ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զբաղվածության ոլորտ. ձախողումներին ավելանում են կոռուպցիոն ռիսկերը 11/15/2019 11:16 | Վերլուծություններ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով կառավարությունը փոփոխեց «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր (հղումը՝ https://www.e-gov.am/sessions/, 2019 թվականի նոյեմբերի 14-ի կառավարության նիստի օրակարգի 39-րդ հարց):
Վերջին մեկ տարվա ընթացքում ոլորտում իրականացվող փոփոխություններին բազմիցս ենք անդրադարձել: Հիմնական նպատակը նորից նույնն է՝ ամեն գնով ապահովել պետական ծրագրերի կատարողականը: Այս անգամ էլ ծրագրերի ինքնանպատակ կատարումն ապահովելու համար վերացվում են կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման և ծախսարդյունավետության բաղադրիչները:
Միջազգային դրական փորձին համապատասխան՝ գործող կարգավորումը նախատեսում էր զբաղվածության պետական աջակցության տրամաբանական փուլեր: Առաջին փուլի համար սահմաված ողջամիտ ժամկետում (մինչև 3 ամիս) գործազուրկը պետք է ուղեգրվեր գործատուի մոտ՝ առկա թափուր աշխատատեղը համալրելու նպատակով: Այս փուլում հարմար աշխատանքի չտեղավորվելու դեպքում, ըստ գնահատված կարիքի՝ գործազուրկը պետք է ընդգրկվեր զբաղվածության այս կամ այն ծրագրում և պետական բյուջեից ստանար աջակցություն իր զբաղվածությունն ապահովելու նպատակով: Զբաղվածության կայունությունը և պետական ֆինանսավորման շրջանակներում առկա կոռուպցիոն ռիսկերը կանխարգելելու համար նախատեսված էին հետևյալ կարգավորումները.
· աշխատանքի տեղավորված գործազուրկը պետք է շարունակեր աշխատել նաև պետական ֆինանսավորումը դադարելուց հետո՝ սահմանված ժամկետով,
· նվազագույն այս ժամանակահատվածը սահմանմանված էր այնպես, որ աշխատանքի տեղավորված անձի համար վճարված եկամտահարկի հանրագումարը պակաս չլիներ պետական աջակցության ընդհանուր չափից,
· նվազագույն ժամկետից շուտ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա էր վերադարձման,
· աջակցության գումարը պետք է վերադարձներ այն կողմը (գործատու կամ աշխատող), որի նախաձեռնությամբ էր լուծվում աշխատանքային պայմանագիրը՝ նվազագույն ժամկետից շուտ:
Կառավարության որոշմամբ, առանց օբյեկտիվ հիմնավորման՝
· վերացվեց զբաղվածության պետական աջակցության առաջին փուլը. առկա թափուր աշխատատեղը լրացնելու համար գործազուրկին գործատուի մոտ ուղեգրելու՝ առարկայական հնարավորությունը,
· կրկնակի կրճատվեցին կայուն զբաղվածության նվազագույն ժամկետները, որի ավարտից հետո աշխատանքային պայմանագիրը լուծելու պարագայում աշխատանքի տեղավորված գործազուրկի եկամտահարկի հանրագումարը պատիկներ անգամ ավելի փոքր կլինի գործատուի ստացած պետական աջակցության ընդհանուր չափից (այսպիսով վերացվեց այս ծրագրերի անարդյունավետության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմը),
· վերացվեց նաև զբաղվածության պետական ծրագրերին ուղղված և ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները վերադարձնելու պահանջն այն դեպքում, երբ շահառուն հաշմանդամություն ունեցող գործազուրկ է, ի դեպ՝ այս փոփոխությունը նաև հակասում է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջներին:
Ստացվում է, որ գործատուն կարող է աշխատանքի ընդունել գործազուրկի և միայն զբաղվածության պետական աջակցությամբ՝ առանց իր միջոցներից ծախս կատարելու, պահել աշխատող: Աջակցության ժամկետը լրանալուց հետո կարող է ազատել նրան աշխատանքից՝ առանց որևէ պարտավորության:
Կոնկրետ օրինակ. գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրով գործազուրկին աշխատանքի տեղավորելու համար՝
· գործատուն ստանում է նվազագույն ամսական աշատավարձի չափով, 2 տարի ժամկետով ամսական հատուցում, որը կարող է վճարել՝ որպես աշխատավարձ,
· գործազուրկը ստանում է միանվագ ֆինանսական աջակցություն` նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով, ինչպես նաև 2 տարի ժամկետով, նվազագույն ամսական աշխատավարձի չափով ամսական գումար` բնակարանային վարձի և կոմունալ ծախսերի համար,
· 2 տարի անց, ամսական աջակցությունը դադարելուց անմիջապես հետո աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել, որի դեպքում գործատուն և աշխատանքի տեղավորված գործազուրկը (որը նորից դառնում է գործազուրկ) չեն ունենալու որևէ պարտավորություն պետության առաջ:
Սա կարելի է՞ համարել զբաղվածության պետական ծրագիր: Նման պայմաններով (աշխատողի համար կատարվող ծախսերի ամբողջական հատուցում պետական բյուջեից և կայուն զբաղվածության պահանջի բացակայություն) ծրագրի փոխարեն գոնե տրամաբանական կլիներ ստեղծել աշխատատեղեր պետական հատվածում, որը կզբաղեցնեին գործազուրկներն ու արդյունք կապահովեին պետության համար:
Իսկ խնդրահարույց այս փոփոխությունների հետևանքով զբաղվածության ծրագրերին հատկացվող պետական միջոցները ստանում են անսահման և առանց որևէ պատասխանատվության ծասսելու ամբողջական հնարավորություն: Սա ինքնաբերաբար կապահովի այս ծրագրերի ֆինանսական կատարողականը՝ պետական նպատակային միջոցները փոշիացնելու ճանապարհով:
Ի դեպ, մինչև 2014 թվականի համակարգային փոփոխությունները զբաղվածության ոլորտում տիրում էր նույն այսպիսի խնդրահարույց վիճակ:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից