Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   19:00 Սափրված Նիկոլ Փաշինյանը դառնում է ընդդիմություն՝ չսափրված Նիկոլ Փաշինյանին․ Վարոսյան

Արարատ Միրզոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւային 11/14/2019   19:22  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 14-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Դարիգա Նազարբաեւայի այցը նոր լիցք կհաղորդի հայ-ղազախական հարաբերություններին: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ կապերի խորացմամբ՝ ելնելով մեր երկրների փոխադարձ շահերից: Նա ընդգծել է, որ հայ-ղազախական հարաբերությունները գործնականում զարգանում են բոլոր ուղղություններով, եւ դրանցում կարեւոր դեր է խաղում նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը: Այդ համատեքստում նա նշել է, որ վերջին տարիներին առաջին անգամ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ բարեկամական խմբի այցը Ղազախստան, իսկ առաջիկայում սպասվում է ղազախական կողմի այց: Արարատ Միրզոյանը նշել է, որ տնտեսական ցուցանիշներով արձանագրված է դրական դինամիկա. երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 150 տոկոսով: Ըստ ԱԺ նախագահի՝ թիվն արդեն խոսուն է եւ դեռ առկա է մեծ չիրացված ներուժ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ երկխոսությունը ծավալվում է ոչ միայն երկկողմ, այլ նաեւ բազմակողմ ուղղություններով, երկու երկրները համագործակցում են միջազգային տարբեր ձեւաչափերում: Նա կարծիք է հայտնել, որ տեսակետներն այդ հարթակներում կարող են լինել ավելի հավասարակշռված, իհարկե, առաջին հերթին անվտանգության վերաբերյալ հարցերում: «Մեր երկրի համար կա զգայուն հարց՝ ԼՂ հիմնահարցը: Հայաստանում շատ ընդգծված տեսակետ կա, որ դաշնակիցները միջազգային տարբեր հարթակներում պետք է հաշվի առնեն միմյանց հետաքրքրություններն այսպիսի հարցերում եւս»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը: Նա խոսել է նաեւ մշակութային համագործակցության մասին՝ ընդգծելով, որ Ղազախստանի հայ համայնքը բարգավաճում է, ունի բոլոր հնարավորությունները՝ իր ներդրումն ունենալու երկրի զարգացման գործում եւ շատ լավ իրացնում է այդ հնարավորությունը:

Դարիգա Նազարբաեւան, շնորհակալության հայտնելով ընդունելության համար, նշել է, որ շատ ուրախ է կրկին հանդիպել Արարատ Միրզոյանի հետ: Նա հայտարարել է, որ կարող է Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները վստահաբար անվանել եղբայրական, որովհետեւ առկա են մշակութային ընդհանուր արմատներ: Նա ուրախությամբ է ընդգծել, որ սերտորեն աշխատում են նաեւ մեր գիտնականները, որոնք համագործակցության հուշագիր են ստորագրել: «Այս տարի նշում ենք Ղազախստանի եւ Հայաստանի անկախ հանրապետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Սա մեծ իրադարձություն է եւ մեզ համար հպարտանալու մեծ բան կա, կան կոնկրետ հաջողություններ, բայց մենք միշտ ուզում ենք մի փոքր ավելին»,- ասել է Դարիգա Նազարբաեւան: Նա կարեւորել է տրանսպորտային միջանցքների զարգացումը, որպեսզի երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունները հեշտանան: Նաեւ ընդգծել է, որ ավելանում է ապրանքաշրջանառության ծավալը, որի ընդլայնման համար կան էլ ավելի հնարավորություններ:

Դարիգա Նազարբաեւան հայտնել է, որ եկող տարի նախատեսվում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի այցը Հայաստան, որը, նրա կարծիքով, եւս կհանդիսանա կարեւոր քայլ՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ճանապարհին:

Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահն էլ իր հերթին է արձանագրել, որ միջխորհրդարանական հարաբերությունները զարգանում են շատ լավ դինամիկայով: Նաեւ նշել է, որ զբոսաշրջության զարգացման մեծ հնարավորություններ կան: Նազարբաեւան շնորհակալություն է հայտնել, որ Երեւանի պետական համալսարանում գործում է ղազախերենի կենտրոն, ուր նա պատրաստվում է այցելել: «Համագործակցության հեռանկարները մեծ են, դրանք պետք է զարգացնել տարբեր ուղղություններով: Հայաստանում գիտական մեծ ներուժ կա եւ այս հարցում պատրաստ ենք ձեզանից շատ բան սովորել: Մենք ընդհանուր առմամբ շարժվում ենք նույն ուղղությամբ»,- ասել է Դարիգա Նազարբաեւան:

Արարատ Միրզոյանը լիովին համաձայնել է, որ զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ կա եւ միջխորհրդարանական խմբերը ակտիվ պետք է աշխատեն այդ ուղղությամբ: «Իսկապես ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում եւ պետք է հետեւել, որ ամեն ինչ այդպես էլ շարունակվի»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Դարիգա Նազարբաեւան գրառում է կատարել Ազգային ժողովի պատվո հյուրերի մատյանում, նաեւ բարեկամության ծառ տնկել Հայաստանի խորհրդարանի այգում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:24 12/11/2019Վարչապետ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել Օդրի Ազուլեի հետ
20:53 12/11/2019  |  ԼՐԱՀՈՍՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԳԴՀ պատվիրակությանը
18:52 12/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ
17:41 12/11/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանն ընդունել է ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահին և Chessify ընկերության տնօրենին
14:57 12/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանի հետ
15:06 11/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին. քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր
10:10 09/11/2019  |  ՄամուլՄիրզոյան-Սիմոնյան ներքին մրցակցություն. Դա երբեմն ստացել է զավեշտալի դրսեւորումներ. «168 ժամ»
09:49 09/11/2019  |  Մամուլ«Իմ քայլում» արդեն պատրաստվում են. Արայիկ Հարությունյանի չազատված աթոռի հավակնորդներ կան. «Հրապարակ»
20:33 08/11/2019  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանին
20:30 08/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ դեսպանը լիակատար աջակցություն է հայտնել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին. ԱԺ նախագահն ընդունել է Լին Թրեյսիին

Արխիվ

[]