Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Որտե՞ղ է բացակայում Հայաստանը 11/14/2019   12:21  |  Վերլուծություններ

Հանրության աչքից հեռու են, ֆեյսբուքյան օրակարգից դուրս

Ամիսներ առաջ մենք հրապարակել էին երկու վերլուծություն՝ «Ո՞վ է ձևավորում Հայաստանի օրակարգը» թեմայով։ Դեռևս հեղափոխության բուռն էյֆորիկ փուլում մեր դիտարկումները հանգում էին այն մտքին, որ Հայաստանի ներքին օրակարգը աստիճանաբար ձևավորվում է այլ կենտրոններից։ Ամենապարարտ միջավայրը ներքին թշնամանքն է ու սեփական էլիտայի կողմից ինքնուրույն սեփական օրակարգ ձևավորելու անկարողությունը։

Այս պայմաններում լավի կամ վատի ընտրության հարց չկա. եթե քո ներքին օրակարգը դու չես ձևավորվում, ապա միևնույն է, թե դրսից ով կանի դա քո փոխարեն. միևնույն է՝ վատ է։

Տեղեկատվական հոսքերը և Հայաստանում կատարվող իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանը հայտնվում է գերտերությունների շահերի ու հետաքրքրությունների բախման հարթությունում։ Սա այն է, ինչից պետք էր խուսափել, ինչի մասին մենք զգուշացնում էինք ամիսներ առաջ։ Դրսից օրակարգ հրամցնելը ազդեցության սահմանման կարևորագույն գործիքներից է, ի թիվս այլ գործիքակազմի։ Խնդիրն այն է, որ գերտերությունների շահերի ու հետաքրքրությունների բախման հարթությունում, եթե այն նույնիսկ տեղի է ունենում Հայաստանում, մեր երկիրը կարող է բացակայել։ Ոչ միայն Հայաստանի շահը կարող է բացակայել, այլև բուն պետությունը չլինի վերջնահաշվարկում։

Տեսանելի ակտիվություն

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին վերջին շրջանում ցուցաբերում է նկատելի ակտիվություն։ Հանդիպումներ ՀՀ վարչապետի հետ, ՀՀ գործող նախագահի հետ, 3-րդ նախագահի հետ, ԱԺ նախագահի հետ, գործող-չգործող մանր մունր կուսակցությունների հետո, որոնք որպես փոխանցիկ դրոշ անցնում են ԱՄՆ մեկ դեսպանից մյուսին և այլն։

Կա որոշակի տեղեկատվություն, որ ՀՀ-ում այսպես կոչված դատաիրավական բարեփոխումները իրականացվում եմ ԱՄՆ ուղիղ խորհրդատվությամբ կամ ավելի ճշգրիտ ձևակերպմամբ՝ բառացի թելադրանքով։ Խոսքը վերաբերում է այսպես կոչված «Անցումային արդարադատությանը», «Առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման օրինագծին» և այլն։ Չի բացառվում, որ ստվերային ազդեցության եղանակներով «խորհրդատվություն» է իրականացվում նաև քաղաքական խնդիրները դատաիրավական ճանապարհով լուծելու հարցերում։

Պաշտոնական հանդիպումների ընթացքում դեսպան Լին Թրեյսին բաց հայտարարում է. «ԱՄՆ-ն լիակատար աջակցություն է հայտնում Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին»։ Տվյալ դեպքում դժվար չէ կռահել, թե խոսքը ինչ օրինագծերի և սպասվելիք ինչ զարգացումների մասին է։

Դրանք հենց այն զարգացումներն են, որոնք Հայաստանի ստրատեգիական դաշնակցի Ռուսաստանի մոտ առաջացնում են կենսական անտագոնիզմ։ Ակնհայտ է, որ իր իսկ ռազմավարական շահերից ելնելով Ռուսաստանը չի հանդուրժելու Հայաստանի համար նման ներքին օրակարգի ձևավորումը։

Հայաստանը հայտվում է խիստ անբնական և խիստ վտանգավոր տիրույթում. իր առաջիկա զարգացման օրակարգը ձևավորում է ԱՄՆ լիակատար աջակցությամբ, իսկ անվտանգության խնդիրը լուծվում է Ռուսաստանի աջակցությամբ։ Սա նոնսենս է։ Նման բան չի կարող լինել։ Պետությունները չեն կարող գտնվել այլ գերտերության օրակարգային տիրույթում, և միաժամանակ գտնվել նրան հակառակ, այլ գետերության անվտանգության համակարգում։ Սա տեսանելի ապագայում բերելու է լուրջ խնդիրների։

Կա նաև հարցի տնտեսական կողմը։ Կյանքը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Հայաստանի համար ներդրումների ամենախոշոր և ամենաիրական աղբյուրը ՌԴ-ն է։ Մեկ օրինակով կարելի է ցույց տալ Հայաստանի համար իրավիճակի ողջ ռիսկայնությունը։ Մի դեպքում Հայաստանը կարող է տուրք տալ ԱՄՆ հորդորներին գնալ բանկային գաղտնիքի թուլացման ճանապարհով, իսկ հետո ակնկալել, որ ռուսական կապիտալը կարող է գալ Հայաստան։ Նման բան չի կարող լինել։ Ռուսական կապիտալը երբեք չի գա Հայաստան, եթե նրա բանկային գաղտնիքը լիարժեք պաշտպանված չէ, ավելին՝ ուղղակի մատչելի է ամերիկյան կողմի համար։ Սա շատ պարզ շահերի կոնֆլիկտ է, որը կիրառվել է նաև այլ երկրներում։

Ընդ որում, ամենուր գործում է նույն օրենքը՝ որևէ երկրի տարածքում գերտերությունների հետաքրքրութունների բախումից տվյալ երկիրը ոչինչ չի շահում, այլ միայն տուժում է։ Այս տարի օտարերկրյա ներդրումները տնտեսության իրական հատվածում կազմել են ընդամենը 15 մլն դոլար։ Միայն այս թիվը հերիք է հասկանալու համար, որ գերտերությունների շահերում Հայաստանը չորրորդական տեղում ունի, և նաև հերիք է հասկանալու համար, որ այդտեղ մեղքի 90 տոկոսը մերն է։

Աննկատ պրոցեսների ռումբը

Ցուցադրական ակտիվությանը և հրապարակային աջակցությանը զուգահեռ մեր երկրի տարածքում ընթանում են նաև այլ պրոցեսներ, որոնք հանրության աչքից հեռու են, ֆեյսբուքյան օրակարգից դուրս և լայվի ժանրից ավելին։

Ըստ հավաստի լուրերի՝ Ռուսաստանն այսօր ակտիվորեն վաճառում ռուսական
կապիտալով հայայստանյան բիզնեսում իր մասնաբաժինները։ Խոսքը վերաբերում է պատկառելի ցանկի մասին. Բիլայն, ՄՏՍ, Արմենալ, Հրազդան կասկադ, Թեղուտի հանք...։ Չի դադարում լարվածությունը հայկական երկաթուղու շուրջ։

Ամենայն հավանականությամբ՝ Ռուսաստանը իր հետևություններն է արել Ուկրաինական դառը փորձից և մինչ պայթյունն է հանում իր կապիտալը՝ այն անվերադարձ չկորցնելու համար։

Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ վաճառելով իր բիզնեսները կամ մասնաբաժինները ռուսական կողմը շատ բծախնդիր է նոր գնորդի հարցում և որևէ պատահականություն թույլ չի տալիս։ Բիզնեսները սովորաբար «առաջարկվում» է ռուսահայ գործարարներից։ Մի կողմից՝ Ռուսաստանը հանում է իր կապիտալը, այն հանձնելով ռուսահայ գործարարներին և դրանով իսկ վերահսկողության զգալի լծակներ պահելով, բայց նաև՝ նրանց հանձնելով ռիսկերը։

Այս պրոցեսների մասին Հայաստանում ոչ ոք չի խոսում։ Ցավոք, Հայաստանի ոչ էլիտան, որ հասարակությունը պատրաստ չեն դժվար հարցերի քննարկման։

Լավրովի ձևակերպումները և հայկական ընտրությունը

ՌԴ արտգործնախարար Լավրովի Երևանյան ձևակերպումները ակտիվ քննարկվում են հայկական մամուլում և քաղաքական շրջանակներում։ Յուրաքանչյուր կողմ ցանկանում է այդ հայտարարություններում տեսնել իր շահավետ շեշտադրումները։ Իսկ Լավրովի իրական մեսիջները մնում են անհետևանք։ Լավատեղյակ աղբյուրների համաձայն Լավրովը դիվանագիտորեն բարձրաձայնել է այն ստվերային երկխոսությունը, որը ընթանում է ՌԴ-ի
Հայաստանի միջև։ Լավրովը առաջարկում է Հայաստանին ընտրություն՝ հստակ առանց երկիմաստությունների։ ՌԴ-ն դնում է մի քանի հարց, որի բավարարման դեպքում պատրաստակամություն է հայտնում աջակցել Հայաստանին։ Դժվար չէ կռահել, որ հարցերից ամենակարևորը՝ ամերիկյան ներքին օրակարգից հրաժարումը։ Դրա դիմաց ՌԴ պատրաստակամություն է հայտնում աջակցել Հայաստանին անվտանգության և տնտեսական օժանդակության հարցերում։ Դիվանագիտական լեզուն է այդպիսին. Ավանսով բարի խոսքեր, իսկ հետո հետևություններ՝ կոնկրետ քայլերով։

Ամփոփում

Հայաստանը երբեք չպետք է դառնա գերտերությունների հետաքրքրությունների բախման հարթակ։ Դրա միակ ճանապարհը նրանց հետ բաց ու ազնիվ հարաբերություններն ու միայն ու միայն սեփական ներքին օրակարգը։ Հայաստանը կարող է և պետք է ԱՄՆ-ի հետ ունենալ բաց ու վստահելի հարաբերություններ։ Դա բխում է մեր պետության շահերից, բայց Հայաստանը չի կարող որպես ներքին օրակարգ ընդունել այն հարցերը, որոնք երկրին
բերում են թշնամանք ու պառակտում, ընդ որում առանց տեսանելի օգուտի։ Հայաստանի սեփական ներքին օրակարգն է այն հենքը, որը թույլ կտա աջակցություն գտնել թե ՌԴ-ում թե Արևմուտքում և երբեք չվտանգել մեր անվտանգության համակարգը։ Այս առումով Հայաստանի գործող իշխանությունը կանգնած է ընտրության առաջ։ Կկարողանա՞ վերանայել իր որոշ մոտեցումներ, կկարողանա՞ սրբագրել իր որոշ սխալներ՝ վերագրելով դա անփորձությանը, կկարողանա՞ վերակազմավորվել՝ դեպի ավելի հասուն իշխանություն, կկարողանա՞ աջակցության կամ գոնե լոյալության նոր ռեսուրսներ գտնել հասարակության տարբեր շրջանակներից՝ դրանով իսկ նվազեցնելով այլ ուժերի ծուղակում հայտնվելու վտանգը։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

01:44 11/11/2019  |  Միջազգային լրահոսԱՄՆ-ը սպառնացել է Թուրքիային պատժամիջոցներով ՝ ռուսական S-400- ի գնման պատճառով
23:11 08/11/2019  |  Միջազգային լրահոսԿրեմլը արձագանքել է Թրամփի՝ Հաղթանակի շքերթին ժամանելու ցանկությանը
20:36 05/11/2019  |  ԼՐԱՀՈՍՍպասվում է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով առաջին գագաթնաժողովը. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Պրոկոպիոս Պավլոպուլոսի հանդիպումը
22:28 01/11/2019  |  Միջազգային լրահոսԱՄՆ նախագահը մեղադրվել է բրիտանական ընտրություններին միջամտելու մեջ
21:31 01/11/2019  |  ԱնցուդարձԳրիգորի Լեպսին արգելվել է մտնել Լատվիա
20:27 30/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի ու տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրենին
01:40 30/10/2019  |  Միջազգային լրահոսԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
22:13 29/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը քվեարկվելու է առանց փոփոխության
20:14 28/10/2019  |  Դատական ռեպորտաժներՍպանված կուրսանտի անկողնու մոտ հայտնաբերված արյան նմուշները համընկնում են Հայկազ Բարսեղյանի ԴՆԹ նմուշի հետ
11:07 27/10/2019  |  ՄարզականԿիոկուշին կարատե մարզաձևի հայ մարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Արխիվ

[]