Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Նախորդ 1.5 տարվա ընթացքում դատախազության պետական շահերի պաշտպանության գործիքակազմով բացահայտվել է 60.7մլրդ դրամի վնաս, վերականգնվել՝ 3.2մլրդը 11/15/2019   16:37  |  ԼՐԱՀՈՍ

Դատախազության պետական շահերի պաշտպանության սահմանադրական գործառույթի իրացման արդյունավետության միտումների վերլուծության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ամբողջ 2018թ. և 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից այս ոլորտում իրականացրած գործունեության արդյունավետությունը՝ 2016-2017թթ. արդյունքների հետ համադրությամբ: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ուսումնասիրությունը վկայում է, որ 2016-2017թթ. պետական շահերի պաշտպանության իրավասության շրջանակներում կատարված ուսումնասիրություններով հայտնաբերվել է նախորդ ժամանակաշրջանում կատարված ընդհանուր 879 իրավախախտում: Մինչդեռ 2018թ. և 2019թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքի շնորհիվ ընդհանուր արձանագրվել է նմանատիպ 1800 իրավախախտում կամ կրկնակի անգամ ավելի: Նշված 1.5 տարվա ընթացքում այդ իրավախախտումներից ընդհանուր 406-ով հարուցվել են քրեական գործեր: Միայն այս քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 45 մլրդ. 175 մլն դրամ, որից վերականգնվել է շուրջ 1մլրդ 513մլն դրամի վնասը։ Մինչդեռ 2016-2017թթ. պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումներով հարուցվել է ընդհանուր 131 քրեական գործ, կամ ավելի քան 3 անգամ պակաս:  

Քրեական գործերի գերակշիռ մասը հարուցվել է կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների, կամ նշված հանցագործությունների և հափշտակության տարբեր եղանակների հանցակազմերի համակցությամբ: Մասնավորապես մեծ թիվ են կազմում հատկապես պաշտոնեական կեղծիք կատարելով զուգորդված յուրացման կամ վատնման, պաշոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հափշտակություններ կատարելու, պաշտոնեական անփութության, ապօրինի ծառահատումների, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու հանցագործության դեպքերը:

Պետական շահերի պաշտպանության իրավասության շրջանակներում դատախազական ներգործության ամենաարդյունավետ միջոցներից մեկը պետությանը հասցված վնասը կամովին հատուցելու նպատակով համապատասխան սուբյեկտներին նախազգուշացումներ կատարելն է: Եթե 2016-2017թթ. դատախազության մարմինների կողմից արվել է պատճառված վնասը կամովին վերականգնելու նպատակով ընդհանուր առմամբ 366 նախազգուշացում, որոնց արդյունքում վերականգնվել է 162մլն դրամ, ապա 2018թ. և 2019թ. առաջին կիսամյակում նախազգուշացվել է ընդհանուր 402 սուբյեկտ, որոնց արդյունքում վերականգնվել է մոտ 915մլն ՀՀ դրամ վնաս: Այսինքն նշված ժամանակահատվածում նախազգուշացման արդյունքում վերականգնված վնասի չափը նախորդ երկու տարիների ցուցանիշը գերազանցում է 5.6 անգամ:

Հաշվետու 1.5 տարվա ընթացքում դատախազության մարմինների կողմից դատարան է ներկայացվել 75 հայց, իսկ նշված ժամանակահատվածում դատարանների կողմից բավարարվել է ընդհանուր 960մլն դրամի հայցապահանջ: Մինչդեռ նախորդող 2 տարիներին՝ 2016-ին և 2017-ին՝ դատարան ներկայացված կրկնակի ավելի թվով հայցերի (131) պարագայում բավարարվել է ընդհանուր 677մլն դրամի հանցապահանջ: Այսինքն դատախազական այս գործիքակազմի կառուցակարգով պետությանը պատճառված վնասի վերականգնման աճը կազմել է մոտ 42տոկոս:

Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակահատվածում դատախազության ստորաբաժանումների կողմից հարուցված պետական շահերի պաշտպանության հայցերով, ներկայացված հաղորդումներով, կամովին վնասը վերականգնելու նախազգուշացումներով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով 2018թ. և 2019թ. առաջին կիսամյակում պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 60.7մլրդ դրամ, իսկ պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է աննախադեպ՝ մոտ 3.2մլրդ դրամի վնաս, ինչը 2016-2017թթ. ցուցանիշները գերազանցում են մի քանի տասնյակ անգամ:

Արձանագրված արդյունքները պայմանավորված են հիմնականում երկու գործոնով: Նախ՝ նշված ժամանակահատվածում գործադիր իշխանության մարմինների կողմից պետությանը պատճառված վնասների բացահայտման նպատակով օրենքով նախատեսված իրենց վերահսկողական լծակների գործադրման և դրանց արդյունքները ՀՀ դատախազությանը ներկայացնելու հարցում դրսևորվել է աննախադեպ նախաձեռնողականություն: Վերջինս լիարժեք պայմաններ է ստեղծել դատախազության համար գործադրելու իր իրավասությունից բխող գործառույթները:

Մյուս հիմնական պատճառն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից դեռևս 2017թ. նախանշվել և 2018թ. արմատավորվել է պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում դատախազական ներգործության միջոցներն ամբողջ ծավալով կիրառելը դատախազության համապատասխան ստորաբաժանումների տարեկան ծրագրային գործունեության պարտադիր բաղադրիչ դարձնելու մոտեցումը, որի կատարման և արդյունքների ապահովման հարցում դրսևորվում է առանձնակի հետևողականություն:      

Այս իմաստով պետական շահերի պաշտպանության ոլորտում դատախազության արձանագրած արդյունքները, դրանք բազմապատկելու հանրության հստակ ձևակերպվող պահանջները, ինչպես նաև գործնականում օբյեկտիվորեն ծագող խնդիրների լուծման հրատապ անհրաժեշտությունն արդիական են դարձնում դատախազությանը լիարժեք պետական շահերի պաշտպանի դեր վերապահելու խնդիրը: Ելնելով դրանից՝ միջազգային փորձի ուսումնասիրությամբ, ՀՀ դատախազությունում մշակվում է պետական այս գործառույթի արդյունավետ իրացման հնարավորություններն ընդլայնելուն ուղղված հայեցակարգ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:41 15/11/2019  |  Քրեական խրոնիկոնՇիրակի մարզի հանրակրթական դպրոցներում հայտնաբերված՝ աշխատանքի չհաճախող աշխատակիցներ պահելու մի քանի դեպքերով հարուցվել են քրեական գործեր
17:51 14/11/2019  |  Քրեական խրոնիկոնՊաշտոնատար անձանց թողտվությամբ ոսկի-բազմամետաղային հանքավայրը տարիներ շարունակ շահագործվել է՝ առանց հողատարածքի նպատակային նշանակությունը դրան համապատասխանեցնելու
15:47 12/11/2019  |  Քրեական խրոնիկոնԴատախազության ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել ճանապարհաշինության ծրագրերի իրականացման ոլորտում դրսևորված կոռուպցիոն չարաշահումների հիմնական մեխանիզմները
10:45 08/11/2019  |  Քրեական խրոնիկոնԾաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել շահագործող ընկերության նախկին տնօրենը
15:04 30/10/2019  |  Քրեական խրոնիկոնԱվելի քան 2 մլրդ դրամի կոռուպցիոն չարաշահումներ «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր»-ի վարձակալության և օտարման գործընթացներում. քրեական գործ է հարուցվել
12:47 30/10/2019  |  Քրեական խրոնիկոն«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետի մասով քրեական գործն ուղարկվել է դատարան
11:36 29/10/2019  |  Քրեական խրոնիկոնՀՀ զինվորական դատախազությունը հայտնաբերել է պետությանը պատճառված շուրջ 10 մլրդ դրամի վնաս, իսկ վերականգնված գումարը նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 6 անգամ
18:46 25/10/2019  |  ԼՐԱՀՈՍ«Թաքս Ֆրի» կարգի կիրառմամբ առերևույթ խարդախություն կատարելու միջոցով հափշտակված ավելի քան 12մլն դրամի վնասը վերականգնվել է
11:20 21/10/2019  |  Քրեական խրոնիկոնՊետական միջոցների փոշիացում Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ոլորտում. հարուցվել է քրգործ
12:26 18/10/2019  |  Քրեական խրոնիկոնՋրօգտագործման ոլորտում կոռուպցիոն չարաշահումների փաստերով հարուցված քրեական գործերի նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է 5,7 միլիարդ դրամի վնաս

Արխիվ

[]