պատերազմի, եթե պատրաստվում ենք, պատրաստվում ենք, որ պարտվե՞նք, թե՞ պատրաստվում ենք որ հաղթենք»,- «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովում հարցադրում հնչեցրեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։
Ըստ նրա՝ եթե մի ղեկավարություն ժողովրդին ուզում է ոտքի հանել, որ իրենից ավելի մեծ հնարավորություններով ուժին հաղթի, ապա պետք է միասնականություն ստեղծի, համախմբի ժողովրդին։ «Մեզ մոտ այդպե՞ս է, թե պառակտում է, սեւ ու սպիտակ է, ղարաբաղցի-հայաստանցի է ։ Ով փորձում է խոսել, նկատե՞լ եք, թալանի ու կոռուպցիայի հոդված են կպցնում են պոչից։ Կոռուպցիան ու թալանը այլեւս տեռորի միջոց են քաղաքական միտքը, խոսքը խեղդելու համար»,-հայտարարեց Հրանտ Մարգարյանը ու շեշտեց, որ այս ձեւով չենք կարող գնալ կռվի եւ հաղթել։
Խոսելով բանակից՝ նա ասաց՝ այսօր ունենք վարկաբեկված սպայական կազմ, իրավիճակ, որտեղ նույնիսկ ապրիլյան նահատակներն են շահարկման նյութ դառնում։ Ապա հարցրեց՝ սպան պետք է ուժ տա՞ զինվորին, թե՞ մտածի, որ վաղը թիկունքում իրեն դատելու են։
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի շուրջ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Մարգարյանը նկատեց՝ հակասությունների շղթա է, շփոթ։ Ասաց Փաշինյանի՝ «Արցախը Հայաստանն է եւ վերջ»-ը ոչ Բաքվին, ոչ էլ աշխարհին էր ուղղված, այլ հենց Արցախին ։ «Ղարաբաղցուն ասում է՝ Արցախը Հայաստանն է, որ ես եմ քո իշխանությունը, քո վարչապետը, քո իշխանությունը շինծու է, նա չի ասել ադրբեջանցիների համար»,-հայտարարեց Հրանտ Մարգարյանը՝ նկատելով, որ այդ հայտարարությունը խանգարել է նաեւ բանակցային տակտիկային։
Անդրադառնալով Փաշինյանի հայտնի թեզին, թե ԼՂ հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, ԼՂ-ի ու Ադրբեջանի ժողովուրդների համար եւ որ Փաշինյանն առաջինն է ՀՀ ղեկավարներից, որ նման հայտարարություն է արել՝ Հրանտ Մարգարյանն ասաց. «Ենթատեքստում ասում է չէ՞, ասում է՝ ես պատրաստ եմ մի բան հավելյալ զիջել, որ նախորդները պատրաստ չէին զիջել, ես զարմանում էլ ի՞նչ պետք է զիջի, որ Լեւոն Տեր -Պետրոսյանից շատ զիջի, մյուսները, դեռ ոչինչ»։
Հրանտ Մարգարյանն ասաց, որ այդ կեցվածքը պայքարող ժողովրդի քաղաքական ղեկավարի կեցվածք չէ, նշեց , որ այսօր Հայաստանում վախի մթնոլորտ է՝ ոչ անպայման վախ ֆիզիկական հալածանքից, այլ վախ՝ խայտառակ լինելուց, մարդկանց խոսակցության նյութ դառնալուց, որ վաղը կասեն՝ կոռումպացված, թալանչի է... ։
«Իմ կոչն է չվախենալ ոչ մի բանից, չվախենալ ֆեյքերից, թող ինչ ուզում են՝ ասեն։ Նպատակը հոգեբանական ազդեցությունն է, որ ուզում են թողնել»։
Հրանտ Մարգարյանն ասաց ՝գաղափարի շուրջ հավաքվելը բավարար չէ, պետք է կազմակերպվածություն դրսեւորել։ Նա ընդգծեց՝ փրկությունն Արցախից է գալու։
«Փրկությունն Արցախից է, Արցախում չկա նախագահական ընտրությունների օրակարգ, սուտ է, Արցախում մի օրակարգ կա՝ Արցախի արժանապատվությունը վերականգնելու՝ իբրեւ ազգային ազատագրական պայքարի օրրան իր տեղը համահայկական օրակարգում վերագտնելու։ Այս անհրաժեշտությունը կա Արցախում։ Հավատում եմ, Արցախցին այնքան իմաստուն է, որ իր քվեարկությամբ փրկություն կբերի հայ ժողովրդին եւ չի ընտրելու նրանց , որոնք Փաշինյանի փեշերի տակ ծվարել են, կընտրի այն մարդուն, որը ոչ թե հականիկոլ է, այլ Արցախի արժանապատվության տերն է եւ կարող է հավասարը հավասարի հետ դիալոգ »։
Հրանտ Մարգարյանն ասաց, որ եթե մի օր վստահ լինի, որ այս իշխանությունը Ղարաբաղի հարցով պատրաստ չէ որեւէ բան զիջել, պատրաստ է գնալ կռվել եւ հաղթել, այս իշխանության հետ կհամագործակցի ու խնդիր չի ունենա, որոհետեւ մյուս խնդիրները երկրորդական են։ «Բայց, եթե Արցախի հարցով ես ունեմ մտահոգություն, ամեն ինչ անելու եմ, որ այս իշխանությունները, լինի արտահերթ , թե հերթական ընտրություններ , չընտրվեն»,-եզրափակեց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ