ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ՊՎԾ-ն ամփոփել է ՀՀ ոստիկանությունում ընթացող երկու ուսումնասիրություններից առաջինի արդյունքները 11/15/2019 11:10 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է ՀՀ ոստիկանությունում ընթացող երկու ուսումնասիրություններից առաջինի արդյունքները:
Ուսումնասիրությունն իրականացվել է՝
ա) ՀՀ ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցների ձեռք բերման և դրանց տեխնիկական սպասարկման նպատակով իրականացված գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ,
բ) ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված դրամաշնորհների և սուբսիդիաների օրինականության և արդյունավետության նկատմամբ,
գ) գնման գործընթացների ուսումնասիրության արդյունքում արձանագրված նախնական ռիսկերի նկատմամբ:
ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարելու արդյունքում պետությանն առերևույթ պատճառված հնարավոր վնասի չափը, նախնական գնահատմամբ, գերազանցում է 700 մլն ՀՀ դրամը:
Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են նաև բազմաթիվ խախտումներ, որոնք թեև արձանագրվել են, սակայն դրանց արդյունքում պետությանը հասցված վնասի չափն այս փուլում հնարավոր չի եղել հստակեցնել:
Ընդհանուր առմամբ, ՀՀ ոստիկանությունում իրականացված և Ծառայության կողմից ռիսկային գնահատված գնման գործընթացների ուսումնասիրության արդյունքում բացահայտված խախտումները վերլուծելով՝ նշված գործընթացները կարելի է բնորոշել ոչ մրցակցային, խտրական չափորոշիչների կիրառմամբ, ձևական բնույթի մրցույթներ: Նկարագրված իրավիճակն առկա է մասնավորապես՝ քարթրիջների, պլաստիկ քարտերի, տեսանկարահանման սարքերի ձեռքբերման, ձերբակալված անձանց պահպանման նպատակով սննդի մատակարարման, ուղևորափոխադրման ծառայությունների ձեռք բերման և այլ գործընթացներում։ Առկա է հիմնավոր կասկած մի շարք դեպքերում փոխկապակցված անձանց կողմից միևնույն մրցույթին կազմակերպված մասնակցության, առերևույթ ոչ արժանահավատ, կեղծ պայմանագրերի ներկայացման, ներկայացված փաստաթղթերում կեղծ ստորագրություններ դնելու, ուռճացված գներով պայմանագրերի կնքման, ոչ բավարար հիմքերով մասնակիցների մերժման, մրցույթը հաղթած և ապրանքի մատակարարումից կամ ծառայության մատուցումից հրաժարված մասնակցին գնումներին մասնակցության իրավունքից զրկելու առաջարկի չներկայացման՝ արդյունքում հնարավորություն տալով ավելի բարձր գին ներկայացրած մասնակցին մրցույթում հաղթող ճանաչվելու, տեխնիկական չափանիշներին չհամապատասխանող ապրանքի մատակարարման ու ընդունման և այլ անօրինական գործընթացների իրականացման վերաբերյալ: Արձանագրվել է նաև մի շարք գնման ընթացակարգերի փաստաթղթերի փաթեթների կորուստ, որի վերաբերյալ Ծառայության կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ ոստիկանապետին. ընթանում է ծառայողական քննություն։
ՀՀ ոստիկանությունում ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված առանձին դեպքեր մի մասը ներկայացված են ստորև՝
1. Ուսումնասիրությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Վահան» հիմնադրամին դրամաշնորհների տեսքով փոխանցված գումարներից 368,437,408 դրամը օգտագործվել է հիմնադրամի կանոնադրական նպատակներին ոչ համապատասխան։
2. ՀՀ ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, պլաստիկ քարտերի, ինչպես նաև նրանց անձնավորեցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման գործընթացների օրինականության և արդյունավետության ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեռևս 08.10.2010թ-ին «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի և «X» ընկերության միջև ՀՀ ոստիկանության կարիքների համար տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, պլաստիկ քարտերի, ինչպես նաև նրանց անձնավորեցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման նպատակով կնքվել է գնման պայմանագիր՝ 5 տարի ժամկետով։ Նշված ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, պլաստիկ քարտերի, ինչպես նաև նրանց անձնավորեցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերումը մրցակցային երկխոսություն գնման ձևով չի հիմնավորվում և այն կրել է ձևական բնույթ, մինչդեռ 19.12.2014թ-ին կնքված պայմանագրի շրջանակներում գնման առարկաների միավորի գները էապես աճել են։ Ընդ որում, գները բարձրացվել են դեռևս գնման հայտով, որի վերաբերյալ որևէ հիմնավորում ներկայացված փաստաթղթերի փաթեթներում առկա չէ: Այսինքն՝ պատասխանատու ստորաբաժանման կողմից գնման հայտով ներկայացված 3 գնման առարկաների մասով չհիմնավորված բարձր միավոր գների հիման վրա «X» ընկերության հետ կնքվել է պայմանագիր՝ նախկինում առկա պայմանագրի գնման առարկաների միավոր գներից բարձր գներով, որը հանգեցրել է 462,729 ֆրանկ ավել ծախս կատարելուն:
3. ՀՀ ոստիկանության կողմից «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրվող սուբսիդիաների օրինականության և արդյունավետության ուսումնասիրությամբ պարզվել է, որ համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման՝ ՀՀ ոստիկանության և «X» ՍՊԸ-ի միջև հաստատված պայմանագրային պարտավորությունները սահմանված ժամկետներում չեն կատարվել, որի արդյունքում առաջացել է ՀՀ ոստիկանության կողմից 1,183,554,400 դրամի վերականգման պահանջ։ Պետական վերահսկողական ծառայությունը և ՀՀ ոստիկանությունը համատեղ քայլեր են ձեռնարկում նշված խնդրի կարգավորման ուղղությամբ։
4․Ոստիկանության համար շարժական գույքի ձեռքբերման նպատակով իրականացված գործընթացներում՝
· ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջների խախտմամբ զուգորդված առերևույթ կեղծ փաստաթղթերի կազմմամբ և օգտագործմամբ մեկ գերթանկարժեք տրանսպորտային միջոցի ձեռք բերում երկու միավոր տրանսպորտային միջոցի փոխարեն։
· Տրանսպորտային միջոցների ձեռք բերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգեր՝ պահանջվող ապրանքների խտրական տեխնիկական բնութագրերի կիրառմամբ: Արդյունքում՝ ներկայացվող գնման հայտերում ներկայացվել են կոնկրետ ապրանքանիշի և կոնկրետ մոդելի տեխնիկական բնութագրեր՝ բացառելով այլ արտադրողների մասնակցությունը։
· Մի շարք դեպքերում մատակարարվել են պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերից տարբերվող տեխնիկական բնութագրեր ունեցող տրանսպորտային միջոցներ։
· Մի շարք դեպքերով ՀՀ ոստիկանությանը մատակարարված ավտոմեքենաների արժեքները գերազանցել են տվյալ պահին կազմակերպությունների կողմից այլ տնտեսվարողներին նույնատիպ ավտոմեքենաների մատակարարման գները:
5. ՀՀ ոստիկանության տրանսպորտային միջոցների սպասարկման պայմանագրերում առկա են ակնհայտ խախտումներ: Մասնավորապես՝ կառավարության որոշումներով մեկ անձից գնման ձևի կիրառմամբ կնքվել է շուրջ 24 պայմանագիր ընդհանուր 1,305,250,000 դրամ գումարով։ Սպասարկվող մեքենաների ցանկում ներառվել են նաև երաշխիքից դուրս գտնվող տրանսպորտային միջոցներ։ Վերջիններիս սպասարկման համար չի իրականացվել մրցակցային ընթացակարգ և ծառայությունները ձեռք են բերվել մեկ կազմակերպությունից։
Հարկ է նշել, որ գնման մրցակցային ընթացակարգ հայտարարելու դեպքում պայմանագրերը կկնքվեին սպասարկման նվազագույն գին առաջարկած կազմակերպությունների հետ, ինչի հետևանքով կարող էին տնտեսվել տեխնիկական սպասարկման համար նախատեսված ֆինանսական միջոցները։
Մյուս կողմից, 2017-2019թթ գրանցամատյանների ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ երաշխիքային սպասարկման մեջ գտնվող տրասնպորտային միջոցները վճարովի սպասարկվել են տեխնիկական սպասարկում իրականացնող այլ կազմակերպությունների կողմից:
6. ՀՀ ոստիկանության կողմից «Դինամո» մարզական հասարակական ակումբ ՀԿ-ին տրամադրված դրամաշնորհների օրինականության և արդյունավետության ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Դինամո» մարզական հասարակական ակումբ ՀԿ-ն գտնվում է ՀՀ ոստիկանության փաստացի վերահսկողության ներքո։ Ունենալով իր հաշվեկշռում մեծարժեք ակտիվներ՝ անշարժ գույքի տեսքով, ՀԿ-ն չի ձեռնարկել որևէ քայլ իր սեփականությունը հանդիսացող գույքի վարձակալությունից եկամուտներ ապահովելու ուղղությամբ։ Մինդեռ 2014-2019թթ․ ընթացքում կազմակերպությանը պահպանման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից դրամաշնորհի տեսքով 129,468,4 հազ․ դրամ է հատկացվել։ Առկա է խնդիր նաև վերոնշյալ կազմակերպության հաշվեկշռում առկա գույքի մի մասի կադաստրային գրանցման գործընթացի հետ կապված։ Պետական վերահսկողական ծառայության կողմից առաջարկվել է ՀՀ ոստիկանությանը հստակեցնել իր իրավահարաբերությունը «Դինամո» մարզական հասարակական ակումբ ՀԿ-ի հետ և նախաձեռնել գործընթացներ վերոնշյալ կազմակերպության ֆինանսական անկախության ամրապնդման ուղղությամբ՝ վերանայելով բյուջետային միջոցներից դրամաշնորհնրի տրամադրումը։
Ամփոփված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության հատկանիշների առկայության հարցը քննարկելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից